Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մաքուր միջավայր՝ առողջ մանուկներ

Оставьте комментарий

Снимок

Նպատակը

  • Առաջին հերթին նախակրթարանի սենյակներում, հետո նաև դասասենյակներում  էկոլոգիապես ավելի մաքուր բույսերի օգնությամբ գեղեցիկ և օգտակար միջավայրի ստեղծում
  •  Օգտակար և վնասակար բույսերի ուսումնասիրում և առանձնացում, օգտակար բույսերի տնկարանների ստեղծում:
  • Խմբասենյակներից և դասասենյակներից վնասակար բույսերի փոխարինումը  օգտակար բույսերով:
  • Վարպետության դասեր սովորողների, դաստիարակների, ծնողների և դասավանդողների համար, օգտակար և վնասակար բույսերի մասին ծանոթացում:
  • Նախագծի իրականացում կրթահամալիրի հետ համագործակցող դպրոցների և նախակրթարանների հետ:
  • Փոքրիկ հասակից բնության հանդեպ սիրո և խնամքի  վերաբերմունքի ձևավորում
  • Սենյակային բույսերի խնամքի ընթացքում բույսերի աճեցնելու և բազմացնելու տեխնոլոգիայի ուսուցանում:
  • Ծանոթացում  փխրեցնող, փորող, մաքրող (համապատասխան չափսերի) գործիքներին: Ծանոթացում դրանց ճիշտ օգտագործելու  կանոններին:
  • Գործնականում կարողանալ ինքնուրույն կատարել  բույսերի հողի փխրեցում և ջրում՝ ճիշտ ժամանակին և ճիշտ քանակությամբ
  • Ծանոթացնել բույսի տեղափոխման ձևերին՝ փոքր թաղարից մեծ թաղար:
  • Նախագիծի հանրայնացում

Ժամանակահատված
Նախագիծը սկսել 2018թ.-ի փետրվարից:  Նախագիծը շուրջտարյա է և շարունակական:
Նախահաշիվ
Անհրաժեշտ են տարաներ տնկարանի համար, հողախառնուրդ, խթանիչներ, փոքր գործիքներ և բույսեր:
Ընթացք
Նախագիծը կընթանա երեք փուլով.
Առաջին փուլում, փետրվարի սկզբի կեսին, նախադպրոցականի մի խումբ ուսանողներ  կայցելեն նախակրթարանի խմբեր՝ կցուցակագրեն խմբասենյակում եղած բոլոր բույսերը:
Երկրորդ փուլում կուսումնասիրվի ու կառանձնացվի օգտակար և անօգտակար բույսերի ցանկը:
Երրորդ փուլում ուսանողները խմբասենյակներում կփոխարինեն թաղարների վնասակար բույսերը օգտակար  բույսերով:
Փետրվար ամսի երկրորդ կեսին մի խումբ սովորողներ օտար լեզուների դասաժամերին, դասերից հետո, շաբաթ և կիրակի օրերին համացանցի միջոցով հետազոտելով օգտակար բույսերը՝ կթարգմանեն և  ցուցադրությամբ կներկայացնեն քննարկման կլոր սեղանի շուրջ, որից հետո ջերմոց-լաբորատորիայում կստեղծվեն տնկարաններ օգտակար բույսերի բազմացման համար: Կրթահամալիրի` նախ նախակրթարանները, հետո միջանցքները, խոհանոցները և լսարանները աստիճանաբար կհամալրվեն օգտակար բույսերով: Աշխատանքներին մասնակից դարձնել, նախակրթարանի սաներին, դայակ-դաստիարակներին, ծնողներին սովորողներին, դասավանդողներին:
Համագործակցության եզրեր գտնել բույսերի խանութների, ջերմոցների, անհատների այլ դպրոցների և նախակրթարանների հետ (Աշտարակ, Գյումրի, Վրաստան): Աստիճանաբար կիրառման շրջանակները ընդլայնել:
Արդյունք

  • Նախագծի մասնակիցների տեխնոլոգիական հմտությունների և կարողությունների ձեռքբերում բույսերի ճանաչման վերաբերյալ
  •  Շրջակա միջավայրի մաքուր, թթվածնով հարուստ օդի ապահովում, գեղագիտական ապահով կանաչ անկյունների,  էկոլոգիապես առողջ և ապահով միջավայրի ստեղծում և պահպանում
  • Ընտանիքի անդամների ներառում
  • Բույսերի տարածում—շրջակա միջավայր, բակ, տուն, պատշգամբ
  • Օգտակար և անհրաժեշտ նախագծի կիրառում բոլոր հնարավոր մանկական տարածքներում

Մանուկ հասակից՝
1. Ներաշխարհի ճիշտ ձևավորում և սեր դեպի բնությունը
2. Բույսերի խնամքի և բազմացման տեխնոլոգիական հմտությունների ձեռք բերում
3. Համապատասխան գործիքների ճիշտ օգտագործում (փոքր մասշտաբով)

Автор: shoghikpoghosyan

Ես Շողիկ Պողոսյանն եմ: Ծնվել եմ 1960թ. մարտի 21-ին: Ավարտել եմ Օրջոնիկիձեի անվան թիվ 11 դպրոցը: Ունեմ միջին մասնագիտական կրթություն: 1987թ.-ից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.