Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Ջերմոցում

Մարիամ Խաչատրյանը Արևմուտքից իր հինգ տարեկանների հետ այցելեց Քոլեջի ջերմոց լաբորատորիա: Այս այցի մասին Մարիամը շատ մանրամասն ստորև ներկայացնում է իր պատումում.

Արևմուտքի 5 տարեկանները տիկին Շողիկի ջերմոց-լաբորատորիա այցելեցին: Արևմտյան դպրոց-պարտեզից մինչև Քոլեջ սովորողներն անցան անտրտունջ քայլքով: Ճանապարհը շատ ուրախ էր և պարբերաբար քայլքը ուղեկցվում էր երգերով:

Ջերմոցում սովորողները տեսան թութակներ, ձկներ, կրիաներ և գերմանամկներ: Հիացան այնտեղի բույսերով: Տիկին Շողիկը պատմեց ջերմոցի մասին, ներկայացրեց այնտեղի բույսերը: Նաև նրա օգնությամբ մենք բույսերի կտրոններ վերցրինք, որպեսզի մեր խմբասենյակում էլ փոքրիկ ջերմոց ունենանք: Մենք շատ ուշադիր լսեցինք նրան և փորձեցինք մտապահել տեղեկությունները, քանի որ մտադիր ենք դիտարկման միջոցով համեմատել Քոլեջի ջերմոց-լաբորատորիա, Արևմտյան դպրոց-պարտեզի և Բուսաբանական այգու ջերմոցների նմանություններն ու տարբերությունները:


Оставьте комментарий

Այցելություն ջերմոց-լաբորատորիա

՝Սեդա Վիրբյանը իր դասարանով ճամբորդելով հյուսիսից արևելք հյուրընկալվեց Քոլեջի ջերմոց-լաբորատորիայում: ամեն ինչ հետաքրքիր էր սովորողների համար, դրանում ավելի շատ համոզվեցի, երբ ուշադիր դիտեցի Սեդայի պատրաստած տեսաֆիլմը.
-Կրթահամալիրի տոնին ընդառաջ  Հյուսիսային դպրոցի 2.2 դասարանի սովորողների հետ շրջում ենք կրթահամալիրի դպրոցներով:  Այս անգամ քայլեցինք դեպի արևելյան կողմ,  այցելեցինք ջերմոց լաբորատորիա, որտեղ տիկին Շողիկը մեզ ծանոթացրեց սանսեվյերա (լատ.՝ Sanseviera) բույսի հետ: Տիկին Շողիկի օգնությամբ  փոքրիկ  թաղարում տնկեցինք  բույսն ու տեղափոխեցինք  Հյուսիսային դպրոց:


Оставьте комментарий

Իմ ուսումնական ծաղկոցը

Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա կազմակերպիչ Մակվեցյան Արմինեն «Իմ ուսումնական ծաղկոցը» նախագիծ-ը իրականացնելու համար իր խմբով այցելեց ջերմոց-լաբորատորիա, որտեղ որոշակի տեղեկություններ ստանալով կտրոնով բույսերի բազմացման մասին, ստացան խմբի թվաքանակին համապատասխան կտրոններ: Խոստացան լավ խնամել և վերջնական արդյունքի հասցնել սկսախ նախագիծը:
Այդ օրվա մասին պատմում և տեսաֆիլմի տեսքով ներկայացնում է Մակվեցյան Արմինեն:

20191114_154555

Համագործակցության շրջանակներում տրատարիք ճամբարականների հետ այցելեցինք ջերմոց- լաբորատորիա իրականացնելու «Իմ ուսումնական ծաղկոցը»նախագիծը իրականացնելու:Ճամբարականները տիկին Շողիկի հետ բառախաղի միջոցով փորձեցին գուշակել ամենաօգտար և ամենավտանգավոր բույսերը:Սովորեցին բույսերին,խնամել, տեղափոխել թաղարների մեջ,սովորեցին սուրճ աճեցնել:


Оставьте комментарий

Շաբաթ օրն աշխատանքային էր

Շատ հետաքրքիր շաբաթ օր էր: Տիկին Կարինեն, Քոլեջի երեք ուսանողների տատիկ, ում երեխաները ևս սովորել են Մխիթար սեբաստացի կրթահամալիրում, եկել էր թոռնիկների հետ աշխատելու քոլեջի-ջերմոց-լաբորատորիայում: Երկու ժամը ակնթարթի նման անցավ: Թե ինչո՞վ զբաղվեցին դիտեք տեսաֆիլմը ու ամեն ինչ պարզ կդառնա:


Оставьте комментарий

«Իմ թաղարը»

Արևելյան դպրոցի առաջին դասարանցիները եղան Քոլեջի ջերմոց-լաբորատորիայում։ Ծանոթացան որոշ բույսերի, նրանց խնամքի հետ։ Սովորողներն այնտեղ հանդիպեցին երկկենցաղ կրիաների, ծովախոզուկների, թութակների։
Պատմում և ներկայացնում է Սաթենիկ Սիմոնյանը.

Այցը ճանաչողական էր, բայց ուներ նաև այլ նպատակ։ Սովորողներն իրենց հետ դասարան բերեցին ծաղկի կտրոններ։ Կտրոնները կարմատակալեն, կտնկենք և յուրաքանչյուր սովորող կունենա իր ծաղկի թաղարը։

Վերջերս 1-2 դասարանը հյուր էր գնացել տիկին Շողիկին՝ Ջերմոց-լաբորատորիա: Այնտեղից մենք բերել էինք ծաղկի կտրոններ և դրել ջրի մեջ: Երկու շաբաթ անց կտրոններն արմատակալել էին: Եվ ահա կտրոնները մենք  տնկեցինք:


Оставьте комментарий

Դեղաբույսեր Քոլեջի այգուց

Երկարացվաշ օրվա կազմակերպիչ՝ Արևելյան դպրոցից Քրիստիե Պողոսյանը իր ճամբարականներով այցելեց ջերմոց-լաբորատորիա: Ծանոթացան Քոլեջի այգու դեղաբույսերին և որոշեցին անել օգտակար նախագիծ՝ նախ բազմացնել այդ բույսերը և հավաքել տեղեկություններ դրանց օգտակարության մասին:


Оставьте комментарий

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՋԵՐՄՈՑ֊ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

Այս շաբաթ երկարացված օրվա ճամբարականները եղան հյուր մեր սիրելի տիկին Շողիկին’ջերմոց լաբորատորիայում։Նա մեծ սիրով ընդունեց մեզ։Երբ գնացինք, արդեն բակում էր’հավաքում էր հաջորդ սերմնացանի համար բույսերի սերմեր ։Աշակերտները նույնպես ներկա եղան այս պրոցեսին ,լսեցին ու իմացան սերմնացանի մասին, տեսան սերմերը։Ապա ծանոթացանք ջերմոցի բույսերին ու կենդանիներին ։Սա մեր առաջին այցն էր ջերմոց ,բայց տարվա ընթացքում մենք անպայման նորից կայցելենք տիկին Շողիկին


Оставьте комментарий

Ճանաչենք կրթահամալիրը

«Ճանաչենք կրթահամալիրը» նախագծի շրջանակներում ջերմոց-լաբորատորիայի այցելուները այս անգամ հյուսիսային դպրոցի երկարացված օրվա ռեժիմով սովորողներն էին՝ Նարինե Պողոսյանի պատասխանատվությամբ:
Նարինեն պատմում է.
Այսօր Հյուսիսային դպրոցի տարատարիք ճամբարականների հետ այցելեցինք Ջերմոց-լաբորատորիա։ Այցը կարևոր և հետաքրքիր էր հատկապես նոր սեբաստացի ճամբարականների համար։

Տեղ հասնելուն պես ճամբարականները հետաքրքրությամբ ուսումնասիրում էին գերմանամկներին, ծովախոզուկներին և կրիաներին, որից հետո տիկին Շողիկը սիրով պատմում էր բույսերի օգտակար հատկությունների, աճեցման և խնամքի մասին։ Իրենց հերթին ճամբարականները տալիս էին հարցեր և հետաքրքրությամբ լսում պատասխանները։