Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Նվեր «Իսկական հարսանիքին». Կենաց ծառ՝ իսկական նռնենի

Оставьте комментарий

Իսկական հարսանիք առանց կենաց ծառի՞: Ուսամնասիրեցինք ու պարզեցինք, որ Շիրակ- Ջավախքի շրջանում  նորահարսը միջնադարում համարվել է կանաչ ծառ, իսկ կինը կենաց ծառ՝ որպես կյանքը շարունակելու, պտղաբերության և առատության խորհրդանիշ:
Միջնադարյան ժողովրդական տաղերից պարզորոշ երևում է նորահարսի և ծառի և ծաղկի նույնության գաղափարը.
                 — Էրկնից գետնի զորութենով
                 Էդ ծառն ծաղիկ էր
                 Ծառ ծաղկեցու,
                 Ճուղ կայնեցու, 
                 Կանաչ-կարմի«

Հունվարի 23-ին 11.00-12.30 Հասմիկ Ուզունյանը, միջին դպրոցի իր ջոկատով, Թամարա Հարությունյանի օգնությամբ, ջերմոց լաբորատորիայում մասնակցեցին գեղեցիկ, ավանդական,ծիսական արարողության իսկական թաղարով նռնենու՝ կենաց ծառի զարդարման: Հարսանեկան երգերի կատարումով և կենաց ծառի խորհուրդը ներկայացնելով, ճամբարականները սկսեցին ծառզարդը: Դա հարկավոր էր տեսնել` իսկական ծես:
Հասմիկ Ուզունյան
Ալինա Արզումանյան
Ասյա Միրզոյան

Կենաց ծառը՝ նռնենին, հին ժողովուրդների՝ հայերի, հին եգիպտացիների, շումերների,

աքքադների, հին իրանցիների, ասորաբաբելոնական հավատալիքային համակարգում շատ մեծ տեղ է գրավել: Այն մեծապես կապված է եղել երկրագործության զարգացման և պտղաբերության ավանդույթների հետ:  Ծառի հիմնական գաղափարը հավերժությունն էր: Արևելքի ժողովուրդների պատկերացմամբ կենաց ծառը տալիս էր տասներկու պտուղ, որոնք խորհրդանշել են տարվա տասներկու ամիսները:
Նուռն իր հոգեւոր խորհրդաբանությամբ նաև ներկայացնում է մարդու երկրավոր ու երկնային կյանքը. դառը կեղևն իր վեցաթերթ թագապսակով խորհրդանշում է երկրավոր կյանքը, որը պետք է պսակված լինի աստվածային երեք շնորհների` հավատքի, հույսի, սիրո թագով, որոնք համապատասխանաբար առնչվում են Ամենասուրբ Երրորդության երեք Անձերին` Հորը (հավատք), Որդուն (հույս) եւ Սուրբ Հոգուն (սեր): Իսկ նռան կարմրագույն պտուղը խորհրդանշում է առաքինական գործերով (հատիկներ) զարդարված անձի հաղթանակը` աստվածացումը (կարմիր գույն) և Երկնի արքայության անճառելի քաղցրությունը:
Եվ այսպես, հոգևոր կյանքում նուռը հանդիսանում է ներկա և գալիք կյանքի խորհրդանիշ, ուստիև հենց Ամանորի շեմին նռան օրհնությունը չափազանց ուշագրավ է և հոգեշահ. «Որպես իմաստուն ճարտարապետ, հիմքը դրեցի ըստ Աստծո շնորհի, որ տրված է ինձ, բայց ուրիշն է, որ շինում է. սակայն յուրաքանչյուր ոք թող զգույշ լինի, թե ինչպես է շինում, որովհետև այլ հիմք ոչ ոք չի կարող դնել, քան այն դրված հիմքը, որ է Հիսուս Քրիստոս…..

Реклама

Автор: shoghikpoghosyan

Ես Շողիկ Պողոսյանն եմ: Ծնվել եմ 1960թ. մարտի 21-ին: Ավարտել եմ Օրջոնիկիձեի անվան թիվ 11 դպրոցը: Ունեմ միջին մասնագիտական կրթություն: 1987թ.-ից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s