Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Հիդրոպոնիկայի ջերմոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի տանիքում հիմնադրվեց Հիդրոպոնիկայի ուսումնական ջերմոց: Նման ջերմոց ունենալու գաղափարը Կարապետ Ռուբինյանինն է, ով փորձում է այն հասցնել հաջողված տարբերակի:
Ունենք առաջին բարիքը՝ արդեն կարմրած լոլիկ,կանաչ և թանաքագույն հազարի, չիլի պղպեղի, ելակի թփեր: Ունենք նաև չերի լոլիկի սերմից աճեցրած նորածիլ սածիլներ: Բայց դեռ անելիքներ շատ կան:




Оставьте комментарий

Շաբաթ օրն աշխատանքային էր

Շատ հետաքրքիր շաբաթ օր էր: Տիկին Կարինեն, Քոլեջի երեք ուսանողների տատիկ, ում երեխաները ևս սովորել են Մխիթար սեբաստացի կրթահամալիրում, եկել էր թոռնիկների հետ աշխատելու քոլեջի-ջերմոց-լաբորատորիայում: Երկու ժամը ակնթարթի նման անցավ: Թե ինչո՞վ զբաղվեցին դիտեք տեսաֆիլմը ու ամեն ինչ պարզ կդառնա:


Оставьте комментарий

Վարպետության դաս՝ Միջին դպրոցի ջերմոցում

Պարապմունքը տեղի ունեցավ Միջին դպոցի ջերմոցին կից լսարանում, որը շարունակվեց տանիքի ջերմոցում: Սովորողները ծանոթացան լուսասեր և ստվերասեր բույսերին, ամենաօգտակար բույսի՝ քլորոֆիտումի և որոշ բույսերի խնամքի հետ: որոշվեց հաճախակի կազմակերպել նման հանդիպումներ:


Оставьте комментарий

Արևելյան դպրոցի կենդանաբանները

13.01.2013
Օրը երկուշաբթի է: Արևելյան դպրոցի մի խումբ սովորողներ բնագիրութան պարապմունքը ջերմոց-լաբորատորիայում պետք է անցկացնեն: Հանձնարարվեց մաքրել գերմանամկների և ծովախոզուկների բները: Իրար հերթ չտալով անցան գործի և պարապմունքի վերջում կենդանիները շնորհակալ վազվզում էին իրենց բներում:


Оставьте комментарий

Ուսումնական տեսանյութ. « Ինչպես բազմացնել բերքատու կիտրոն»

Տեղեկացնեմ և հիշեցնեմ, որ կորիզից աճեցրած կիտրոնի ծառը երբեք բերք չի տալիս՝ հարկավոր է անպայման պատվաստել, այդ մասին հետո: Այսօր ներկայացնենք կիտրոնի բազմացումը ճյուղից: Ճյուղը ընտրվում է անպայման բերքատու ծառից՝ այն կարղ է լինել 20 սմ-ից սկսած մինչև մոտ 05-մ: Իսկ թե ինչպես այդ անել, պարզ երևում է տեսանյութում: Միայն ավելացնեմ, որ արմատակալելու հավանականությունը մեծանում է, երբ ճյուղը դրվում է այլ բույսի թաղարի մեջ: Այս դեպքում նեխելու հավանականությունն է փոքրանում, քանի որ կենդանի բույսը խմելով ջուրը, հողի միկրոֆլորայում ապահովում է չափավոր խոնավություն, որը շատ կարևոր է նոր անարմատ բույսի համար: Դիտեք տեսաֆիլմը և ինքներդ աճեցրեք : Ստորև ներկայացնում եմ մի նյութի հղում, որը կօգնի կիտրոնի ծառի ճիշտ խնամք ապահովելուն.
Կիտրոնի մշակությունը


Оставьте комментарий

Ձևավորվում է նոր խումբ

Միջին դպրոցի սովորողներ Արտյոմ Զաքարյանը, Էրիկ Մնացականյանը, իր քույրիկի՝Էլենի և եղբոր՝Ալենի հետ, (Արևելյան դպրոց) ցանկություն են հայտնել հաճախել Քոլեջի ջերմոց-լաբորատորիա: Պայմանավորվեցինք հանդիպել ամեն չորեքշաբթի և ուրբաթ: Հենց առաջին պարապմունքից աշխատեցին սիրով ու ոգևորությամբ: Դիտենք տեսաֆիլմը և համոզվենք… 


Оставьте комментарий

Բնագետիկ-գարդենիկ Վահանի մասին

Վահանի ուշադրությունը բույսերի և կենդանիների նկատմամբ շատ մեծ է, այդ հարցում մեծ դեր է խաղում միջավայրը: Քոլեջիկների մեծ մասը, Վահանի նման, բույսերին և կենդանիներին խնամում են սիրով և այդ սերը չի մարի երբեք, որովհետև ես այդ սերը համարում եմ «անբուժելի հիվանդություն»՝ առավել ևս, որ այն սկսվում է մանուկ հասակից: 
Կարդանք Անահիտ Ամիրխանյանի մեկնաբանությունը և դիտենք շատ հավես և ինքնաբուխ ստացված տեսաֆիլմը:

Screenshot_2018-12-17-20-55-21-911

Քոլեջիկ Վահանը այսօր որոշել էր ջրել ծաղիկները։ Նա փոքրիկ ցնցուղով նախ ջրեց իր խմբի առջև դրված ծաղիկները, այնուհետև անցավ միջանցքում դրված բույսերի խնամքին։ Բույսերը խնամելուց հետո որոշեց այցելել տիկին Շողիկին կոնֆետ ուտելու նպատակով։ Ծովախոզուկներին և գերմանամկներին կերակրելուց հետո` կոնֆետներ ուտելով վերադարձավ խումբ։