Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մանկավարժական աշխատողների ուսումնական գործունեության ամփոփում

Оставьте комментарий

2019-2020թ.թ. ուս տարում Քոլեջի ջերմոց լաբորատորիայում աշխատանքներն իրականացվել են բացառապես նախագծային ուսուցումով: Նախ նշեմ, որ բոլոր թողարկված նյութերը կանոնակարգված են և նյութի վերջում շատ հստակ երևում է, թե որ նախագիծը որ դպրոցի որ խմբի հետ է իրականացվել:
Հարավային դպրոց
Հյուսիսային դպրոց
Միջին դպրոց
Արևելյան դպրոց
Արևմտյան դպրոց
Քոլեջ

 Նման մոտեցումը օգնել է, որ նախագծերը տեսակավորվեն փաթեթներով և հարկ եղած դեպքում ստուգատեսների մասնակցության և հաշվետվություն ներկայացնելու համար լինի արագ, հեշտ և դյուրին՝ հարկավոր է միայն  պատում և տվյալ փաթեթի հղումը:

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար
Ծաղկաձոն 2019
Ուսումնական նախագծեր
Սերմահավաք
Սերմնացան
Բազմացման եղանակներ
Կենդանիների խնամք
Բույսերի խնամք
Իմ թաղարը
Վերը նշված բոլոր փաթեթները ներառված են փաթեթներ բաժնում:
Որպես նոր նախագիծ ներկայացնեմ  «Ապաստարան այգու բույսերին՝ երեքը մեկում»: Ճիշտ է, մինչ այժմ նմանատիպ նախագիծ իրականացվել է, սակայն այլ ֆորմատով՝ «Ապաստարան այգու բույսերին», որի իրագործման ժամանակ այգուց ջերմոց են ներս բերվել Քոլեջի այգու մեկամյա բույսերը և փորձի ու հետազոտման արդյու նքում դարձել են երկամյա, եռամյա և դեռ շարունակվում են դառնալ ավելի երկարակյաց: «Ապաստարան այգու բույսերին՝ երեքը մեկում»-ի դեպքում թիրախային տարածք է ընդունվել հանրային այգիները՝ այս դեպքում Անդրանիկի արձանի դիմացի այգին, Կոչումով բնագետներ՝ Արուճ խանութի հարևանությամբ այգին: Ըստ այս նոր նախագծի միաժամանակ ձեռք են բերվում և սերմեր և նոր բույսեր և ինքնածլված սածիլներ:
Որպես անհատական ձեռքբերում կարելի է համարել բնագիտության դասաժամերին (Արևելյան դպրոցի 4-5 դասարանի սովորողներ և ոչ միայն՝ նաև բոլոր դպրոցների երկարացված օրվա ռեժիմով ճամբարականների համար) կիրառվող խաղ-դասը՝ շատ-հետաքրքիր միջոց է  բույսերի ճանաչման, խնամքի, բազմացման տեխնոլոգիական հմտությունների և կարողությունների ձեռք բեերման համար: Աշխատանքը խմբային է՝ սովորողները բաժանվում են երկու խմբերի, մասնակցում են բոլորն անխտիր: Տրվում է որոշակի տեղեկություն բույսի մասին և անվան առաջին տառը: Պարապմունքի մի մասը հատկացվում է խաղին, որի ժամանակ իրար հաջորդելով առաջարկվում են տառեր, մինչև գուշակվի բույսի անունը: Խաղն ունի մի շարք կանոններ՝ այդ մասին հետո… Սովորողները անհամբեր սպասում են խաղ-դասի սկսելուն: Ինձ արդյունքը գոհացնում է, քանի որ դժվարությամբ ու պայքարի միջոցով սովորած անունները և բույսի մասին տեղեկություններն ավելի լավ են մտապահվում:
 Որպես անհատական ձեռքբերում կարելի է համարել նաև հիդրոպոնիկայի ուսումնական ջերմոցի տված արդյունքները: Ճիշտ է, նման ջերմոց ունենալու գաղափարը իմը չէր, սակայն ստեղծման առաջին րոպեից սովորողների հետ միասին սիրով մասնակցել եմ բոլոր աշխատանքներին՝ հուսալով դրական արդյունք: Կան ելակի թփեր, որոնք տնկելուց նշվել է տնկողի դպրոցն ու դասարանը: Առաջին բերքից պատրաստվել է առաջին աղցանը՝ քոլեջիկների և քոլեջի ուսանողների մասնակցությամբ: Այժմ ջերմոցում հասունացման փուլում են գտնվում «Անահիտ» տեսակի լոլիկները և  ելակները, պետք է հավաքվի հազարի և ռոկոլիի թփերը, որ աղցաններ պատրաստվեն: Անհամբեր սպասում ենք «Չերի» տեսակի լոլիկի ծաղկմանն ու բերքահավաքին, որոնց սածիլներն ինքներս ենք ստացել սերմերից:
Հաջողված է նաև «Սերմերի փաթեթավորում» նախագիծը: Փաթեթավորված 5 տեսակի սերմեր ցուցադրված են Մեդիա մոլ ցուցահանդես վաճառքում: Նմանատիպ հայկական սերմեր չկան, քանի որ դրանք այլ երկրից ներմուծված, Քոլեջի այգում ցանված, Սերմահավաք նախագծով հավաքված սովորողների օգնությամբ փաթեթավորած ու վաճառքի պատրաստ ապրանք են ու ինձ թվում է, ճիշտ գովազդի դեպքում թե՛ մոլի շրջակա բանուկ տեղում, թե՛ օնլայն կարող է և ստացվի: Գարնանը կունենանք սածիլներ նույն սերմերից, որոնք կարելի է ևս դնել վաճառքի:
Նախնական փուլից արդեն անցել է իմ «Ծաղկոցը» նախագծի իրականացումը: Քոլեջի ջերմոց-լաբորատորիա այցելած յուրաքանչյուր սովորող իր հետ տարել է բույս « Իմ թաղարը» նախագիծը իրականացնելու, որը կամ մարտի 8-ին, կամ ապրիլի 7-ին նվիրելու է մայրիկին, կամ էլ ամառային արձակուրդներին անպայման տուն է տանելու, իսկ ընտրությամբ գործունեության խմբի, բնագիտության պարապմունք անցկացնող խմբերի սովորողները, տանը եղած բույսերը համալրում են նորանոր բույսերով: Հիմա իմ «Ծաղկոցը»-ի մասին տանն արված նյութերի հավաքման փուլն է:
Ունեմ առաջարկ: Շատ ժամանակ է անհրաժեշտ ջերմոց այցելող խմբերի մասին թողարկված նյութերը գտնել անհատական բլոգներում (շատերը հրապարակելուց հետո հղումը չեն ուղարկում), ուստի խնդրում ու առաջարկում եմ պաշտոնապես հայտարարվի ամեն դպրոցի կայքում ունենալ Քոլեջի ջերմոցներ կամ պարտեզապուրակայի բաժին, որտեղ յուրաքանչյուր դասավանդող իրավունք կունենա և պարտավոր կլինի համապատասխան նյութերը տեղադրել այդ բաժնում

Առաջարկների փաթեթ

1. Հարավ արևմտյան թաղամասի մի քանի բանուկ տեղերում հետաքրքիր գովազդի տեղադրում նկարներով՝ բույսերի սերմերի, գինու, խեցե կահկարասու, և մնացած ձեռքի աշխատանքների
2. Հիդրոպոնիկայի ջերմոցում բանջարեղենային բույսերի աճեցում ոչ միայն ջրի մեջ այլ նաև հողի և երկու միջավայրերում (ջուր և հող)աճող բույսերի հետազոտության, արդյունքների համեմատություն: Աշխատանքները նախնական փուլում են
3. Շատ ժամանակ է անհրաժեշտ ջերմոց այցելող խմբերի մասին թողարկված նյութերը գտնել անհատական բլոգներում (շատերը հրապարակելուց հետո հղումը չեն ուղարկում), ուստի խնդրում ու առաջարկում եմ պաշտոնապես հայտարարվի՝ ամեն դպրոցի կայքում ունենալ Քոլեջի ջերմոցներ կամ պարտեզապուրակայի բաժին, որտեղ յուրաքանչյուր դասավանդող իրավունք կունենա և պարտավոր կլինի համապատասխան նյութերը տեղադրել այդ բաժնում, անկախ նրանից նյութը կհրապարակվի տվյալ կայքում թե ոչ:

2019-20թ.թ. ուս տարվա երկրորդ շրջանի նախագծերի փաթեթ

Սերմերի փաթեփավորում»
 Բույսերի աշխարհում. դաս-խաղ
 Ծաղկաձոն 2020
 Սերմնացան
 Իմ թաղարը
 Բազմացման եղանակներ
 Կենդանիների խնամք
 Բույսերի խնամք
Հիդրոպոնիկայի ջերմոցը ուսումնագիտահետազոտական հաթակ


 

:

Автор: shoghikpoghosyan

Ես Շողիկ Պողոսյանն եմ: Ծնվել եմ 1960թ. մարտի 21-ին: Ավարտել եմ Օրջոնիկիձեի անվան թիվ 11 դպրոցը: Ունեմ միջին մասնագիտական կրթություն: 1987թ.-ից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.