Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Կանաչ պատեր, ցանկապատեր(էկոտուր 2018)

Оставьте комментарий

Շրջակա միջավայրի անշուք , (ինչպես շենքի ներսում այնպես էլ դրսում) տգեղ և հոգնեցնող ցանկապատերը և որոշ պատեր դարձնել աչք շոյող գեղեցիկ, օգտակար (թթվածնով հարստացնող, փոշու ծավալը նվազեցնող և հոգեկան հանգստություն պարգևող) ՝ ահա այսպիսին է «Կանաչ պատ» նախագծի նպատակը և եղել են ու կլինեն արդյունքները:

 

 

 

Խնամված պատեր ունենալու համար պահանջվում  է երկար ժամանակ ու համբերատար վերաբերմունք: Մարդը պետք է պատրաստ լինի դրան: Ու ինձ թվում է, որ թավշյա հեղափոխություն է կատարվում նաև կրթահամալիրում: Ճիշտ է տիար Բլեյանի ջանքերի շնորհիվ, բայց կարևորը արդյունքն է,  նկատվում է աշխատակազմի և սովորողների վերաբերմունքի հեղաշրջում  դեպի բույսը, կանաչը, բնությունը, տարածքի մաքրության պահպանումը: Օր-օրի ավելանում է բույսեր բազմացնելու, սերմեր ցանելու ցանկացողների քանակը, իսկ ես դրանից միայն ուրախանում եմ ու ոգևորվում և հավատացած եղեք, որ միշտ կստանաք իմ աջակցությունը:
Այս տարի որոշել ենք ստեղծել կանաչ ծաղկող պատերՙ երկար ջանքերից հետո գտնվեց ելքը: Շատ գեղեցիկ բազմագույն ծաղիկներով իպոմեյան (ինչպես խոստացել էի նախորդ տարի տիար Բլեյանին) այս տարի արդեն դարձել է կրթահամալիրի ծաղիկը:
Без названия  ип1
Ճիշտ է նախագծի արդյունքները ակնհայտ երևում են, բայց դրանք վերջնարդյունք չի կարելի համարել, դա կարա լինի ամիս-ամիսուկես հետո: Այս տարի ամեն դպրոց մեկ պատ է դարձրել իպոմեապատ, սակայն հաջորդ տարի յուրքանչյուրը կհավաքի գոյացած սերմերը և կծաղկեցնի անհրաժեշտ տարածքներ:
Մի հետաքրքիր նախագիծ ևս կիրականացվի այս տարի՝ «Կանաչ դդմապատ, դդմացանկապատ, դդմատոնավաճառ(բաց երկնքի տակ)»: Քոլեջի մի հսկայական պատի և նրա շարունակությունը կազմող մետաղյա ցանկապատի երկար տարածքով ցանվել են ամենատարբեր դդումներ՝ տարբեր տեսակի դեկորատիվ և տարբեր տեսակի սովորական և երբ դդումները մեծանան և ամենուր կախվեն կհիշեցնեն իսկական տոնավաճառ (յառմռկա): հուսով եմ, որ այս տարվա ղափամայի ծեսը միայն մեր աճեցրած դդումներով կիրականանա:
Քոլեջի մի պատը կանաչեցվելու է հնդկական նռնենի և հոտավետ ոլոռ պտղատու մագլցող բույսերով:
Այս փորձերը հաջորդ տարի կիրականացվեն մյուս դպրոցներում, քանի որ սերմահավաքից հետո կունեննք զգալի սերմեր:
Ես հույս ունեմ, որ մոտ ապագայում, ինչպես Բանգլադեշյան մի հսկայական տարածք կանաչապատվեց, ճիմապատվեց և ծառատնկվեց,  այդ նույն տարածքի պատերը և ցանկապատերը կծաղկեն ու կկանաչեն՝ դրանով շատ փոքրիկ  լումա ներդնելով էկոաղետների լուծման խնդրում:
Հիմա ներկայացնեմ տեսաֆիլմեր և նկարաշարքեր կատարված աշխատանքների և միջանկյալ արդյունքների վերաբերյալ: Ասեմ, որ ոչ բոլոր ֆիլմերն ու նյութերն եմ ներկայացրել նրանք ավելի շատ են:
Քոլեջիկների կանաչ պատը
Հաջող արդյունք
Սայլը շարժվում է տեղից
Դաստիարակները վերապատրաստվում են
Կանաչ պատ Հյուսիսային դպրոցում
Կանաչ պատ Արևելքում
Բաժանվում են իպոմեայի սածիլները
Իպոմեայի սերմնացան ջերմոցում
Ցանում ենք իպոմեյա
Ցանքսի նկարաշարք
Իպոմեայի տարածումը
Կանաչ պատ Հարավային դպրոցում

 

Реклама

Автор: shoghikpoghosyan

Ես Շողիկ Պողոսյանն եմ: Ծնվել եմ 1960թ. մարտի 21-ին: Ավարտել եմ Օրջոնիկիձեի անվան թիվ 11 դպրոցը: Ունեմ միջին մասնագիտական կրթություն: 1987թ.-ից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.