Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Առաջարկ-նախագիծ 2.

Оставьте комментарий

«Ջրելու նոր տեխնոլոգիա»

Այսօր Ձեզ կծանոթացնենք սենյակային բույսերը ջրելու նոր տեխնոլոգիայի հետ: Քանի որ ջրելը շատ երկար ժամանակ էր պահանջում (ելնելով բույսերի քանակից), ուստի անհրաժեշտ էր գտնել մի եղանակ, որը կկրճատեր ջրելու ժամանակը և կհեշտացներ մեր աշխատանքը: Տիկին Շողիկի առաջարկով և խնդրանքով իր հարևանը ստեղծեց նմանատիպ սարք, որով ավելի արագ և հեշտ է ջրել ծաղիկները: Գրեթե մեկ ամիս է , ինչ կիրառում ենք նոր տեխնոլոգիան, այն շատ հարմարավետ է, խնայում է ժամանակդ, հաճելի է և հեշտ այս եղանակով ջրելը: Առաջարկում ենք   ջրելու այս տեխնոլոգիան կիրառել հատկապես մարմարյա սրահի երկրորդ հարկի բույսերը ջրելու համար, որտեղ անգամ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ առատ և հաճույքով ջրել: Այս տեխնոլոգիան նաև կարելի է կիրառել բոլոր այն տարածքներում, որտեղ մեծ քանակությամբ բույսեր են կուտակված և ջրելը դժվարություն է առաջացնում: Կարծում ենք, որ անհրաժեշտ կլինի 2-3 նմանատիպ սարք, որպեսզի խողովակների երկարությունը երկար չլինի և հեշտ լինի աշխատելը:20170803_120722

Այս սարքի կազմությունը հետևյալն է
1. 100 լիտրանոց տակառ:
2. Ջուրը լցնելու փական, որը միացվում է, երբ հարկավոր է ջրով լցնել դատարկ տարան:
3. Ջուրը լցնող խողովակ, որը միացված է պլաստմասե տակառի վերևի մասում:
4. Ջուրը բաց թողնող փական, որը միացված է տակառի ներքևի մասում
5. Ջուրը բաց թողնող խողովակ, որը դուրս է գալիս տակառից: Նրա երկարությունը կախված է բույսերի դասավորվածությունից:
6. Հետադարձ խողովակ, որը եթե չգործի ավտոմատ անջատումը, ապա ավելորդ ջուրը դուրս կմղվի :

Реклама

Автор: shoghikpoghosyan

Ես Շողիկ Պողոսյանն եմ: Ծնվել եմ 1960թ. մարտի 21-ին: Ավարտել եմ Օրջոնիկիձեի անվան թիվ 11 դպրոցը: Ունեմ միջին մասնագիտական կրթություն: 1987թ.-ից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.