Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Ջերմոցում

Մարիամ Խաչատրյանը Արևմուտքից իր հինգ տարեկանների հետ այցելեց Քոլեջի ջերմոց լաբորատորիա: Այս այցի մասին Մարիամը շատ մանրամասն ստորև ներկայացնում է իր պատումում.

Արևմուտքի 5 տարեկանները տիկին Շողիկի ջերմոց-լաբորատորիա այցելեցին: Արևմտյան դպրոց-պարտեզից մինչև Քոլեջ սովորողներն անցան անտրտունջ քայլքով: Ճանապարհը շատ ուրախ էր և պարբերաբար քայլքը ուղեկցվում էր երգերով:

Ջերմոցում սովորողները տեսան թութակներ, ձկներ, կրիաներ և գերմանամկներ: Հիացան այնտեղի բույսերով: Տիկին Շողիկը պատմեց ջերմոցի մասին, ներկայացրեց այնտեղի բույսերը: Նաև նրա օգնությամբ մենք բույսերի կտրոններ վերցրինք, որպեսզի մեր խմբասենյակում էլ փոքրիկ ջերմոց ունենանք: Մենք շատ ուշադիր լսեցինք նրան և փորձեցինք մտապահել տեղեկությունները, քանի որ մտադիր ենք դիտարկման միջոցով համեմատել Քոլեջի ջերմոց-լաբորատորիա, Արևմտյան դպրոց-պարտեզի և Բուսաբանական այգու ջերմոցների նմանություններն ու տարբերությունները:


Оставьте комментарий

Հնդկական նռան սերմնահավաք

Արևմտյան դպրոցի մի խումբ ճամբարականներ եղան Քոլեջի այգում և համտեսելով հնդկական նռան պտուղները, ծանոթացան դրանց սերմերին:Ավելի մանրամասն կներկայացնի  Նելլի Կարապետյանը:

Սերմնահավաք» նախագծի շրջանակներում իմ տարատարիք խմբի հետ այցելեցինք ջերմոց-լաբորատորիա։ Բույսերի հետ ծանոթանալուց հետո անցանք սերմնահավաքի։Նախ ծանոթացանք հնդկական նուռի և Մալվա ծաղիկի հետ,որից հետո անմիջապես անցանք գործի,համտեսեցինք և հասկացանք ինչ համ ունի հնդկական նուռը,երեխաներից յուրաքանչյուրը արտահատեց իր կարծիքը: խորը տպավորություններով հեռացանք,բայց նորից վերադառնալու համոզմունքով:

Արևմտյան դպրոցի մի խումբ ճամբարականներ եղան Քոլեջ այգում և համտեսելով հնդկական նռան պտուղները, ծանոթացան դրանց սերմերին:Ավելի մանրամասն կներկայացնի  Նելլի Կարապետյանը:

Սերմնահավաք» նախագծի շրջանակներում իմ տարատարիք խմբի հետ այցելեցինք ջերմոց-լաբորատորիա։ Բույսերի հետ ծանոթանալուց հետո անցանք սերմնահավաքի։Նախ ծանոթացանք հնդկական նուռի և Մալվա ծաղիկի հետ,որից հետո անմիջապես անցանք գործի,համտեսեցինք և հասկացանք ինչ համ ունի հնդկական նուռը,երեխաներից յուրաքանչյուրը արտահատեց իր կարծիքը: խորը տպավորություններով հեռացանք,բայց նորից վերադառնալու համոզմունքով:


Оставьте комментарий

Նախագծային շաբաթ՝ Արևմտյան դպրոցի երկարացված օրվա ճամբարականներ

Նախագծային շաբաթվա առաջին օր:

Այցելուների համար շատ հետաքրքիր էր:

Իրենց տպավորությունների մասին պատմում է վերջերս աշխատանքի անցած Նելլի Կարապետյանը: Ծանոթանանք նրա պատումի և տեսանյութի հետ.

Այսօր երկարօրյա ճամբարականների հետ այցելեցինք տիկին Շողիկի ջերմոց լաբորատորիա:Երեխաներից մի քանիսն էին եղել այստեղ,իսկ մյուսների համար մեծ անակնկալ էր լաբորատորիայի յուրաքանչյուր ծաղիկը,կենդանիները: Ծանոթացան ֆիկուս տեսակի ծաղկի հետ,բացահայտեցին նրա կարևորագույն հատկանիշները,պատասխանեցին մի քանի հարցերի:Տիկին Շողիկը ա՛յնքան մանրամասն ու հետաքրքիր էր պատմում,որ երեխաները մեծ ուշադրությամբ լսում էին: Ծանոթացան նաև սուրճի ծառի հետ:


Оставьте комментарий

Սովորողը սովորեցնում է

Հարավային դպրոցի ընտրությամբ գործունեության խումբը, Քոլեջի ջերմոց-լաբորատորիայում կարելի է ասել անցկացրեց վարպետության դաս, կամ ավելի ճիշտ «Սովորող սովորեցնող»նախագծի շրջանակներում նոր ընդունված ընկերներին խմբի անդամները ցուցադրեցին բույսի ճիշտ տեղափոխումը փոքր թաղարից համապատասխան նոր թաղար: Ուրախալի էր այն փաստը, որ տեխնոլոգիական խմտությունները և ձեռք բերված կարողությունները, անկաշկանդ օգտագործվեցին աշխատանքայիյին գործունեության ընթացքում: Դիտեք Շուշան Ալեքսանյանի ներկայացրած տեսաֆիլմերը և դուք կհամոզվեք դրանում:


Оставьте комментарий

Կանաչ պատը Արևմտյան դպրոցում

Ճամբարային օրերից մեկն էր: Այցի գնացինք Արևմտյան դպրոց, տեսնելու կանաչ պատի վիճակը: Այստեղ էլ հուսախաբ չեղանք: Բույսերը բավականին երկարել էին: Միասին կապեցինք ուղղորդող պարաններ՝ օգնելու մեր իպոմեաներին  վեր մագլցելու: Իմ տական ուղեկցող Ռուզաննա Խանջյանը սիրով օգնում է մեզ: Ինձ համար մի բան պարզ դարձավ,որ անհրաժեշտ է համագործակցություն, ինչպիսին է Շուշան Ալեքսանյան+Վարսիկ Աթոյան+ջերմոց-«Գարդենիա»: Շուշան Ալեքսանյանը ներկայացնում է այդ հետաքրքիր օրը…

Շարունակվում են <<Կանաչ պատ>> նախագծի աշխատանքները: Արդեն անցել ենք երկրորդ փուլին, որի ընթացքում թելերի օգնությամբ իպոմեա բույսին հենարան ենք ստեղծում, որպեսզի բույսը կառչելու տեղ ունենա, արագ աճի և պատը ծածկի կանաչով: Մաքրում ենք նաև իպոմեայի շուրջը գտվող ավելորդ խոտերը: Աշխատանքները համատեղում ենք տ.Շողիկի, ընկեր Վարսիկի և ճամբարականների հետ: