Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Յուրօրինակ տնկարաններ (էկոտուր 2018)

Оставьте комментарий

Այս տարվա տնկարանը պարտեզապուրակային մեկամյա կրթության մի խումբ ուսանողների դիպլոմային նախագիծն է: Սակայն նախագծի վրա աշխատում են նախակրթարանի սաներից սկսած:

Տնկարանը նախատեսված է թփերի և ծաղկող բույսերի բազմացման համար: Յուրահատուկ է նրանով, որ յուրաքանչյուր բուսատեսակի տակ արդեն ցանված են կրթահամալիրի սովորողների կողմից հավաքված սերմերը : Տնկարանը ունի երկակի նշանակություն՝ և որպես հետաքրքիր լանդշաֆտային դիզայնով առանձնացված հատված Քոլեջի այգում և որպես սածիլների բազմացման տարածք: Աշխատանքները դեռ ավարտված չեն: Ամենավերջում կթարմացվի կարմիր ավազով ընդգծված բաժանումները և յուրաքանչյուր բույսի մոտ կփակցվի լամինացված անձնագիր՝ բույսի տեսակի, ընտանիքի և հայրենիքի մասին տվյալներով: Տարածքում ներմուծվում,  պաշտպանվում  և բազմացվում են Հայաստանի մի շարք օգտակար և բուժիչ բույսեր՝ անանուխ խնկածաղիկ,  օշինդր, որը արդեն ծաղկման շրջանում է ու մենք պատրաստվում ենք հավաքել սերմերը, հաջորդ գարնանը որոշակի տարածք ցանելու նպատակով: Դեղաբույսերի տեսակները տնկարանում և նրանից դուրս մտնում է իրականացվող նախագծերի շարքում  և հարկավոր է տեսակները ավելացնել: Կարևոր եմ համարում սովորողների օգնությամբ ճիմերից զգուշորեն  երիցուկի բույսի առանձնացումը արմա տով: Տնկարանը պատրաստ է 2019թ-ին դառնալ մատակարարը կրթահամալիրի դպրոցներին՝  նմանատիպ,ավելի փոքրամասշտաբ  տնկարաններ ստեղծելու համար:
Մի քանի ֆիլմերի և նկարաշարք  ընթացիկ աշխատանքների մասին.
Տնկարանը համալրվում է
Տնկարանը համալրվեց սամշիտով
Աշխատանքներ տնկարանում
Տնկարանային աշխատանքներ տարբեր փուլերում
Բացօդյա վարպետության դաս

Յուրատեսակ տնկարան կարելի է համարել նաև Քոլեջի ջերմոց լաբորատորիան, որը արդեն երկար տարիներ մատակարարում է կրթահամալիրի դպրոցներինրին, բույսերով, սերմերով, կտրոններով՝ կանաչ տարածքները վերականգնելու և ընդլայնելու համար:
Կարևոր կարելի է համարել նաև իմբիրի աճեցման հաջողված փորձը, որին ևս զարգացման գործընթաց է սպասվում:
Թվարկեմ այլ էկզոտիկ բույսերի տեսակներ, որոնք արդեն ծլել են և բույսեր, որոնք բավականին մեծացել են՝ նշենի, ավոկադո, մուշմուլա,անոնա, չարչարածաղիկ, պամելա, պապայա…Անուններ, որոնք հիշեցնում են արևադարձային երկրները:
Ջերմոց-բուծարանից բույսեր բաժանվել են որ միայն միայն կրթահամալիրի դպրոցներին՝ ոչ մի վերապատրաստվող, հյուր, այցելու, սովորող և դասավանդող չի հեռացել առանց բույսի,  կտրոնի, կամ սերմերի: Բույսերի տարածման այս եղանակը իրատեսական է և արդյունավետ, քանի որ ոչ մի ավելորդ ջանք կամ ներդրում չի  պահանջվում նվեր ստացողից, նամանավանդ, եթե քիչ, թե շատ բույս է սիրում:
Աշխատանքներ կապված ջերմոց-լաբորտորիա տնկարանի հետ.
Պտերների տնկարան
Սածիլներ քարափ-բարձունքի համար
Մարմարյա սրահի բույսերի համալրում
Ավագ դպրոցի դատարկ թաղարների համալրում
Թաղարների ծաղիկները համալրվում են
Էկզոտիկ բույսերի սերմնացան
Պասիֆլորայի կտրոն

Реклама

Автор: shoghikpoghosyan

Ես Շողիկ Պողոսյանն եմ: Ծնվել եմ 1960թ. մարտի 21-ին: Ավարտել եմ Օրջոնիկիձեի անվան թիվ 11 դպրոցը: Ունեմ միջին մասնագիտական կրթություն: 1987թ.-ից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.