Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

«Բույսերի աշխարհում» դաս-խաղ

Նպատակ
Դաս խաղը թիմային աշխատանքի օգնությամբ որպես ուսուցման արդյունավետ կազմակերպման եղանակ
Դասաժամին, խաղի միջոցով, որոշակի հնարքների կիրառումով ավելի տպավորիչ արդյունքի ապահովում.
Խմբային աշխատանքը որպես սովորողների համագործակցային և հաղորդակցական կարողությունների զարգացման միջոց
Միմյանց ցույց տրվող աջակցության դրսևորում
Մասնակիցներ
Տառաճանաչ սովորողներ, վերապատրաստվողներ, երկարացված օրվա կազմակերպիչներ․․․․
Արդյունք
Դժվարությամբ ու պայքարի միջոցով սովորած անունների և բույսի մասին տեղեկությունների հեշտ մտապահում:
Տեխնոլոգիական նոր կարողությունների և հմտությունների ձեռք բերումև ամրապնդում։



Оставьте комментарий

Բույսերի աշխարհում. դաս-խաղ

Հյուսիսային դպրոցի մի մեծ խումբ այցելեց ջերմոց-լաբորատորիա: Վերջերս մի շատ հետաքրքիր խաղի միջոցով ՝ «Բույսերի հրաշքների աշխարհում», փորձում ենք ծանոթացնել խաղարկվող բույսին՝ գուշակելով անունը, իսկ վերջում մասնակիցները ծանոթանում են բազմացման եղանակներին ու խնամքին: Խաղի կանոնները.
1. Խումբը բաժանվում է երկու խմբի
2. Իրար հաջորդելով անդամները գուշակում են բույսի անվան տառերը
3. Ավելի շատ տառ գուշակած թիմը ճանաչվում է հաղթող:
Հենց այս խաղի մասին է պատմում Անժելա Բլեյանը ներքոհիշյալ իր պատումում.
-Երկու երկարացված օրվա խմբերով համատեղ այցելեցինք ջերմոց-լաբորատորիա: Տիկին Շողիկը ջերմ ընդունեց ճամբարականներին: Օգտակար և վնասակար բույսերի անունները իմանալու համար խաղ խաղացինք: Խաղի միջոցով գուշակեցին, ավելի ուրախացան: Ես և ընկեր Արմինեն  միասին որոշեցինք հաճախակի ճամբարականների հետ այցելել ջերմոց-լաբորատորիա: