Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար


Օգոստոսի 30-ին կրթահամալիրում կազմակերպվող մանկավարժական ճամբար՝ 2019-2020 ուստարում կրթահամալիրում աշխատելու հայտ ներկայացրած մասնագետների համար նախատեսված ծրագիր։
  • այլընտրանքնային թաղարների ստացում թափոններից
  • ստացված թաղարների մեջ բույսերի վերատնկում
  • քոլեջի այգուց ծաղիկների սերմերի հավաքում
  • սերմերի ցանում սենյակային պայմաններում


Оставьте комментарий

«Փոքրիկ պարտեզ մի շենքի բակում »՝ «Բանգլադեշը 100 սովորողների աչքերով» փառատոնային նախագիծ

«Բանգլադեշը 100 սովորողների աչքերով» փառատոնային նախագծին մասնակցում ենք «Փոքրիկ պարտեզ մի շենքի բակում » նախագծով։ Նախագծի մեկնարկը տրվել է նախորդ ամսվա սկզբին՝ Քոլեջի սովորողների նախաձեռնությամբ, Անդրանիկի 76 շենքի բնակիչների մասնակցությամբ։ Իսկ այսօր ամփոփվում են սկզբնական արդյունքները։ Այս բակը կլինի մեր մշտական հսկողության տակ և հարկ եղած դեպքում վնասված բույսերը կհամալրվեն Քոլեջի ջերմոց-լաբորոտորիայց բերված նոր բույսերով։ Ամենաուրախալին, որ մենք տվեցինք ընդամենը կայծը, շատերի մոտ առաջացնելով բույսերը խնամելու, պահպանելու ազնիվ և օգտակար ձգտումը։ Հիմա վստահ ենք, որ այս գողտրիկ անկյունը միշտ կլինի խնամված, քանի որ այս շենքում է բնակվում բուսասեր Սեբաստացի Սոնա Նակաշյանը ,առավել ևս համոզված ենք, որ այս տարածքը վստահելի ձեռքերում է։ Նրա նախաձեռնությամբ նախագիծը վեր է ածվել նաև ընտանեկանի․ — Իմ նոր, փոքրիկ, բայց շատ սիրելի պուրակը խնամում ենք ամեն օր, իմ երեխաների՝ Ալենի ու Գայանեի հետ։ Աշխատանքներին մասնակցեցին նաև Անդրանիկի 76 շենքի բնակիչները, հատկապես՛ փոքրերը: Ջանասիրաբար ջրում ու պահպանում ենք մեր համատեղ կատարած աշխատանքի արդյունքները։ Շատ հետաքրքիր տեսաֆիլմը պատումից առաջ: