Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Քոլեջի բնագետկները սերմ են ցանում

Այս խումբը ջերմոց- լաբորատորիա ամենաշատն է այցելել: Ամեն անգամ սիրով են հաճախում:Դիտեք Անգա Անտոնյանի տեսաֆիլմը ու համոզվեք դրանում:


Оставьте комментарий

Հարավային դպրոց.Թամարա Մարիմյանը և իր 2-րդ դասարանցիները «Իմ թաղարը նախագիծ»ը իրականացնողներ

«Իմ թաղարը» բնագիտական նախագիծ, Թամարա Միրիմյանի փաթեթը

Ճիշտ երեք շաբաթ հետո, ինչպես եւ կանխատեսել էինք, մեր կտրոնները արմատակալել էին։ Ժամանակն էր տեղափոխել դրանք թաղարների մեջ։ Այս անգամ էլ մեզ օգնության հասավ տիկին Շողիկ Պողոսյանը, ով իր խորհուրդներով օգնեց ավարտին հասցնել միասին սկսած նախագիծը։ Սովորողներն արդեն գործնականում փորձեցին տնկել իրենց թաղարը, իմացան ծաղկի իրական անունը, իսկ ոմանք իրենք էին հորինել անուններ իրենց ծաղիկների համար։ Ինչպես նաեւ իմացան, թե այսուհետ ինչպես պետք է խնամեն իրենց ծաղիկը։


Оставьте комментарий

Լիլիթ Ավագյանի առաջին տպավորությունները ջերմոց-լաբորատորիայից

Ինչպես ամեն ուրբաթ, այս անգամ ևս երեխաները մեծ ոգևորությամբ այցելեցին տիկին Շողիկի բուսաբանական լաբորատորիա: Ես առաջին անգամ էի գտնվում այնտեղ, և մեկ բառով կասեմ, ինչպես տիկին Շողիկն է սիրում ասել՝ ուղղակի հրաշալի էր:Շուրջ բոլորը կանաչ, տարատեսակ բուսեր անհվանական տեղերում աճած՝ պայուսակի, լուսամփոփի, թեյնիկի, խաղալիք մեքենայի մեջ և այլն:

received_1694368750642618.jpeg


Оставьте комментарий

Հյուսիսային դպրոց. Նախակրթարանի 2-4 տարեկաններ

Իպոմեայով «Կանաչ ծաղկող պատ».
Այս նախագիծը իրականացնելու համար ընտրվեց հարմար պատ: Տնկեցինք սածիլներ և ցանեցինք սերմեր: Ստորև  Լիլիթ Ավագյանը պատմում է.


Այսօր նախակրթարան էր հյուր  եկել տիկին Շողիկը։ Իհարկե դատարկաձեռն չէր եկել, իր հետ բերել էր  ծաղիկների շատ շատ թաղարներ՝որպեսզի մեր բակն էլ ավելի գեղեցկացնենք։ Նախակրթարանի երկու խմբերով դուրս եկանք մեր ընդհանուր բակը ։

 Տիկին Շողիկի ու մեր օգնությամբ սաները զգուշությամբ նախ հանեցին թաղարները բաժակների մեջից, ապա տնկեցին հողում, հետո էլ ջրեցին։ Վերջում տիկին Շողիկին խոստացանք ջրել, խնամել ու ծաղկեցնել մեր պարտեզը։


Оставьте комментарий

Հյուսիսային դպրոց. Երկարացված օրվա ռեժիմով. Սուսաննա Պետրոսյան

Նոյեմբերի 13-ին Սուսաննա Պերոսյանը իր խմբի  հետ այցելեց ջերմոց-լաբորատորիա: Նրա տպավորությունները.
Այսօր երկարացված օրվա տարատարիք սովորողների հետ այցելեցինք ջերմոց-լաբորատորիա։Տիկին Շողիկը սիրով ծանոթացրեց մեզ բույսերի մեծ տեսականու առանձնահատկություններին։Սովորողները մեծ հետաքրքրությամբ էին լսում տիկին Շողիկին և մենք խոստացանք հաճախ այցելենք  ջերմոց-լաբորատորիա։


Оставьте комментарий

Հյուսիսային դպրոց. Երկարացված օրվա ռեժիմով խումբ. նարինե Պողոսյան

Այս ուսումնական տարում, նոյեմբերի 7-ին, առաջին անգամ էր խումբը այցելում: Ամեն ինչ հետաքրքիր էր նրանց համար՝ հատկապես կենդանիների անկյունը:
Պատմում է Նարինե Պողոսյանը.
Այսօր երկարացված օրվա տարատարիք սովորողների հետ այցելեցինք  Ջերմոց-լաբորատորիա: Տիկին Շողիկը  սիրով սովորողներին ծանոթացրեց Ջերմոց-լաբորատորիայի, բույսերի անունների և խնամքի առանձնահատկությունների հետ: Սովորողները մեծ հետաքրքրությանբ և ոգևորությամբ ուսումնասիրում էին  «տեղի բնակիչներին»՝ կրիաներին, ծովախոզուկին, գերմամամկներին, տալիս էին բազմազան հարցեր բույսերի  մասին: Տիկին Շողիկը մեզ տվեց ծաղիկների կտրոններ, իսկ մենք խոստացանք հաճախ հյուրընկալվել Ջերմոց-լաբորատորիայում, որպեսզի ինքներս խնամենք բույսերին:


Оставьте комментарий

Հյուսիսային դպրոցի ընտրովի խումբ. Սերմերի տեսակավորում և բույսերի տնկում

Հոկտեմբերի 15-ին Անժելա Բլեյանը իր սովորողների հետ այցելեց ջերմոց լաբորատորիա: Շատ հետաքրքիր պարապմունք ստացվեց: Անելայի գրառումը այդ օրվա մասին.
Կատարեցինք  միջավարի  խնամք պարտիզապուրակայինների հետ: Հետո  այցելեցինք ջերմոց-լաբորատորիա: Արևելյան դպրոցի բնագետների հետ միասնական աշխատեցինք: Արդեն հավաքել էինք՝ կարմիր այգածաղիկ կոչվում ծաղկի սերմերը: Տիկին Շողիկի օգնությամբ պատրաստեցինք սերմերի համար ծրարներ:  Մեծ սիրով պատրաստում էինք առանց սոսնձի, միայն թուղթ ու մկրատով: Տաս-տաս հատ հաշվելով լցրեցինք ծրարների մեջ:

Մի քանի պարտիզպան էլ  իրենց ձեռքերով տնկեցին անհատական  բույսեր՝ մուշմուլա անվամբ և առանձին դրեցին,  որ գան խնամեն իրենց բույսին: Ստացվեց հաճելի, ուսուցանող բնագիտական դաս:


Оставьте комментарий

Հյուսիսային դպրոց. Սեդա Վիրաբյանը իր սովորողներով

Ջերմոց լաբորատորիայում դարձյալ եռուզեռ էր: Սեդա Վիրաբյանը իր խմբով Քոլեջ էր այցելել: Տպավորությունների մասին կիսվել է: Ստորև ծանոթացեք:

Հոկտեմբերի 24-ին առաջին դասարանի սովորողներն  այցելեցին  կրթահամալիրի Ջերմոց- լաբորատորիա: Տիկին Շողիկը մեզ ծանոթացրեց բույսերի, տեղի փոքրիկ բնակիչների հետ՝ գերմանամկան, ծովախոզուկի, կրիաների ու ձկների: Տիկին Շողիկի օգնությամբ թաղարներում  սենյակային բույսեր տնկեցինք, որոնք իրենց տեղը գտան մեր լուսավոր դասասենյակում։