Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Կոչումով բնագետներ

Արևելյան դպրոցի մի խումբ բնագետների առաջարկվեց մոտակա այգիներից հավաքել սերմեր և ջերմոց-լաբորատորիա տեղափոխել մի շարք բույսեր: Պատասխանը ավելի քան դրական էր՝ ոգևորիչ էր: Նրանց ուղեկցում էր Քոլեջի ուսանող Լիլիան: Նախ այգին խնամող՝ խանութի մսավաճառ Արմանին տեղեկացրեցինք այցի նպատակը՝ «Ապաստարան այգու բույսերին» նախագծի շրջանակներում, հետո անցանք գործի: Տեսանյութում կնակատեք մեր սովորողների ոչ միայն բուսասեր՝ այլ նաև կենդանասեր լինելը: Թե ինչքան հաճելի օգտակար ու արդյունավետ օր անցկացրեցինք՝ գնահատեք ինքներդ:


Оставьте комментарий

Նախագիծ «Ապաստարան այգու բույսերին՝ երեքը մեկում»

«Ապաստարան այգու բույսերին» նախագիծն իրականացվում է ամեն տարի: Այս անգամ շրջանակներն ընդլայնվեցին և թիրախային տարածք ընդունվեց հանրային այգիները: Համոզված լինելով, որ մեր ընտրած բույսերը պետք է որպես խոտան թափվեն, մի խումբ սովորողների հետ (Արևելյան դպրոցի ընտրությամբ գործունեության խումբ) Անդրանիկի արձանի դիմացի այգուց զգուշորեն հողից հանեցինք գացանիա տեսակի բույսերը, տեղավորեցինք արկղների մեջ: Սակայն այսքանով չսահմանափակվեցինք՝ հավաքեցինք թափված սերմերը: Շարունակությունն ավելի հետաքրքիր է՝ մի ձեռքով երեք ձմերուկ բռնեցիք, նկատելով նոր ծլած սածիլները՝ հողով հանեցինք ու այս ամենն անվնաս և զգույշ տեղափոխեցինք Քոլեջի ջերմոց-լաբորատորիա: Պարզ է, որ այսքանից հետո հարկավոր էր տնկել, տեղավորել և ցանել: Ում հետաքրքրեց այս եռակողմ նախագիծը, համեցեք, տեղում հիացեք: