Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Նախագիծ «Հունվարյան ճամբարի օրագիր»

Оставьте комментарий

Նպատակ

1.«Գարդենիա» բլոգում, կատարելով ամենօրյա գրառումներ, ստանալ հունվարյան ճամբարի պատրաստի հաշվետվություն.
2. Օրագրում գրառել ջերմոց այցելած բոլոր խմբերի այցերը.
3. Հղումների միջոցով Ներկայացնել ջոկատավարի պատումները և նյութերը.
4. Հղումների միջոցով ներկայացնել ակտիվ ճամբարականների պատումները և նյութերը.
5.  Աշխատելով «Սերմնացան», «Դատարկ թաղարների համալրում», «Մարմարյա սրահի բույսերի  համալրում», «Մաթեմատիկան կանաչ անկյունում» » նախագծերով՝ լրացնել դատարկ թաղարները, գարնանը այգիներում ծաղկող բույսեր ունենալու համար սերմեր ցանել և մարմարյա սրահի թաղարների համար առանձնացնել կիսաստվերում աճող բույսեր.


6. Կատարված աշխատանքներն ամփոփելու և գնահատելու համար, ճամբարային վերջին       շաբաթվա հինգշաբթի օրը հրավիրել կլոր սեղան, որտեղ տարբեր խմբերից ճամբարականներ կներկայացնեն իրենց խմբի աշխատանքները.
Մասնակիցներ
Իվետա Ջանազյան, Հասմիկ Ուզունյան, Անուշ Ասատրյան Շուշան Ալեքսանյան, Մանիկ Պողոսյան՝ իրենց ջոկատներով.
Ժամանակահատված
Նախագիծը կմեկնարկի հունվարի 8-ին և կավարտվի հունվարի 26-ին:
Ընթացք
Աշխատանքային ռեժիմը նախօրոք քննարկված է կրթահամալիրի դպրոցների ջոկատավարների հետ: Այցելությունները լինելու են ամեն օր տարբեր ջոկատներով: Այն տևելու է երեք շաբաթ, որպես «Հունվարյան  ճամբարային օրագիր», շարունակական է և հետագայում կներկայացվի այլ ֆորմատով, սակայն նպատակները կմնան նույնը և այս նախագծերին կավելանան այլ նախագծեր:
Նախահաշիվ
Նախագիծը իրականացնելու համար անհրաժեշտ են՝ դատարկ կամ կիսադատարկ թաղարներ, հողախառնուրդ, փոքր մասշտաբի հողային գործիքներ,սերմեր, բույսեր, խթանիչներ:
Արդյունք
Արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն բույսերի բազմացման, տարածման,պահպանման որոշակի տեխնոլոգիական կարողություններ և հմտություններ: Ճամբարականները ջերմոցից նվեր ստացած բույսերով տանը կհիմնեն իրենց կանաչ անկյունը և կպատմեն այդ մասին, իսկ կլոր սեղանի շուրջ կներկայացնեն երեք շաբաթվա կատարված աշխատանքների և դրանց արդյունքների մասին:

 

 

Реклама

Автор: shoghikpoghosyan

Ես Շողիկ Պողոսյանն եմ: Ծնվել եմ 1960թ. մարտի 21-ին: Ավարտել եմ Օրջոնիկիձեի անվան թիվ 11 դպրոցը: Ունեմ միջին մասնագիտական կրթություն: 1987թ.-ից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s