Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Մի հետաքրքիր ճամբարային օր ջերմոց-լաբորատորիայում

Սոնա Քեհեյանի հետ նախորոք պայմանավորված այցը կայացավ: Մեծախումբ ճամբարականներին հետաքրքրեց հատկապես կենդանիները: Նրանք սիրով օգնեցին փոխել գերմանամկների և ծովախոզուկի արդեն կեղտոտված թեփը: Սոնան իր պատումում ամեն ինչ նկարագրել է…..

Բոլորս միասին անցանք գործի՝ մաքրեցինք կարմրականջ կրիաների ակվարիումը: Սրանք երկկենցաղ են, այդ իսկ պատճառով «Գարդենիա» ակումբում ստեղծվել են բոլոր պայմանները, որպեսզի նրանք դուրս գան  թթվածին շնչեն, իսկ հետո վերադառնան իրենց ակվարիումը: Կարմրականջ կրիաներին մենք կերակրեցինք չորացած որդերով: Մաքրեցինք նաև ծովախոզուկի փոքրիկ, բայց հետաքրքիր տնակը:

Հետո սկսեցինք ուսումնասիրել «Գարդենիա» ակումբի բազմապիսի բուսերը, ավելի մանրամասն ուսումասիրեցինք երկու էկզոտիկ բույս՝ ավոկադո բույսը և սուրճի ծառը: Ճամբարականները իրեց հետաքրքիր հարցերն ուղղեցին տիկին Շողիկին և նա սիրով պատասխանեց բոլոր հարցերին: Շատ ուրախ և նոր գիտելիքներ ստացած վերադարձանք արևելյան դպրոց:


Оставьте комментарий

Բուժիչ նախագիծ

«Հայաստանի դեղաբույսերի առանձին տարածքների ստեղծում»

Հարավ-արևմտյան թաղամասի որոշ հատվածներ(Մխիթար սեբաստացի կրթահամալիրին հարող) ճիմապատվել են և աչք շոյող կանաչով պատել շրջակա միջավայրը: Հայաստանի տարբեր շրջաններից բերված ճիմերի մեջ կան զգալի քանակությամբ տարբեր դեղաբույսեր: Միտք հղացավ դրանք արմատներով առանձնացնել և ստեղծել հատուկ պահպանվող տարածքներ:

Նախագծի նպատակը

  • Գտնել և առանձնացնել դեղաբույսերի տեսակները, և արմատներով վերատնկել առանձնացված տարածքներում
  • Ուսումնասիրել դրանք, հայտնաբերել բոլոր հնարավոր անունները կախված աճման տարածքից
  • Հետազոտել և արդյունքում բացահայտել յուրաքանչյուր բույսի օգտակար և բուժիչ հատկությունները:
  • Ուսումնասիրել նաև վնասակար հատկությունները և որ դեպքում է այն հակացուցվում:
  • Հետազոտման արդյունքում հավաքված տվյալների հիման վրա ստեղծել էլեկտրանային գիրք,մ որտեղ կզետեղվի վերը նշվախծ կետերի արդյունքները:
  • Պահպանվող տարածքներից հավաքել սերմեր հետագայում նոր տարածքներ ստեղծելու ակնկալիքով:
  • Գտնել սպառողին, որն ունի  հատուկ որակավորում  և թույլտվություն դեղամիջոց պատրաստելու համար
  • Վաճառել չորացված վիճակում

Արդյունքում

Ունենեալ Հայաստանի դեղաբույսերի նոր էլեկտրոնային գիրք, որտեղ զետեղված կլինեն դեղաբույսերի եռալեզու անվանումները, բուժիչ, օգտակար ինչպես նաև վնասակար հատկությունները, բաղադրատոմսեր և դրանց պատրաստման տեխնոլոգիաներ:
Բազմացնել և տարածել Հայաստանի դեղաբույսերը քաղաքային միջավայրի բնակլիմայական պայմաններում:
Դաստիարակել հետազոտող, պրպտող սովորողներ և ուսանողներ
Ստեղծել քոլեջային փոքրիկ բիզնես