Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Էկոնախագծեր» փաթեթի ամփոփում

Оставьте комментарий

29829910_2011977852399568_1382721214_o (1)

Այս ուսումնական տարում  Քոլեջի, բուսաբուծության ջերմոց-լաբորատորիայում այցելուների քանակը զգալի ավելացել է: Շատ բան է փոխվել տարիների ընթացքում՝ մի քանի տասնյակ բույսերը վեր են աճել հազարավոր ծաղիկների: Լաբորատորիայում բույսերը ոչ միայն խնամվում, բազմացվում են, այլ նաև հետազոտվում և փորձարկումներ են կատարվում: Արդյունքում բացահայտվում են յուրաքանչյուր բույսին բնորոշ ճիշտ և արդյունավետ բազմացման եղանակներ, խնամքի առանձնահատկություններ: ՄԻ շատ ուշագրավ և հետաքրքիր փաստ եմ ուզում արձանագրել: Ինձ համար բացահայտում էր Պասիֆլորա բույսի բազմացումը արմատներից: Ինչ որ տեղ կարդացել էի, սակայն թերահավատորեն էի տրամադրված, որոշեցի փորձել և արդյունքում ստացվեց այն ինչ որ ստացվեց ՝ պասիֆլորայի առողջ բույս: Փորձը կատարվեց սովորողների միջոցով, երբ «Այգու բույսերին ապաստարան» նախագիծը իրականացնելիս՝ աշնան վերջին ոչ ցրտադիմացկուն բույսերը տեղափոխվում էին ջերմոց-լաբորատորիա: Փորձը կատարվեց  երկու պայմաններում՝ կտրատված արմատները դրվեցին հողի, մյուս դեպքում պեռլիտի մեջ: Արդյունքում պարզվեց, որ պեռլիտի մեջ դրվածները ավելի առողջ էին,քան հողի մեջ դրվածները: Բացահայտվեց բազմացման ևս մի եղանակ, որը սակայն ոչ բոլոր բույսերի մոտ է ստացվում:
Մի շարք նախագծեր են իրականացվել, իրականացվում և դեռ պետք է իրականացվեն ջերմոց-լաբորատորիայում: Ձեռքբերում կարելի է համարել աշխարի տարբեր երկրների բուսատեսակների աճեցումը սերմերից հաջողված փորձարկումները՝Աֆրիկա,Ամերիկա, ֆրանսիա, Գերմանիա: Այս աշխատանքները փորձարկման փուլում են, ցանված սերմերը ծլել են: Հիմա ավելի կարևոր փուլ է՝ վերատնկել, պահպանել, մեծացնել:Կարելի է նշել բույսեի տեսակներ, որոնք արդեն ծլել են և բույսեր որոնք բավականին մեծ են՝ նշենի, ավոկադո,մուշմուլա,անոնա, պասիֆլորա, պամելա, պապայա և …
Շատ հետաքրքիր է իմբիրի(կոճապղպեղ) բազմացման փորձարկումը: Ի դեպ այդ բույսը աճեցնելու ոգևորությունը առաջացավ ոչ այնքան նրա անփոխարինելի բուժիչ և օգտակար հատկություններ, այլ հրաշագեղ ծաղիկներ ունենալը:
Փորձը սկսված է և թաղարի մեջ տեղադրված կոճապղպեղը արդեն 3սմ բարձրությամբ ծիլ է արձակել
Որոշել ենք գնել 1-2կգ. իմբիր, որին թաղարի մեջ  տնկելով ստանալ և որպես էկոլոգիապես մաքուր և բուժիչ, և որպես գեղատեսիլ ծաղիկ ունեցող բույս:
Ջերմոց-լաբորատորիայի սկզբունքներից մեկը թաղարային բույսերի տարածումն է: Դա տեղի է ունենում կրթահամալիր դպրոցներ ներմուծելով այցելող խմբերի միջոցով, սովորողներին կտրոններ, սերմեր բաժանելով, յուրաքանչյուր հյուր-այցելուի բույս նաև սերմեր նվիրելով:
Մի քիչ կենդանիների մասին: Ջերմոցում կենդանիներ պահելը, իհարկե, հոգս է: Սակայն այնքան դրական էմոցիաներ է հաղորդում բոլորին՝ առանց տարիքային սահմանափակման, որ արժե անտեսել դժվարությունները:
Չեմ կարող չհիշատակել ալոե բույսի մասին: Ունենք մի քանի տեսակ ալոե, բայց հիշատակեմ ալոե ծառատիպ և ալոե Վերա տեսակները, որոնց եթե առանձնացնենք մոտ 150 հատ կլինեն,սակայն, այդ չի արվում, որովհետև այդքան լուսավոր տարածք չկա:
Կարևոր էկոնախագծերի շարքին է պատկանում նոր տնկարանի ստեղծումը, որը համարվում է պարտեզապուրակային մեկամյա ուսուցման դիպլոմային նախագծերից մեկը: Տնկարանի ստեղծման աշխատանքներին մասնակցում են նախակրթարաների սաներից սկսած, տատիկներից վերջացրած: Աշխատանքների 60 տոկոսը արված են: Այս տնկարանը հիմք կհանդիսանա և բույսերով կմատակարարի կրթահամալիրի մյուս դպրոցներում ավելի փոքր մասշտաբի տնկարանների ստեղծմանը:
Առաջին նկարը նախնական գծագիրն է, իսկ երկրորդ նկարում  աշխատանքների մի մասն արդեն արված են:

 

 

Այս ուսումնական տարում իրագործվել են մի շարք նախագծեր: Բոլորն էլ էկոնախագծեր են և իրենց շատ փոքրիկ դերակատարումն ունեն էկոլոգիական խնդիրների լուծման գործում:
«Հին իրերին նոր կյանք ու շունչ»
«Կանաչ պատ»
«Սերմնահավաք»
«Սերմնացան»
«Այգու բույսերի ապաստարան»
«Կանաչ ցանկապատ»
«Ծաղկաձոն»
«Ցիտրուսային և էկզոտիկ բույսեր»
«Մաքուր միջավայր՝ առողջ մանուկներ»
Հայաստանի դեղաբույսերը

1.«Հին իրերին նոր կյանք ու շունչ» բույսերի օգնությամբ նախագիծը գործում է արդեն մի քանի տարի: Ըստ այս նախագծի որպես թաղար օգտագործվում է ամենատարբեր իրեր՝ յոգուրդի տարաներ, լուսամփոփներ, պայուսակներ, անձրևանոցներ, մանկական խաղալիքներ, խոհանոցային սպասք, օղու շշեր՝ այսինքն ձեռքի տակ եղած ամեն մի իր, որի մեջ կարելի է հող, ավազ կամ ջուր ավելացնել:
Նախագծի նպատակն է.
նկուղներում, տան անկյուններում եղած հին անօգտագործելի իրերին՝ ջահեր, դույլեր,մանկական խաղալիքներ և հնավոճ այն ամենը, ինչի մեջ կարելի է հող լցնել և բույս տնկել, տալ նոր կյանք ու շունչ: Այսինքն աղբակույտի վերածելու փոխարեն դրանք դարձնել կիրառելի և տալ երկրորդ կյանք:
2.  Սեբաստացիներին,նրանց ծնողներին վերապատրաստվողներին հաղորդել հնից նորը ստեղծելու տեխնոլոգիական հմտություններ և կարողությունների:
3. Ստեղծագործական մտքի զարգացում:
4. Խմբերով աշխատանք, քննարկում և արդյունքում հետաքրքիր նոր կերպարների ստեղծում՝ տալով նոր կյանք ու շունչ անպետք ու անօգտակար իրերին:
Այս նախագծի ամենավառ օրինակը լուսամփոփի մեջ նախակրթարանի սաների միջոցով զատկական, ծիսական ածիկի աճեցումն է: Նրանք ոչ միայն ցանեցին, այլ խմբում խնամեցին և ամենօրյա դիտարկումներով հետևեցին սերմից բույսի աճեցման ընթացքին: Այս ամենի մասին Ինգա Անտոնյանը ներկայացնում է տեսաֆիլմերի օգնությամբ:
1. «Հին իրերին նոր կյանք». Սերմնացան
2. «Ուսումնասիրություն»
3. «Խնամում ենք մեր ածիկը»

 

 

2.«Կանաչ պատ» նախագծի նպատակն է.Շրջակա միջավայրի անշուք , (ինչպես շենքի ներսում այնպես էլ դրսում) տգեղ և հոգնեցնող ցանկապատերը և որոշ պատեր դարձնել աչք շոյող գեղեցիկ, օգտակար (թթվածնով հարստացնող, փոշու ծավալը նվազեցնող և հոգեկան հանգստություն պարգևող)Շատ կարևոր է նաշագծում նշված հետևյալ կետը. Ձեռք բերված փորձի տարածում կրթահամալիրից դուրս՝ շենքերի բակեր, մոտակա տարածքներ, սեփական տարածքներ:Ներկայացնեմ մի քանի նյութ, որտեղ նախագծի նախնական արդյունքներն են.
1.Հարավային դպրոց-պարտեզ 1.Լիլիթ Առաքելյան և ընկերներ և 2.Գայանե Թորոսյան և ընկերներ
2. Հյուսիսային դպրոց-պարտեզ 1. Սոնա Կարապետյանև ընկերներ, 2. Սաթեն Գևորգյան և ընկերներ
3. Արևելյան դպրոց-պարտեզ 1. Աննա Հայրոյան և ընկերներ 2. Սաթեն Քարաջյան և ընկերներ 3.Արմինե Խաչատրյան և ընկերներ

 

 

3.Սերմնահավաք. Այս նախագիծը գործում է տարիներ շարունակ: Սովորողների օգնությամբ բույսերի և ծաղիկների սերմեր են հավաքվել ոչ միայն կրթահամալիրի դպրոցների տարածքներից, այլ որտեղից հնարավոր է: Այժմ մեր սերմնադարանում գոյություն ունեն բազմաթիվ բույսեր: Հիմա խնդիր է դրված հավաքել հետաքրքիր և անհրաժեշտ բույսեր, որի իրագործման համար էլ կնպաստի տնկարանում տնկած և ցանած բույսերը:
Հասմիկ Ուզունյան և սովորողներ
1.Իվետա Ջանազյան և սովորողներ: 2. Սերմերի հավաքում և մաքրում
Շուշան Ալեքսանյան և սովորողներ

 

4. Սերմնացան. նախագծի իրականացման գործընթացին մասնակցել են այն բոլոր խմբերը, որոնք այցելել են ջերմոց լաբորատորիա սկսած նախակրթարանի սաներից մինչև դասավանդողների խմբեր, վերապատրաստվողներ: Այս նախագծի նպատակը. Սկսած նախակրթարանային տարիքից ուսումնասիրել սերմերը, ցանել, հետևել ընթացքին ձեռք բերելով որոշակի տեխնոլոգիական կարողություններ և հմտություններ:
Նունե Խաչիկօղլյան և սովորողներ
1. Շուշան Ալեքսանյան և սովորողներ, 2.Սածիլներ քարափ-բարձունքի համար
1. Իվետա Ջանազյան և սովորողներ, 2. Էկզոտիկ բույսերի սերմնացան
22782217_2084922994855082_1062589887_n  
Այգու բույսերին ապաստարան նախագծի նպատակը . Այգուց ջերմոց, կամ սենյակ տեղափոխել այն կարևոր բույսերը, որոնց հարկ է հաջորդ տարի ևս ունենալ այգում: Նմանատիպ աշխատանքներ կատարելիս սովորողը ձեռք է բերում բույսի տեղափոխման և վերատնկման մասին հմտություններ և կարողություններ: Նմանատիպ աշխատանքները կարելի է համարել հետազոտական, քանի որ մեկամյա բույսը հնարավոր է դառնում դարձնել երկամյա, եռամյա….
Գարնանը մեծ և փարթամ բույսերը դուրս են բերվում այգի:

  IMG_20171113_112627

Կանաչ ցանկապատ նախագիծը իրագործման փուլ :  Ճիշ է, աշխատանքները սկսվել են կատարվելարդեն երեք տարի է, բայց արդյունքները տեսանելի են դառնում նկարանում տեղադրելուց հետո, երբ առանձին տարածքները ընդգծվում են սամշխիտի փոքր տնկիներով:
Կանաչ ցանկապատ նախագիծը իրագործման փուլ :  Ճիշ է, աշխատանքները սկսվել են արդեն երեք տարի է, բայց արդյունքները տեսանելի են դառնում տնկարանում տեղադրելուց հետո, երբ առանձին տարածքները ընդգծվում են սամշխիտի փոքր տնկիների պատով:
Սամշիտի տնկարան կրթահամալիրում 29.03.2016թ.
Սամշիտի տնկարան ստեղծելու նոր եղանակ 02.12.2017թ
  24281658_1957795511151136_854155935_o

Ծաղկաձոն նախագիծը ամենամյա նախագիծ է, որը սկսել է գործել 2016թ.ի մարտից: Այս նախագծի նպատակը և արդյունքները հետևյալն է.
1.Բույսերի օգտակարության կարևորում
2. Բույսի խնամքի, բազմացման, տարածման տեխնոլոգիական հմտությունների և կարողությունների ձեռք բերում:
3. Սովորողի անմիջական մասնակցություն
4. Թաղարով ծաղիկ նվիրելու  կուլտուրայի տարածում
5.  Բնության, ընկերոջ, հարազատի նկատմամբ հոգատար անհատի ձևավորում
Մասնակիցները տարատարիք են:
Օր,որ վերածվեց տոնի 07.04.2017թ.
Գարնանային ծաղկաձոնը շարունակվում է
Ծաղկաձոն է….
Ծաղկաձոնի տրամաբանական ավարտը
Ծաղկային անակնկալ
  

 

Ցիտրուսային և էկզոտիկ բույսեր նախագծի նպատակն է աճեցնել և ձեռք բերել նոր հագեցած էկզոտիկ և ցիտրուսային բույսերի, ունենալ ծաղկող և մագլցող բույսերի մեծ հավաքածու: Ուսումնասիրելով յուրաքանչյուր բույսի խնամքի և բազմացման առանձնահատկությունները, դրանք  կիրառելով տեխնոլոգիական հմտությունների և կարողությունների ամրապնդում և դրանց փոխանցում սովորողներին և դասավանդողներին: Տարիների ընթացքում հավաքածուն շատացել է իսկ այս տարի համալրվել է նոր, անծանոթ բույսերով, հարկավոր կլինի մեծանալուց հետո ուսումնասիրել և բացահայտել դրանք: Ներկայացնեմ նրանց ցանկը՝ պասիֆլորա, պապայա, պամելա, ավոկադո և շատ դեռևս չբացահայտված բույսեր, որոնց սերմերը բերված են Աֆրիկայից, Ամերիկայից, Գերմանիայից, Ֆրանսիայից:
Հայաստանի դեղաբույսերը
Մի քանի տարի է ինչ փորձում ենք Հայաստանի սարերից և դաշտերից ներմուծել և աճեցնել դեղաբույսեր: Բոլոր ջանքերին հակառակ ինչ-ինչ պատճառներով չի ստացվում: Սակայն Հաջողվել է պահպանել մի քանի տեսակ, որոնցից մեկը օշինդրն է: Ունենք պահպանված մի քանի թուփ: Մոտ ժամանակներս այն կավելանա: Հետաքրքրությունը այս բույսի նկատմամբ ավելացավ,երբ ծանոթացա գերմանացիների կողմից բահայտված ամենահրաշք օգտակարությանը: Մեջբերեմ. Արտեմիզինին՝ «Artemisia Annua» կամ պարզապես օշինդր: Վերջերս պարզվել է, որ այն օգնում է ոչնչացնել թոքերի քաղցկեղի 98% բջիջներին ու այդ ամենն այն կատարում է ընդամենը 16 ժամում:
Բացի օշինդրը հաջողվել է պահպանել, աճեցնել, բազմացնել խնկածաղիկ բույսը և բացահայտել արագ բազմացման եղանակ:Խնկածաղկի մասին սպառիչ տեղեկություններ կարելի է ստանալ այստեղ:
11. Մաքուր միջավայր, առողջ մանուկներ: 
Այս նախագիծը ամենաերիտասարդն է: Նպատակը՝ առաջին հերթին.

  • Նախակրթարանի սենյակներում, հետո նաև դասասենյակներում  էկոլոգիապես
    ավելի մաքուր բույսերի օգնությամբ գեղեցիկ և օգտակար միջավայրի ստեղծում:
  • Խմբասենյակում եղած օգտակար և վնասակար բույսերի ուսումնասիրում:
  • Օգտակար բույսերի տնկարանների ստեղծում:
    Խմբասենյակնեում և դասասենյակներում վնասակար բույսերի փոխարինում օգտակար բույսերով:
  • Վարպետության դասեր սովորողների, դաստիարակների, ծնողների և դասավանդողների համար, օգտակար և վնասակար բույսերի մասին:
  • Նախագծի իրականացում կրթահամալիրի հետ համագործակցող դպրոցների և նախակրթարանների հետ:
    Նախագիծը գտնվում է նախնական փուլում, որոշ աշխատանքներ արված են: Ստեղծվել և տարածվել են մի քանի բույսերի փոքրիկ տնկարաններ(Հիպոեստես, կալերիա, քլորոֆիտում, տրադեսկանցիա): Դաստիարակներին բաժանվել է տրադեսկանցիա, քլորոֆիտում:

 

 

Реклама

Автор: shoghikpoghosyan

Ես Շողիկ Պողոսյանն եմ: Ծնվել եմ 1960թ. մարտի 21-ին: Ավարտել եմ Օրջոնիկիձեի անվան թիվ 11 դպրոցը: Ունեմ միջին մասնագիտական կրթություն: 1987թ.-ից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.