Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Կանաչ ցանկապատ

 by shoghikpoghosyan Оставьте комментарий

                                                   Նախագիծ
Նպատակը

  • Կրթահամալիի  որոշ տարածքներ ընդհանուր միջավայրից առանձնացնելու համար ստեղծել կանաչ պատեր թփերից, իսկ որոշ դեպքերում (երկաթյա ճաղերը քողարկելու և շրջակա միջավայրը ավելի գեղեցիկ ու հետաքրքիր դարձնելու համար) թփերի կողքին ծաղկող բուսատեսակներից
  • Թփերը ձեռք բերել և ստանալ
    1. ճամփորդությունների և արշավների ժամանակ.
    2.  Ստեղծելով տնկարաններ
    3.  Համապատասխան սերմեր  ցանելով ցանքարկղերում
    4. Հայտարարությամբ՝ կրթահամալիրի սովորողների և աշխատողների օգնությամբ
    5. Որոշ բույսերի դեպքում գնելով
  • Տարատարիք սովորողներին ներառել և ծանոթացնել թփերի   ստացման և տնկման տեխնոլոգիական հմտություններին ու կարողություններին

    Ընթացքը
    Սկսել օր առաջ:
    Նախագիծը կնթանա մի քանի փուլով
  • անհրաժեշտ մագլցող բույսեի սերմեր բավարար քանակությամբ կան Քոլեջի սերմնադարանում՝
    1. ցանել դրանք ձմռանը ջերմոցներում և գարնանը օգտագործել սածիլի տեսքով:
    2. Քոլեջի տնկարանից առանձնացնելով ինքնածլված սածիլներ վերատնկել
  • Ընտրված տարածքում՝ տարածք:

    Արդյունքում
    Կունենանք կանաչ ցանկապատեր, որոնց ստեղծման միջոցով կապահովենք թթվածնի ավելացում շրջապատում: Էկոլոգիական հիմնախնդիների լուծմանն  աջակցողներ: Կանաչ ցանկապատի  ստեղծման հավանական և անհավանական  տեսակներ (մրգատու ծառերից): Տեխնոլոգիական հմտություններով և կարողություններով տարատարիք պարտիզպաններ:


Оставьте комментарий

«Սովորող-սովորեցնող» նախագիծը «Իմ թաղարը, իմ բույսը» նախագծի շրջանակում

Ստորև ներկայացրած նախագծի և տեսանյութի հեղինակն է Անահիտ Հարությունյանը

Նախագիծ

img_20191216_1403543261158118558918166.jpg

Համագործակցային «Սովորող-սովորեցնող» նախագիծը «Իմ թաղարը, իմ բույսը» նախագծի շրջանակում մեկնարկել է առաջին ուսումնական շրջանում: Նախագիծը շուրջտարյա է ու շարունակական:

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 2-րդ և 4-րդ դասարանցիները

Ուսուցիչներ՝ Անահիտ Հարությունյան, Շողիկ Պողոսյան

Նպատակն է ստեղծել դասարանական ծաղկանոց:

Խնդիրներն են՝

  • համագործակցային հմտությունների զարգացում.
  • ծանոթացում բույսերի խնամքին.
  • բույսերի մասին որոշակի տեղեկությունների ձեռք բերում ու կիրառում:

Նախագծի իրականացման քայլաշար՝

  • բույսերի տեղափոխություն նոր թաղարների մեջ.
  • վարպետության դասեր տիկին Շողիկի և ընտրությամբ խմբի սովորողների հետ.
  • փոխադարձ այցելություններ ջերմոց-լաբորատորիա, դասասենյակ-ծաղկանոց.
  • բույսերի ամենօրյա խնամք.
  • այլ:

Նախագծի ընթացքում ու արդյունքում ստեղծված տեսանյութերը, ֆոտոշարերը, պատումները հրապարակվելու են բլոգում:

Արդյունքում՝

Համագործակցության առաջին քայլն արված է, հաջորդիվ՝հունվարյան ճամբարի ընթացքում նախատեսվում է այցելել ջերմոց-լաբորատորիա:


Оставьте комментарий

Շաբաթ օրն աշխատանքային էր

Շատ հետաքրքիր շաբաթ օր էր: Տիկին Կարինեն, Քոլեջի երեք ուսանողների տատիկ, ում երեխաները ևս սովորել են Մխիթար սեբաստացի կրթահամալիրում, եկել էր թոռնիկների հետ աշխատելու քոլեջի-ջերմոց-լաբորատորիայում: Երկու ժամը ակնթարթի նման անցավ: Թե ինչո՞վ զբաղվեցին դիտեք տեսաֆիլմը ու ամեն ինչ պարզ կդառնա:


Оставьте комментарий

Մանկավարժական աշխատողների դպրոց՝ հինգերրորդ օր

Իր ամփոփիչ հաշվետվությունում Հասմիկ Ուզունյանը պատումով և ֆոտոշարքով ներկայացնում է շաբաթվա գործունեությունը:
Իսկ Քոլեջում օրը շատ աշխատանքային էր:
Այս անգամ «Մոշի և ազնվամորու ցանկապատ» նախագծի մասնակիցների կազմը այսօր էլ փոխվեց:

Օրվա երկրորդ կեսը կամավորական պարտիզպան Ալինան, իր դստեր հետ, փաթեթավորեց մի քանի տեսակի սերմեր, որոնք Սեբաստացու օրերին կներկայացվեն շուրջտարյա տոնավաճառի Սեբաստացի մոլում:


Оставьте комментарий

Հեռավար ուսուցման սովորողների համար պարապմունք

Նախագիծ՝ Մանկական սենյակներում և նախակրթարաններում թույլատրվող բույսեր
Նպատակ

  • Առաջին հերթին նախակրթարանի սենյակներում, հետո նաև դասասենյակներում  էկոլոգիապես ավելի մաքուր բույսերի օգնությամբ գեղեցիկ և օգտակար միջավայրի ստեղծում
  •  Օգտակար և վնասակար բույսերի ուսումնասիրում և առանձնացում, օգտակար բույսերի տնկարանների ստեղծում:
  • Խմբասենյակներից վնասակար բույսերի փոխարինումը  օգտակար բույսերով:
  • Վարպետության դասեր , դաստիարակների, ծնողների և դասավանդողների համար, օգտակար և վնասակար բույսերի մասին ծանոթացում:
  • Փոքրիկ հասակից բնության հանդեպ սիրո և խնամքի  վերաբերմունքի ձևավորում
  • Սենյակային բույսերի խնամքի ընթացքում բույսերի աճեցնելու և բազմացնելու տեխնոլոգիայի ուսուցանում երեխաներին:
  • Ծանոթացում  փխրեցնող, փորող, մաքրող (համապատասխան չափսերի) գործիքներին: Ծանոթացում դրանց ճիշտ օգտագործելու  կանոններին:
  • Գործնականում կարողանալ ինքնուրույն կատարել  բույսերի հողի փխրեցում և ջրում՝ ճիշտ ժամանակին և ճիշտ քանակությամբ
  • Ծանոթացնել բույսի տեղափոխման ձևերին՝ փոքր թաղարից մեծ թաղար:
  • Նախագիծի հանրայնացում

Անհրաժեշտ նյութեր
Անհրաժեշտ են տարաներ տնկարանի համար, հողախառնուրդ, խթանիչներ, փոքր գործիքներ և բույսեր:
Ընթացք
Նախագիծը կընթանա երեք փուլով.
Առաջին Ծանոթացում օգտակար բույսերի տեսակներին
Երկրորդ Տեղեկությունների հայթայթում ընտրված բույսերի վերաբերյալ(գրքերից, համացանցից և այլ լրատվական միջոցներից)
Երրորդ փուլում խմբասենյակներում եղած բույսերը փոխարինել օգտակար  բույսերով:
Արդյունք

  • Նախագծի մասնակիցների՝ դաստիարակ, ծնող, նախակրթարանի սան տեխնոլոգիական հմտությունների և կարողությունների ձեռքբերում բույսերի ճանաչման վերաբերյալ
  •  Շրջակա միջավայրի մաքուր, թթվածնով հարուստ օդի ապահովում, գեղագիտական ապահով կանաչ անկյունների,  էկոլոգիապես առողջ և ապահով միջավայրի ստեղծում և պահպանում
  • Ընտանիքի անդամների ներառում
  • Բույսերի տարածում—շրջակա միջավայր, բակ, տուն, պատշգամբ
  • Օգտակար և անհրաժեշտ նախագծի կիրառում բոլոր հնարավոր մանկական տարածքներում

Մանուկ հասակից՝
1. Ներաշխարհի ճիշտ ձևավորում և սեր դեպի բնությունը
2. Բույսերի խնամքի և բազմացման տեխնոլոգիական հմտությունների ձեռք բերում
3. Համապատասխան գործիքների ճիշտ օգտագործում (փոքր մասշտաբով)




Оставьте комментарий

Հոկտեմբերյան այցեր

Իմ թաղարը
15.10. 2019 Սաթենիկ Սիմոնյան -Արևելյան դպրոց
06.10. 2019 Բույսերի աշխարհում Արևելքի հինգ տարեկաններն են Լիլիա Զախարյան-Արևելյան դպրոց
06.10. 2019 Առաջին դասարանցիները ջերմոց֊լաբորատորիայում Հռիփսիմե Առաքելյան. Արևելյան դպրոց
Այց ջերմոց լաբորատորիա
01.10.2019 Արևիկ Գևորգյան
Սերմնացան
05.10.2019-Անժելա Բլեյան Հյուսիսային դպրոց


Оставьте комментарий

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

4 ժամ ընտրություն — Արևելյան դպրոց
10 ժամ բնագիտություն — Արևելյան դպրոց՝ Ջանազյան Իվետայի հետ կիսված ժամերով.
4 ժամ Քոլեջում.
Շաբաթական աշխատաժամանակ 45-50 ժամ (շաբաթ, կիրակի ներառյալ)
Որպես ուսումնաարտադրական աշխատանքի արդյունք՝ տարբեր առիթների համար տրամադրված 3 բույս-նվեր.
Սովորողներին պարապմունքների ընթացքում, որպես խրախուսանք հատկացված մի քանի տասնյակ բույսեր և սերմեր.
«Իմ թաղարը» նախագիծն իրականացնելու համար տրամադրված տարբեր բույսերի մոտ 200 կտրոն.
Որպես լրացուցիչ աշխատանք՝ մասնակցություն հիդրոպոնիկայի ստեղծմանն ու զգալի արդյունքի հասնելուն.
Քոլեջի այգու բույսերի ստեղծման ու պահպանման աշխատանքներ.
Այգուց հավաքված սերմերի փաթեթավորման աշխատանքներ Քոլեջի սովորողների հետ.
Ջունգարական գերմանամկների բուծում և նախապատրաստական աշխատանքներ վաճառքի կազմակերպման համար.
Ներքոհիշյալ նախագծերի իրականացում կրթահամալիրի երկարացված օրվա, նախակրթարանների խմբերի հետ և պարզապես տարբեր նպատակներով այցելուների համար վարպետության դասերի անցկացում.
Ճանաչում ենք կրթահամալիրը.
03.09.2019 Արևելյան դպրոց-Լիլիթ Սահակյան.3-2
15.09.2019 Արևելյան դպրոց-Սաթենիկ Սիմոնյան 1դաս.
16.09.2019 Արևելյան դպրոց-Լիլյա Զախարյան 5 տարեկաններ
08.09.2019 Արևելյան դպրոց-Անուշ Բոյնարգյան երկարօրյա
19.09.2019 Հյուսիսային դպրոց Անժելա Բլեյան ըտրություն
03:09:2019 Հյուսիսայի դպրոց Նարինե Պողոսյան երկարօրյա
09.09.2019 Հարավային դպրոց Նաիրուհի Համբարձումյան երկարօրյա
Իմ թաղարը
25.09.2019 Արևելյան դպրոց-Սաթենիկ Սիմոնյան 1դաս
20.09.2019 Արևելյան դպրոց-Լիլյա Զախարյան
30.09.2019 Արևելյան դպրոց—Քրիստինե Պողոսյան
Բույսերի համալրում ջերմոցում
30.09. 2019 Միջին դպրոցի երկարացված օրվա ճամբարականներ Քնարիկ Մելքոնյան:
Սերմնացան
19.09.2019- Հյուսիսային դպրոց Անժելա Բլեյան
17.09.2019-
Վարպետույան դաս
24. 09.2019-Քոլեջ-նախակրթարան Էդիտա Ղալաչյան
Ներկայացված է աշխատանքների մի մասը՝ ինչքան որ հնարավոր էր փնտրել ու գտնել մասնակիցների բլոգներից:


Оставьте комментарий

Շատ օգտակար նախագիծ

Հարավային դպրոցի երկարօրյա ուսուցման կազմակերպիչ Նաիրուհի Համբարձումյանը իր ճամբարականների հետ այցելեց ջերմոց-լաբորատորիա: Հանդիպման ժամանակ քննարկվեց և որոշվեց միասին իրականացնել հետաքրքիր նախագիծ: Այն ստացավ հետևյալ անվանումը՝ «Շատ օգտակար նախագիծ»