Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Թփերի և ծաղկող բույսերի տնկարան»

Оставьте комментарий

Դիպլոմային աշխատանք՝ էլեկտրոնային գիրք

Երևանի «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի     Քոլեջ

 «Պարտիզապուրակային շինարարություն»  մասնագիտություն

Թեմա՝  «Թփերի և ծաղկող բույսերի տնկարան»

 Ղեկավար՝ Շողիկ Պողոսյան

 

Ուսանողներ՝ Լուսինե Հակոբյան
Կարինե Պետրոսյան
Թագուհի Կարապետյան
Արմենուհի Հախումյան

 

Բովանդակություն

  1. Ներածություն
  2. Ի՞նչ է տնկարանը
  3. Քոլեջի այգու թփերի և ծաղկող բույսերի տնեկարան
  4. Ջերմոց լաբորատորիան որպես տնկարանի անմասն բաժին
  5. Տնկարանի բույսեր՝
  • Խրիզանթեմ
  • Խորդենի
  • Կոլեուս
  • Անթիրինում
  • Տրադեսկանցիա
  • Հիպոեստես
  • Նաստուրցիա
  • Գացանիա
  • Գայլարդիա
  1. Ներածություն

Տնկարանը տնտեսություն է (կամ տնտեսության մի մաս), որտեղ աճեցվում են պտղատու ծառատեսակների, խաղողի վազի, դեկորատիվ և անտառային ծառատեսակների ու թփերի տնկիներ և սերմնաբույսեր։Փորձարարական կամ գիտահետազոտական հիմնարկում կազմակերպված հողամաս՝ գյուղատնտ․ բույսերի աճեցման, բազմացման և ուսումնասիրման համար։ Ըստ մասնագիտացման տնկարանները հիմնականում լինում են․ պտղատու, անտառային կուլտուրաների, խաղողի, իսկ կրթահամալիրի տնկարանում բազմացվում է ծաղկող մեկամյա և բազմամյա բույսեր և թփեր: Ջերմոց տնկարանում աճեցվում են տարբեր երկրների  բույսեր,ծառեր և ծաղիկներ:Կան նաև խառը տնկիներներ, որտեղ բոլոր կուլտուրաներն աճեցվում են միևնույն տնտեսությունում:

  1. Քոլեջի այգու թփերի և ծաղկող բույսերի տնկարան

Կրթահամալիրի Քոլեջի այգու տնկարանը նախատեսված է թփերի և ծաղկող բույսերի բազմացման համար: Յուրահատուկ է նրանով, որ յուրաքանչյուր բուսատեսակի տակ արդեն ցանված են կրթահամալիրի սովորողների կողմից հավաքված սերմերը : Տնկարանը ունի երկակի նշանակություն՝ և որպես հետաքրքիր լանդշաֆտային դիզայնով առանձնացված հատված Քոլեջի այգում և որպես սածիլների բազմացման տարածք: Աշխատանքները դեռ ավարտված չեն:

Ամենավերջում թարմացվել է կարմիր ավազով, որն  ընդգծում է  բաժանումները և յուրաքանչյուր բույսի մոտ փակցվել է լամինացված անձնագիր՝ բույսի տեսակի, ընտանիքի և հայրենիքի մասին տվյալներով: Տարածքում ներմուծվում, պաշտպանվում և բազմացվում են Հայաստանի մի շարք օգտակար և բուժիչ բույսեր՝ անանուխ խնկածաղիկ, օշինդր, որը արդեն ծաղկման շրջանում է ու մենք պատրաստվում ենք հավաքել սերմերը, հաջորդ գարնանը որոշակի տարածք ցանելու նպատակով: Դեղաբույսերի տեսակները տնկարանում և նրանից դուրս մտնում է իրականացվող նախագծերի շարքում և հարկավոր է տեսակները ավելացնել: կարևոր նախագիծ կարող է դառնալ  սովորողների օգնությամբ ճիմերից զգուշորեն երիցուկի բույսի առանձնացումը արմատով: Տնկարանը պատրաստ է 2019թ-ին դառնալ մատակարարը կրթահամալիրի դպրոցներին՝ նմանատիպ,ավելի փոքրամասշտաբ տնկարաններ ստեղծելու համար:

Մի քանի ֆիլմերի և նկարաշարք  ընթացիկ աշխատանքների մասին.
Տնկարանը համալրվում է
Տնկարանը համալրվեց սամշիտով
Աշխատանքներ տնկարանում
Տնկարանային աշխատանքներ տարբեր փուլերում
Բացօդյա վարպետության դաս

 

  1. Ջերմոց-լաբորատորիան՝ յուրատեսակ տնկարան

Յուրատեսակ տնկարան կարելի է համարել նաև Քոլեջի ջերմոց-լաբորատորիան, որը արդեն երկար տարիներ մատակարարում է կրթահամալիրի դպրոցներինրին, բույսերով, սերմերով, կտրոններով՝ կանաչ տարածքները վերականգնելու և ընդլայնելու համար: Ջերմոցում կատարվում են մի շարք հետազոտական աշխատանքներ Կարևոր կարելի է համարել  իմբիրի աճեցման հաջողված փորձը, որին ևս զարգացման գործընթաց է սպասվում: Թվարկեմ այլ էկզոտիկ բույսերի տեսակներ, որոնք արդեն ծլել են և բույսեր, որոնք բավականին մեծացել են՝ նշենի, ավոկադո, մուշմուլա,անոնա, չարչարածաղիկ, պամելա, պապայա…Անուններ, որոնք հիշեցնում են արևադարձային երկրները: Ջերմոց-բուծարանից բույսեր բաժանվել են որ միայն միայն կրթահամալիրի դպրոցներ, այլև հյուրերին, սովորողներին, մեծերին ու փոքրերին: նյութեր՝ ջերմոց լաբորատորիան որպես տնկարան.

Պտերների տնկարան
Սածիլներ քարափ-բարձունքի համար
Մարմարյա սրահի բույսերի համալրում
Ավագ դպրոցի դատարկ թաղարների համալրում
Թաղարների ծաղիկները համալրվում են
Էկզոտիկ բույսերի սերմնացան
Պասիֆլորայի կտրոն

Ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ ավելի նպատակահարմար է հողը հարստացնելու յամար օգտագործել օրգանական հավելումներ՝պարարտանյութեր՝
Տերևահող, ճմահող, կոմպոստ, կենսահումուս, գոմաղբ:
Տերևահող պտրաստել ենք ինքներս՝ այն կազմավորման փուլում է:
Տնկարանի հողին ավելացրել ենք ճմահող, որը գոյացել է մեծաքանակ ճիմեր օգտագործելուց հետո:
Շատ հետաքրքիր է կոմպոստի պատրաստման տեխնոլոգիան, որը կարելի է պատրաստել տնային պայմաններում:
Շատ ավելի օգտակար է կենսահումուսը, բայց այն ստանալու համար հատուկ պայմաններ են պետք:
Մյուս օրգանական պարարտանյութը գոմաղբն է: Այն ևս օգտագործվել է տնկարնի հողը հարստացնելու համար, որը բերվել է Ագարակից:
Օրգանական պարարտանյութ է համարվումնաև տորֆը, որը գոյանում է ճահճային շրջաններում:
Հիմա ներկյացնեմ բույսերին, որոնք տնկարանի մասն են կազմում խրիզանտեմը բազմամյա բույսէ:

Քրիզանթեմ

Քրիզանթեմ (լատիներեն՝ Chrysanthemum), ոսկեծաղիկ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորների) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է քրիզանթեմի շուրջ 150 տեսակ՝ տարածված ԵվրոպայումԱսիայում և Աֆրիկայում։

Կենսաբանական նկարագիր

0,5-1,5 մ բարձրությամբ կանգուն ցողուններով թփիկներ են։ Տերևներըամբողջաեզր են կամ փետրաձև կտրտված, մուգ կանաչ, ծաղիկները՝ լեզվակավոր են, զամբյուղներում հավաքված։ Ծաղկում է խոր աշնանը։ Բազմանում է ցողունային, տերևային կտրոններով, թփերի մեխանիկական կիսումով, ընտրասերումնաբանական նպատակով՝ նաև սերմերով։ Ծաղկում է աշնանը։

Կիրառություն

Օգտագործվում են դեկորատիվ պարտեզագործության մեջ։ Աչքի է ընկնում իր բազմապիսի գունավորումներով։ Բարձր են գնահատվում սպիտակ, խոշորածաղիկ, բազմապսակաթերթ տեսակները և սորտերը։

ՀնդկաստանումՉինաստանում և շրջակա երկրներում քրիզանթեմի ընձյուղները, տերևները և ծաղկաբույլերն օգտագործվում են սննդում։ Քրիզանթեմը լայնորեն օգտագործվում է չինական բժշկության մեջ։

Տարածում

Երևանի բուսաբանական այգում աճեցվել է քրիզանթեմի ավելի քան 100 տեսակ։ ՀՀ-ում առավել տարածված են սպիտակ, ոսկե անձրև, խոշորածաղիկ, մանրածաղիկ, գեբե և այլ տեսակներ։ Օգտագործվում է գեղազարդիչ ծաղկագործության մեջ և կտրած ծաղիկներ ստանալու նպատակով։

3

Խորդենի

Պատկանում են խորդենազգիների (Geraniaceae) ընտանիքին։ հայրենիքը հարավային Աֆրիկան (Բար եհուսո հրվանդան) և Ավսարալիան է։ Վառ գույնի ծաղիկների կամ գեղեցիկ երանգավորված խայտաբղետ տերևների շնորհիվ օգտագործվում է թե՝ բնակարաններում աճեցնելու համար և թե՝ ծաղկային ձևավորումներում։ Այս ցեղն իր մեջ ընդգրկում է ավելի քան 230 տեսակ։4

Եթերային յուղ ստանալու համար մշակվում է վարդաբույր Խորդենին (P. graveolens) : Բազմամյա կիսաթուփ է, հզոր արմատով, ցողունը՝ 80-100սմ բարձրությամբ, ստորին մասը՝ փայտացած, վերինը՝ դալար, ուժեղ ճյուղավորված: Տերևները հերթադիր են, բլթակավոր, թավոտ:Ծաղիկները՝ բաց վարդագույն: Եթերայուղը կուտակվում է հիմնականում տերևներում (մոտ 14%): Օգտագործվում է օծանելիքի, օճառի, հրուշակեղենի արտադրության, բժշկության մեջ: Վարդաբույր Խորդենին պահանջկոտ է ջերմության, լույսի և խոնավության նկատմամբ: Սառնամանիքները ( -2 -3oC) խիստ վտանգավոր են: Հիմնականում անպտղաբեր է, բազմացվում է արմատակալներով, որոնք աճեցվում են ջերմատներում: Սովետական Հայաստանում խորդենին, որպես եթերա-ձիթատու կուլտուրա մշակվել է 1938 թ-ից Հոկտեմբերյանի և Էջմիածնի շրջաններում: Մարգագետնային Խորդենին (Geranium pratense L.) աճում է բարխառն գոտում համարյա ամենուրեք: Բազմաթիվ երկրներում այն օգտագործվում է ինչպես դեղաբույս: Բուժիչ հատկություններ ունեն բույսի վերգետնյա, երբեմն էլ ստորգետնյա մասերը: Հումքը հավաքում են ծաղկման շրջանում, չորացնում են լավ օդափոխվող սենյակում 40—45 °С: Չորացած հումքը կարելի է պահել մեկ տարի: Արմատները հանում են աշնանը, մաքրում հողից, լվանում և նույնպես չորացնում:Արմատները պարունակում են օսլա և այլ ածխաջրեր, տրիտերպենային սապոնիններ, դաբաղանյութեր (19—38 %), ֆենոլկարբոնային թթուներ, կատեխիններ, ֆլավոնիդներ, վիտամին С և կարոտին: Բույսի վերգետնյա մասում հայտնաբերվել են ածխաջրեր, գլյուկոզա, ֆրուկտոզա, ռաֆինոզա, սապոնիններ, ալկալոիդներ, վիտամին С և K, կարոտին, դաբաղանյութեր (3,2—4 %), ֆլավոնիդներ, անտոցիաններ և կեյկոանտոցիաններ, հանքային նյութեր՝ երկաթ, մարգանեց, նիկել, ցինկ և այլն:

Օգտագործվում է չարորակ նորագոյացությունների, կոտրվածքների, էպիլեպսիայի, շնչուղիների հիվանդությունների, տենդի, գաստրիտի, սննդային թունավորումների, ռևմատիզմի և բազմաթիվ այլ հիվանդությունների դեպքում:
Ժող. բժշկության մեջ եփուկն օգտագործվում է անքնության, լուծի, կանացի արյունահոսությունների, էկզեմաների և այլ տարբեր հիվանդությունների դեպքում:
Խորդենուց պատրաստված դեղամիջոցներն օգտագործվում են նաև թունավոր օձերի խայթոցների դեպքում:
Կոլեուս

5

Կոլեուսին կարելի է իդիալական բույս համարել, նրա մեջ միահյուսվում են փայլուն գեղեցկությունը, տոկունությունը և ոչ պահանջկոտ լինելը, նաև հնարավորությունը աճեցնել ինչպես բնակարաններում , այնպես էլ բաց երկնքի տակ: Կոլեուս աճեցնելու կարևոր պայմանը արևի լույսն է, որը շատ ուժեղ ազդում է նրա գույների և աճի վրա: Պետք է միշտ հիշել, որ այս բույսի համար կարևոր է ընտրել լավ լուսավորված տեղ

Ջերմաստիճանը
Կոլեուսները սիրում են տաք օդ, լավ է, եթե ջերմաստիճանը 25 С աստիճան է:

Լուսավորությունը
Կոլեուսի համար ամենակարևորը պայծառ լույսն է, որի շնորհիվ տերևները գունավորվում են և օպտիմալ չափ ստանում: Լույսը որոշում է ամբողջ բույսի զարգացումը, այդ պատճառով անհրաժեշտ է տեղադրել ամենաարևոտ տեղում

Ջրելը
Կոլեուսները սիրում են խոնավ հող, բայց ոչ թաց: Հարկավոր է խուսափել հողի չորանալուց: Թաղարում հողը պետք է պահել մի փոքր խոնավ: Եթե չի հաջողվել ջրել ժամանակին, նա մի քիչ թոշնում է և լավ ջրելու դեպքում` կես ժամվա ընթացքում նորից առույգանում է:

Օդի խոնավությունը
Օդի խոնավությունը կոլեուսների համար շատ կարևոր չէ, այն կարելի ցողել մեկ մեկ, բայց դա էլ անհրաժեշտ չէ: Աշխատեք ցողել դրանք ստվերոտ տեղերում:

Հողի բաղադրությունը
Կոլեուսը աճում է սովորական հողում:

Թաղարը
Հարկավոր է վերցնել միջին չափերի պլաստիկ կամ կերամիկայից թաղար, որի հատակում պետք է դնել դրենաժը: Որպես դրենաժ կարելի է օգտագործել կոտրված ամանեղեն կամ կերամզիտ:

Պարարտացում
Կոլեուսին կարելի պարարտացնել ամիսը մեկ, բայց գա էլ պարտադիր չէ, քանի որ նրա աճը պայմանավորված է լավ լուսավորությամբ:

Տեղափոխումը
Սովորաբար Կոլեուսները չեն տեղափոխում: Նրանք արագ աճում են և որպես օրենք երկու տարուց նրանց փոխարինում են նորերով:

Ծաղկումը
Ծաղկմանը կարելի է սպասել գարնան սկզբից մինչև ամառվա վերջ: Կոլեուսների ծաղիկները շատ խոշոր չեն և ամուր հասկաձև հավաքված են: Մեծ մասամբ կոլեուսների ծաղիկները երկնագույն են

Բազմացումը
Կոլեուսները բազմացնում են կտրոններով կամ սերմերով: Կոլեուսները կտրտում են, երբ նա շատ է մեծանում և անշնորհք տեսք ստանում: Փետրվարին կոլեուսի ծայրերը կտրում են այնքան, որ բույսի վրա մնա 7-8 աճի կետեր (աչքեր): Դրանից հետո առաջացած շիվերը օգտագործում են որպես կտրոն: Դրանք պետք է կտրել սուր դանակով, որից հետո դնել ջրի մեջ: Արմատներ հայտնվելուց հետո շիվերը դրվում են հողի մեջ :

Եթե անհրաժեշտություն կա աճեցնել կոլեուսը սերմերով, ապա դրա համար լավագույն ժամանակը գարունն է` մարտ կամ ապրիլ ամիսները:

Վնասատուները
Սովորաբար կոլեուսները չեն ցողում և որոշ դեպքերում քիչ խոնավության պատճառով ծաղիկների վրա կարող են հայտնվել սարդոստայնային տիզեր , որոնք արագ կվերանան բույսը ջրով ցողելուց հետո:

Կյանքի տևողությունը
Կոլեուսը բազմամյա բույս է, բայց սովորաբար այն աճեցնում են ամեն 1-2 տարին մեկ:

Բազմամյա խոտաբույս է, որի ընձյուղների հիմնային մասը փայտանում է: Տաք ձմեռների դեպքում տերևները չեն ցրտահարվում, և բույսը հաջողությամբ ձմեռելով` հաջորդ տարի առատորեն ծաղկում է: Ցուրտ ձմռան դեպքում վերածվում է պայմանական միամյայի:

Ծաղիկները հավաքված են հասկանման ծաղկաբույլերում և ունեն ամենատարբեր գունավորում, հանդիպում են նաև երկգույն ծաղիկներ: Պատկանում է խլածաղկազգիների ընտանիքին:

Լուսասեր է, բավականին ցրտադիմացկուն: Գերադասում է կավաավազային, հումուսով հարուստ, խոնավ հողերը: Չոր ու շոգ եղանակի ընթացքում առատ ոռոգման կարիք է զգում:

Տրադեսկանցիա

Այս բույսը պատկանում է կոմելինազգիների (Commelynaceae)
ընտանիքին։ Մշտադալար գետնատարած խոտաբույսերի 75 տեսակների ցեղ է։ Իրենց հայրենիքում՝ Ամերիկայում աճում են ճահճուտներում։ Տրադեսկանցիա է անվանվել ի պատիվ հայտնի բուսաբան Ջոն Տրադեսկանտի։
Տրադեսկանցիայի տեսակների մեծամասնությունը ոչ պահանջկոտ, դեկորատիվ բույսեր են, որոնք աճեցվում են որպես սենյակային բույսեր:

7

Խնամքը

Լուսավորությունը
Տրադեսկանցիաների համար գերադասելի է պայծառ, ցրված լույսը, բայց կարող են դիմանալ և՛ արևի ուղիղ ճառագայթներին, և՛ կիսաստվերին: Սենյակի արևելյան և
արևմտյան պատուհանների գոգերը լավագույն տեղերն են տրադեսկանցիաների համար, սակայն հյուսիսայիններն ու հարավայիններն էլ հակացուցված չեն: Պարզապես, հարավային պատուհանի դեպքում, ամռանը կարող է բույսը մի փոքր ստվերվելու կարիք ունենա: Պետք է նաև նկատի ունենալ, որ տրադեսկանցիայի խայտաբղետ տեսակներին պետք է ավելի պայծառ լույսավորություն ապահովել:
Թույլ լույսավորության դեպքում դրանց գույները խամրում են, կամ կանաչ են դառնում:

Օդի ջերմաստիճանը
Տրադեսկանցիայի համար ամռանը օդի ամենից հարմարավետ ջերմությունը +25°С է, իսկ ձմռանը՝ +8 – +12°С: Սա չի նշանակում, որ բույսը չի դիմանա սենյակային ավելի տաք կամ սառը պայմաններին:

Օդի խոնավությունը
Օդի խոնավության հանդեպ տրադիսկանտիաները հատուկ պահանջներ չունեն:

Ջրելը
Տարվա շոգ եղանակներին տրադեսկանցիաները առատ ոռոգման կարիք ունեն, սակայն թաղարի հատակի պետք է լավ դրենաժ լցել, որպեսզի ջուրը չճահճանա ծաղկամանի մեջ: Բույսերը ջրում են երբ չորանում է ծաղկամանի հողի վերին շերտը: Ձմռանը ապահովում են հողի չափավոր խոնավություն:
Պետք է հետևել, որպեսզի ծաղկամանի տակդիրում ջուր չկուտակվի: Ջրելուց կես ժամ հետո պետք է դատարկել տակդիր իջած ջուրը:
Ջրում են առնվազն 24 ժամ հնացված, գոլ, փափուկ ջրով:

Պարարտացումը
Լավ աճի և առողջ լինելու համար, գարնանն ու ամռանը տրադեսկանցիաներին առնվազն ամսական 2 անգամ լրացուցիչ սնուցում պետք է տրվի: Խայտաբղետ տեսակները պետք չէ սնուցել օրգանական պարարտանյութերով՝ դա կարող է տերևների բնական գույների փոփոխություն առաջացնել: Աշնանը և ձմռանը լրացուցիչ սնուցման անհրաժեշտություն չկա:
Հողը
Տրադեսկանցիաները լավ են աճում հետևյալ բաղադրատոմսով պատրաստված հողախառնուրդում.

Տեղափոխումը
Երիտասարդ տրադեսկանցիաները նոր, ավելի ընդարձակ ծաղկամանի մեջ տեղափոխում են տարեկան մեկ անգամ՝ գարնանը, իսկ մեծահասակները 2-3 տարին մեկ՝ համատեղելով թարմացնող էտի հետ:

Բազմացումը
Տրադեսկանցիաները բազմացնում են կտրոններով, թուփը կիսելով, կամ, ավելի հազվադեպ, սերմերով:
Սերմերով բազմացնելու լավագույն ժամանակը գարունն է: Ցանում են տորֆի և ավազի (1:1) խառնուրդի մեջ՝ ապահովելով + 20°С ջերմաստիճան, օդի բարձր խոնավություն և թարմություն: Սերմով աճեցված տրադիսկանտիան ծաղկում է իր աճի 3-րդ տարում:
Կտրոնով տրադեսկանտիաները կարելի է բազմացնել շուրջ տարին: Ճյուղերը բաժանում են 10-15 սմ երկարությամբ
կտրոնների և, 5-10 հատով տնկում են ծաղկամաների մեջ: Օդի 18-20°С աստիճանի դեպքում, կտրոններն արմատակալում են մի քանի օրում: Արմատակալման համար հողախառնուրդը պատրաստում են ավազի, կոմպոստի և փտած գոմաղբի հավասար մասեր խառնելով:
Թուփը կիսելով բազմացումը պետք է անել
գարնանը՝ այն պահին երբ մեկնարկում է աճի շրջանը:

Բարդությունները
Ձգված ճյուղերին քիչ տերևներ լինելը վկայում
է լույսի, ջրի կամ սնունդի անբավարարության մասին: Ընդհանրապես տրադիսկանտիաների համար բնորոշ է տարիքի հետ ճյուղեր մերկացումն ու ծռվելը: Ադպիսի ճյուղերը հեռացնում են կամ էլ ծերացած բույսը փոխարինում են նորով:
Եթե խայտաբղետ տեսակների տերևները դառնում են միագույն, կանաչ, ուրեմն լուսավորության պակաս կա:
Թուլացած ճյուղերի, դեղին, բծավոր տերևների
հայտնվելը վկայում է ջրի պակասի մասին:
Տերևների ծայրերի չորանալը կամ շագանակագույն դառնալը վկայում է օդի խոնավության պակասի մասին: Այդ դեպքում պետք է միջոցներ ձեռնարկել օդի խոնավությունը բարձրացնելու ուղղությամբ, կամ հաճախակի ցողել բույսը ջրով: Պետք է նաև ստուգել՝ վնասված չէ արդյոք բույսը կարմիր,
սարդոստայնային տիզով:

Վնասատուները
Տրադեսկանցիային կարող են վնասել ուտիճները (тля), սպիտակաթևիկները (белокрылкой), տրիպսերով (трипсы), սարդոստայնային տիզերը (паутинный клещ), ալրատիզերը (мучнистый червец):
Սարդոստայնային տիզերը հայտնվում են օդի
անհրաժեշտ խոնավության պակասի հետևանքով: Բույսի
տերևները թոշնում են և թափվում: Ցողունի վրա նկատելի է սարդոստայնը: Բույսը պետք է մշակել օճառաջրով և պարբերաբար ցողել մաքուր, գոլ ջրով:
Վահանակիրները կամ կեղծ վահանակիրները ծծում են բույսի բջջահյութերը, ինչի հետևանքով բույսի տերևները դալկանում ու չորանում, թափվում են: Սկզբում անհրաժեշտ է մեխանիկորեն հեռացնել ու ոչնչացնել վնասատուներին,
հետո մշակել օճառաջրով: Ծանր դեպքերում մշակել ինսեկտիցիդով:

 Հիպոեստես
Հիպոեստեսը մեր ունեցած բույսերի մեջ հետաքրքիրներից մեկն է: Չկա մեկը, որ անտարբեր անցնի այս բույսի կողքով: Տարիներ շարունակ շատ խնամքով ու հոգատարությամբ պահպանվել է դժվար արտաբերվող անունով, բայց այնքան գրավիչ, դյութեղ, անհասկանալի գեղեցկությամբ, հեքիաթային այս բույսը:6

Տիկին Շողիկը պատմում է, որ այն ձեռք բերելուց հետո հաճախ  փչանում էր ու որ առաջ էր գալիս հիասթափություն, մեղքի զգացում, ափսոսանք, բայց համառությունը վերջապես հաղթում է, երբ պատահական ինչ որ բույսի տակ  նկատվում է հեպոեստեսի մի քանի փոքրիկ ծիլեր: Ու դրանից հետո բույսի ոչ այնքան գեղեցիկ ծաղիկը մնում էր այնքան, որ չորանան ու սերմերը ինքնուրույն թափվի հարևան բույսի հողի վրա: Արդյունքը անսպասելի ավելի հաջող էր, քան կարելի էր սպասել: Տեսաֆիլմը դիտելուց հետո կարելի է համոզվել դրանում:
Եթե տերևները կռկվում են, ուրեմ օդը շատ չոր է, եթե թուլանում են, ապա հողն է չոր: Հիվանդանալու դեպքում հարկավոր է կտրել, հեռացնել հիվանդ տերևնեըր, իսկ հետո լվանալ օճառաջրով:

Նաստուրցիա

Միամյա, մեղրաբույս է, որը հարկավոր է տնկել ձմռանը կամ վաղ գարնանը: Այս բույսը քմահաճ չէ` չի վախենում ցրտից և չորությունից և հեշտությամբ է բազմանում:

8

Նաստուրցիան աճեցրել ենք հիմնականում սերմերից, սակայն կարելի է բազմացման հաջող եղանակ համարել նաև բազմացումը կտրոններից: Հիմա մեր տնկարանում կա երեք գույնով ծաղկող նաստուրցիայի թփեր: Հաջորդ տարվա համար կունենանք շատ սերմեր: Ձմռանը նաստուրցիան կտեղափոխվի ջերմոց, որպեսզի կտրոններով բազմացնելով ստացվի գարնանը տնկարան տեղափոխելու համար մեծ բույսեր:

Անյուտայի աչուկներ

9

Հին լեգենդը պատմում է, որ աշխարհում ապրում էր գեղեցկուհի Անյուտան: Նա ամբողջ հոգով սիրեց իր սառնարյուն հրապուրողին: Պատանին կոտրեց դյուրահավատ աղջկա սիրտը, և նա մահացավ ցավից և տխրությունից: Աղջկա աղքատ շիրիմին աճեցին անտառային մանուշակներ՝ ներկված երեք գույնով: Նրանցից յուրաքանչյուրը մարմնավորում էր  աղջկա երեք  զգացմունքները՝  փոխադարձ հույս, զարմանք` անարդար վիրավորանքից և տխրություն` անպատասխան սիրուց:

Հին հույների համար Անյուտայի աչիկների երեք  գույնը խորհրդանշում էր սիրո եռանկյունի: Լեգենդի համաձայն՝  Զևսին դուր էր գալիս արագոնյան թագավորի աղջիկը՝ Իոն: Սակայն Զևսի կինը՝  Հերան, նրան կով դարձրեց: Միայն երկար փորձություններից հետո Իոն  մարդկային  կերպարանք առավ: Որպեսզի ուրախացնի իր սիրելիին, շանթարձակ Զևսը  աճեցրեց  նրա համար եռագույն մանուշակներ:

Հռոմեական դիցաբանության մեջ այդ ծաղիկներն  առնչվում են Վեներայի կերպարին: Հռոմեացիները հավատում էին, որ աստվածները  անյուտայի աչիկների էին վերածել  տղամարդկանց, ովքեր թաքուն հետևում էին լոգանք ընդունող սիրո աստվածուհուն:

Հնագույն  ժամանակներից անյուտայի աչիկները սիրո հավատարմություն են խորհրդանշում:  Շատ ազգերի մոտ կան ավանդույթներ, որ կապված են այս ծաղիկների հետ: Լեհ աղջիկները իրենց սիրելիներին նվիրում էին անյուտայի աչիկներ, եթե նրանք երկար ժամանակով հեռանում էին: Այն հավատարմություն և սեր պարգևողի խորհրդանիշն ուներ: Պատահական չէ, որ Ֆրանսիայում եռագույն մանուշակը  կոչում էին «հիշողության ծաղիկ»: Անգլիայում  դրանք   «Սրտի բերկրանք» անվանումն էին կրում:  Սիրահարները  միմյանց նվիրում էին  այս ծաղիկը փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի տոնին:

Անթիրինում (շան բերան)

Բազմամյա խոտաբույս է, որի ընձյուղների հիմնային մասը փայտանում է: Տաք ձմեռների դեպքում տերևները չեն ցրտահարվում, և բույսը հաջողությամբ ձմեռելով` հաջորդ տարի առատորեն ծաղկում է: Ցուրտ ձմռան դեպքում վերածվում է պայմանական միամյայի:

Ծաղիկները հավաքված են հասկանման ծաղկաբույլերում և ունեն ամենատարբեր գունավորում, հանդիպում են նաև երկգույն ծաղիկներ: Պատկանում է խլածաղկազգիների ընտանիքին:

Լուսասեր է, բավականին ցրտադիմացկուն: Գերադասում է կավաավազային, հումուսով հարուստ, խոնավ հողերը: Չոր ու շոգ եղանակի ընթացքում առատ ոռոգման կարիք է զգում:

Բազմանում է սերմերով, հազվադեպ` կտրոններով: Սերմերը մարտի սկզբին ցանում են արկղերում, ծիլերը վերատնկելով ջերմոցի հողում: Խորհուրդ է տրվում սածիլների գագաթը ծերատել, լավ թփակալելու համար: Ծիլերը  վատ են տանում խոնավության ավելցուկը: Բաց գրունտ են տեղափոխում մայիսի կեսերին: Այն վայրերում, որտեղ ձմեռները մեղմ են, բաց գրունտ են տեղափոխում նոյեմբերին` հաջորդ տարի վաղ ծաղկելու համար: Օգտագործվում է ծաղկանոցներում, եզրաշերտերում, միքսբորդերներում, ինչպես նաև որպես կտրած ծաղիկ օգտագործելու համար:

Գացանիա

Միամյա ցածրաճ բույս է, մոխրականաչավուն տերևներով և ամուր ընձյուղներով: Ծաղիկները խոշոր են, նարնջադեղին, պսակաթերթիկների վրա սև օղակներով, բացվում են միայն պարզ, արևոտ օրերին: Ծագում է Հարավային Աֆրիկայից: Պատկանում է աստղածաղկավորների ընտանիքին:14

Փայլուն գացանիայից բացի, մշակության մեջ հանդիպում են նաև հետևյալ տեսակները՝

  • Երկարացողուն (բազմամյա է, ունի ոսկեդեղին խոշոր ծաղիկներ, որոնց տրամագիծը հասնում է մինչև 25 սմ-ի),
  • Պոտսի (ծաղիկներն ունեն մինչև 12 սմ տրամագիծ և երկար կոթուններ, աչքի է ընկնում ուժեղ աճով, տերևները դեպի վեր են ուղղված):

Ցանքը կատարում են ջերմոցներում, ապրիլի երկրորդ կեսին: Սերմնաբույսերը խնամում են կիսաչոր, արևոտ պայմաններում:  Գացանիայի սածիլները վատ են տանում ավելորդ խոնավությունը: Դաշտ կարելի է տեղափոխել միայն առողջ, լավ զարգացած սածիլները, այլապես բույսերը կորցնում են իրենց դեկորատիվ հատկանիշը: Չափազանց շոգադիմացկուն և երաշտադիմացկուն բույսեր են: Հեռանկարային են մեր հանրապետության ցածրադիր գոտու պայմանների համար (Արարատյան դաշտ, Վայք, Մեղրի, հյուսիսարևելյան շրջաններ): Հիմնականում օգտագործում են կտրելու ծաղիկ ստանալու համար և ծաղկադեկորատիվ ձևավորումներում:

Գայլարդիա

Աստղածաղկազգիների ընտանիքին պատկանող միամյա ծաղկաբույս է` ծագումով Հարավային և Հյուսիսային Ամերիկայից:

15

Տերևները երկարավուն  օվալաձև են , լայնաբլթակ կամ ուղղակի բլթակավոր: Ծաղկաբույլերը կազմված են լեզվակավոր և խողովակաձև  կամ միայն և խողովակաձև   խոշոր ծաղիկներից, որոնց գունավորումը տարբեր է` դեղին, նարնջագույն, կարմրադարչնագույն և կարմիր: Հանդիպում են կիսալիաթերթիկ  և լիաթերթիկ ծաղկավոր բույսեր: Լուսասեր է,  և  բավականին երաշտադիմացկուն, լավ է աճում և առատորեն ծաղկում հումուսով ու սննդանյութերով հարուստ, ստրուկտուրային հողերում: Բույսի բարձրությունը չի  անցնում 50-60 սմ-ից:
Բազմանում է սերմերի միջոցով, որոնք նպատակահարմար է ցանել մայիսին` անմիջապես բաց գրունտում:
Բազմամյա  գայլարդիաներից կարելի է նշել հիբրիդայինը (Gaillardia hybrida): Բարձրությունը հասնում է մինչև 90 սմ-ի: Ունի նաև կոմպակտ, ցածրաճ  այլատեսակ` մինչև 40 սմ բարձրությամբ: Ծաղիկները խոշոր են` մինչև 10-12 սմ տրամագծով:Սերմերը  ցանում են  ապրիլին` կիսատաք ջերմոցներում: Սերմնաբույսերը վերատնկում են թաղարներում և ապահովում լույսով ու խոնավությամբ: Ուշ գարնանային ցրտահարությունների վտանգն անցնելուց հետո  բույսերը դաշտ են տեղափոխում: Պիտանի են լանդշաֆտային ձևավորումների համար:

                                                   Վերջաբան

 2017-18. ուսումնական տարվա սեպտեմբեր-հունիս ամիսներին տնկարանն ստեղծելու ճանապարհին տիկին Շողիկի օգնությամբ կատարվեցին մի շարք հետազոտական աշխատանքներ.
Ըստ «Ապաստարան այգու բույսերին» նախագծի աշնան վերջում մի շարք կարևոր բույսեր իրենց ապաստարանը գտան ջերմոց-լաբորատորիայում և նկուղում: Պարզվեց, որ ճիշտ խնամքի դեպքում կարելի է մեկամյա բույսը վերածել երկամյա և եռամյա և…
Այդ բույսերի շարքին են պատկանում խորդենին, գացանիան, ծխածաղիկը, անթիրինումը (շան բերան), պասիֆլորան: Գարնանը տնկարան տեղափոխելուց հետո այս բույսերը շատ կարճ ժամանակում վերածվեցին փարթամ, առողջ գեղեցիկ բույսերի, ի տարբերություն այն բույսերի, որոնք աճեցրել էինք սերմերից:
Սերմերից աճեցրած բույսերը որոշ ժամանակ անց նմանվում են վերը նշված բույսերին: Ապաստարան գտած բույսերի առավելությունը կայանում է նրանում, որ վաղ գարնանը այգում կարող ենք ունենալ գեղեցիկ ծաղկած բույսեր:
Հաջորդ հետազոտությունը դա Հայաստանում դեռևս չկիրառված բազմացման եղանակ է՝ բույսի բազմացումը արմատներից: Այս եղանակը փորձարկվել է պասիֆլորա էկզոտիկ բույսի հետ և ստացվել է դրական արդյունք՝ գարնանը արմատներից դուրս են եկել առողջ, երիտասարդ բույսերու տեղափոխվել տնկարան:
Փորձերի և հետազոտությունների արդյունքում դրական արձյունք է ստացվել նաև գլակսինիա բույսի բազմացումը ծաղկակոթունից: Ծաղկաթերթիկները թափվելուց հետո կոթունը դրվում է ջրի մեջ և երկու շաբաթ հետո հայտնվում են արմատները, որոշ նաժամանակ անց ձևավորվում է սոխուկը: Շատ արդյունավետ եղանակ է, քանի որ միևնույն ՝ դրանք պետք է հեռացվեին բույսի թփից ու դեն նետվեին:
Տնկարան ստեղծելը մեզ տվել է միշարք հնարավորություններ տարատարիք մարդկանց՝ նախակրթարանային հասակից մինչև թոշակառուները ներառվել պարտեզապուրակային աշխատանքներին և ձեռք բերել բույսերի բազմացման, պահպամնան և խնամքի կարողություններ ու հմտություններ:

Реклама

Автор: shoghikpoghosyan

Ես Շողիկ Պողոսյանն եմ: Ծնվել եմ 1960թ. մարտի 21-ին: Ավարտել եմ Օրջոնիկիձեի անվան թիվ 11 դպրոցը: Ունեմ միջին մասնագիտական կրթություն: 1987թ.-ից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s