Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Տեսանյութ մանկական շաբաթօրյակի մասին

Միայն նկարներով ներկայացնել այս օրը, որը տարբերվում է իր բովոնդակությամբ մնացած օրերից, ճիշտ չէր լինի: Ճիշտ է մեծերը ուղղորդում էին գործողությունները, սակայն փոքրիկներն ու պատանիները մեծ խանդավառությամբ, կարևորելով իրենց դերը, փորձում էին ցույց տալ, որ կարող են լինել ինքնուրույն ու աշխատել մեծերից էլ լավ: Դիտենք տեսաֆիլմը և համոզվենք: Ես կարծում եմ, որ շատ կարճ ժամանակում պատանիները կլինեն նմանատիպ ակցիաների կազմակերպիչներ, հարկավոր է միայն արթնացնել պատասխանատվության զգացումը, իրենից փոքրի, ընկերոջ, շրջապատի ու հայրենի բնության հանդեպ:


Оставьте комментарий

Ակտիվիստները օր-օրի ավելանում են

Եթե առաջին օրը Փոքրիկ պարտեզ մի շենքի բակում նախագծին մասնակցում էին երկու պատանի, չորրոդ օրը նրանք 6-ն էին, որանք այլևս Քոլեջի սովորողների կարիքը չեն զգում և պատրաստ են անել ցանկացած հանձնարարություն: Հարավ արևմտյան թաղամասում ձևավորվում է պատանի բուսասեր էկոլոգների ակումբը: Օրվա աշխատանքներին մասնակցեցին կամավորական Ալինայի երկու դուստրը, որոնք ակտիվությամբ չէին զիճում շենքի պատանիներին: Այսպիսով սկսվում է մի էկոլոգիակն պատանեկան շարժում, որը դեռ չի կազմել իր կանոնադրությունը ու դեռ լավ չի հասկանում անելիքները, բայց մի մի պարզ բան արդեն ընկալել է, պետք է աշխատի ու պայքարի անտարբերության, անբանության ու կեղծիքի դեմ: Նրանց ոգևորությունը փոխանցվում է ինձ ու ես հասկանում եմ, որ մենք մեծերս մի կարևոր բան բաց ենք թողել կրտսեր սերնդի դաստիարակության գործում:


Оставьте комментарий

Հիշարժան օր«Օրինակելի բակ»ում

2019թ-ի հունիսի 5-ը՝ Երկրագործի օրը, դեռ երկար կհիշեն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Քոլեջի 6 տարեկանները և Հարա արևմտյան թաղամասի Անդրանիկի 72 շենքի պատանի ակտիվիստները : Բավական է ասել, որ օրը վերածվեց իսկական տոնի, իսկ դրանում կարելի է համոզվել դիտելով նկարներն ու տեսաֆիլմը: Ուզում եմ նաև հիշատակել կամավորական բուսասեր և հոգով էկոլոգ Ալինայի մասին,որը ևս սիրով մասնակցեց այս նախագծին:
Միահամուռ մաքրեցին, տնկեցին, ջրեցին, թութ թափ տվեցին, կերան և բարեմաղթանքներով բաժանվեցին, որոշելով նորից հանդիպել:
Բնակիչները գովելի համարեցին մանկական այս հետաքրքիր ու յուրօրինակ միջոցառումը:


Оставьте комментарий

Մեկնարկեց «Փոքրիկ պարտեզ մի շենքի բակում» նախագիծը

Օրն սկսվեց «Փոքրիկ պարտեզ մի շենքի բակում» նախագծի մեկնարկով: Մտավախություն կար նախագծի չկայանալու, բայց շենքի բնակիչները սիրով ընդունեցին նախագծի գաղափարը և խոստացան պահպանել ու խնամել տնկված և ցանված բույսերը: Ամենատպավորիչը 6-րդ դասարանցի սովորող Հակոբյան Նարեկի ու և մեկ տարով փոքր ու կողքի շենքի բնակիչ Սաֆարյան Էրիկի ոգևորությունն էր: Պայմանավորվեցինք հաջորդ օրը հանդիպել, խոստացան աշխատուժի քանակն ավելացնել: Լավ աշխատեցին նաև Քոլեջի ուսանողներ Հայկն ու Տիգրանը: Տնկվեցին քրիզանթեմ — ոսկեծաղիկ բույսի սածիլներ, ցանվեցին մալվա — փիփերթ, պետունյա — ծխածաղիկ ծաղիկների սերմեր: Այսօր այսքանը….


Оставьте комментарий

Նախագիծ «Փոքրիկ պարտեզ մի շենքի բակում »

Միշտ ակնածանքով եմ հետևել Քոլեջից մեդիակենտրոն ճանապարհին գտնվող շենքի դիմացի փոքրիկ պարտեզի աղքատիկ ծաղկանոցին ու միշտ ցանկացել եմ օգնել: Ու Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնը պատճառ հանդիսացավ փնտրել ու գտնել ձևեր օգնելու այդ բուսասեր բնակչին՝ Քոլեջի սովորողների հետ ջերմոց-լաբորատորիայում աճեցված բուսատեսակներ տնկել պարտեզում, իսկ մետաղյա ճաղավանդակները փոխարինել բարբարիս բույսի տնկիներով՝ Քոլեջի այգու տնկարանից: Այս պատմության մեջ ամենազավեշտականը այն է , որ հեռախասազանգով ճշտումներ կատարեելիս, պարզվեց՝բնակիչը Սեբաստացի կրթահամալիրի դաստիարակ Սոնա …..յանն է: Բնական է արագ որոշեցինք ու պայմանավորվեցինք հետագա անելիքների մասին:

Նախագիծ՝ Փոքրիկ պարտեզ մի շենքի բակում
Նպատակ
Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի Բանգլադեշը 100 սովորողի աչքերով խորագրի շրջանակներում, շրջակա մջավայրի կանաչապատման աշխատանքների շնորհիվ, ստիպել քաղաքացուն տեսնել շրջապատում գեղեցիկը, մասնակից դառնալ կանաչապատման, բույսերի ստեղծման, խնամքի և պահպանման աշխատանքներին: Ինչպես ասվում է՝ քայլ առ քայլ դարձնել հայրենի բնությունը գեղեցիկ, լիարժեք, օգտակար:
Նախագիծը իրագործել և վերջնարդյունքը ցույց տալ հունիսի 5-ից հուլիսի 5 ժամանակահատվածում:
Մասնակիցներ. Քոլեջի ուսանողներ, շենքի բնակիչներ ՝մեծից փոքր
Արդյունք.
Թեկուզ առայժմ մի շենքի բակում, ստանալ շրջապատի գորշ իրականությունից զատված մի հատված՝ փոքիկ դրախտային պարտեզ, որի ստեղծմանը կմասնակցեն շենքի բնակիչները, երեխաները, իսկ այդ աշխատանքների շնորհիվ կձևավորի լավագույն հատկանիշներ.
1 .Բույսերի օգտակարության կարևորում
2. Բույսի խնամքի, բազմացման, տարածման տեխնոլոգիական հմտությունների և կարողությունների ձեռք բերում, որը կուսուցանվի աշխատանքներին զուգահեռ
3. Սովորողի, քաղաքացու անմիջական մասնակցություն և իր աշխատանքի կարևորում
5.  Բնության, ընկերոջ, հարազատի նկատմամբ հոգատար անհատի ձևավորում


Оставьте комментарий

Նախագիծ «Օրինակելի բակ»

Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնին մասնակցելու եմ «այլ» անվանակարգով՝ այն է «Օրինակելի բակ»: Կներկայացնեմ Հարավ Արևմտյան Բ-1 թաղամասի Անդրանակի 72 շենքի բակը, որի բարեկարգման աշխատանքներին մասնակցել ու մասնակցում են շենքի բնակիչնեչը՝ երեք սերունդ: Երկու տարի է ինչ սկսվել են աշխատանքները: Շենքի հետնամասի հողային տարածքը վեր է ածվել բերքատու ծառների այգու՝ մանկական փոքրիկ խաղահրապարակով, տաղավարով, թոնիրով: Շենքի առաջնային մասում բակի ձևավորման համար տրվել են փայտային լուծումներ՝աղբամաններ, ցանկապատեր, տաղավար: Մշտապես և փառատոնյան օրերին կկատարվեն շենքի հարակից տարածքների մաքրման աշխատանքներ և պարտեզապուրակային աշխատանքներ, կմիյանան նաև Քոլեջի 5-6 տարեկանները:
Նախագիծ՝ «Օրինակելի բակ»
Նպատակ. Հանրությանը ցույց տալ, որ ոչ միշտ է հարկավոր հույսը դնել ուրիշների և պատկան մարմինների վրա: Պետք է լինել նախաձեռնող և առավելագույն մասնակցություն ցույց տալ նպատակադրված գործը իրականություն դարձնելու համար և արդյունքում կստացվի այն, ինչը ստացվել է Հարավ Արևմտյան Բ1 թաղամասի, Անդրանիկի 72 շենքի բնակիչներին:
Մասնակիցներ. Անդրանիկի 72 շենքի բնակիչնեչ, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սովորողներ
Ժամկետ. հունիսի 10 — հուլիսի 2
Արդյունք. Հանրայնացնել և տարածել վերջնարդյունքում ստացված տեսահոլովակը, որպես օրինակելի շենքի լավագույն նմուշ քաղաքի մյուս շենքերի համեմատ: Կազմակերպել փոքրիկ համերգ քոլեջի նախակրթարանի սաների մասնակցությամբ, հարթակ օգտագործելով մաքուր ու հարդարված շենքի բակը: