Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Օրագիր՝ մանկավարժական աշխատողների դպրոց.

Оставьте комментарий

«Ուսումնական աշուն 2019 Հոկտեմբերի 28-նոյեմբերի 1»
Օր առաջին՝ երկուշաբթի
11:00-12:00
Տրվեց «Մոշի և ազնվամորու ցանկապատ» նախագծի մեկնարկը: Առաջին փուլն է, որի իրականացողները Քոլեջի ուսանողներն են:

13:0013:00-13:50
Աշխատանքներ քոլեջի ջերմոց-ուսումնաարտադրական արհեստանոցում: Նախ մասնակիցները ծանոթացան հիդրոպոնիկայի ջերմոցի հետ, հետո անցան գործնական պարապմունքների:
Արդեն մի քանի տարի գործող՝ Այգու բույսերին ապաստարան. նախագծի շրջանակներում մասնակիցները Քոլեջի այգուց գացանիա մեկամյա բույսերը տեղադրեցին թաղարի մեջ`(վերատնկում) և տեղափոխեցին ջերմոց-լաբորատորիա. Գործունեության ընթացքում զարմանքով տեղեկացան, որ
մեկամյա բույսի համար ստեղծելով որոշակի պայմաններ, կարելի է դարձնել երկամյա և նույնիսկ բազմամյա:
Օր երկրորդ՝ երեքշբթի
10:30-11:30
Կրթահամալիր աշխատանքի համար դիմած մասնագետների մուտքի ճանբարականները ջերմոցում ծանոթացան ամենաօգտակար և ամենաթունավոր բույսերի հետ: Իջնելով այգի ծանոթացան «Ապաստարան այգու բույսերին» նախագծին և դարձան այն իրականացնելու անմիջական մասնակիցը: Տեղափոխելով գացանիա բույսը թաղարի մեջ ջրեցին ու տարան ներս:
13:00- 13:00-13:50
Աշխատանքներ քոլեջի ջերմոց-ուսումնաարտադրական արհեստանոցում: Մասնակիցներն այս անգամ այգում զգուշորեն հողից հանեցին լոլիկի թուփը՝ փորձելով չվնասել արմատները, տեղադրեցին հողի մեջ, հետո տեղափոխեցին հիդրոպոնիկայի ջերմոց:

Օր երրորդ՝ չորեքշաբթի
10:00-11:00

Այս անգամ «Մոշի և ազնվամորու ցանկապատ» նախագծի մասնակիցներն էին Քոլեջի տղաների մեկ այլ խումբ: Մասնակցում էին աշխատանքներին նաև Արևելյան դպրոցի մանկավարժներ: Աշխատեցին հավեսով և արդեն արված է փորման աշխատանքների 2/3 մասը.

13:00-13:50
Աշխատանքներ քոլեջի ջերմոց-ուսումնաարտադրական արհեստանոցում: Մասնակիցներին շատ դուր եկավ Սերմերի փաթեթավորում  նախագծի քայլերից մեկը, որի ժամանակ առանց կողմնակի նյութերով, միայն թուղթ, պատրաստվեց ծրար, որի միջից ոչ մի կերպ սերմիմանր հատիկները չէին թափվում:
Այսօր իրականացվեց նաև Սերմնահավաք.   նախագիծը, որի իրականացման ընթացքում հավաքած սերմերը փաթեթավորվեցին, տեղավորեցին իրենց պատրաստած ծրարների մեջ՝ դպրոցում և տանը ցանելու խոստումով:

Օր չորրորդ՝ հինգշաբթի
11:00-11:30
Օրվա առաջին այցելուները հյուսիսային դպրոցի նախակրթարանի կրտսերներն էին: Եկել էին կենդանիներին այցելելու և սերմնահավաք նախագիծը իրականացնելու: Հավաքած սերմերը տարան, փոքրիկ ջերմոցային պայմաններում, ցանելու համար:

11:30-12:00
Այս անգամ «Մոշի և ազնվամորու ցանկապատ» նախագծի մասնակիցները այլ կազմով էին:

13:00-14:00
Աշխատանքներ քոլեջի ջերմոց-ուսումնաարտադրական արհեստանոցում:
Մասնակիցները ծանոթացան սև մասուրի սերմերի հետ՝ցանեցին, համտեսեցին հնդկական նուռ՝ սերմերը վերցրեցին դպրոցներում գարնանը ցանելու, ծանոթացան խաղողի բազմացման եղանակների հետ՝ հետաքրքրեց կիլչեցման եղանակը:

Автор: shoghikpoghosyan

Ես Շողիկ Պողոսյանն եմ: Ծնվել եմ 1960թ. մարտի 21-ին: Ավարտել եմ Օրջոնիկիձեի անվան թիվ 11 դպրոցը: Ունեմ միջին մասնագիտական կրթություն: 1987թ.-ից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.