Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Գիտագործնական հավաքի 4-րդ օրվա կլոր սեղանը քոլեջում

 

Գիտագործնական հավաքի 4-րդ օրվա կլոր սեղանը քոլեջում կայացավ հունվարի 19-ին ժամը 11.00: Թեմաներն էին՝

Հենց ներկայացնելու ընթացքում եղան առաջարկներ համագործակցել բնագիտության ամբիոնի հետ՝ հատկապես բույսերի բազմացման և բուժիչ հատկությունների վերաբերյալ խորը ուսումնասիրություններ կատարելու և հիմնավորելու համար գործնական հետազոտությունները: Բուսասեր  սովորողները ուղղեցին հետաքրքրող հարցերը և ստացան սպառիչ պատախաններ: Թեմաները ներկայացրեցին ավագ դպրոցի սովորղ Անուշ Նիկողոսյանը և քոլեջի ուսանող Անի Հովհաննիսյանը: Քննարկումներից հետո բոլորը բարձրացան ջերմոց-լաբորատորիա՝ ներկայացրած նախագծի արդյունքներին

 


Оставьте комментарий

«Բույսերի ձմեռային տեսչություն» արձակուրդային շրջայց կատարած նյութերի փաթեթ

«Բույսերի ձմեռային տեսչություն» արձակուրդային շրջայց նախագիծը ունեցավ իր դրական հետևանքները և ստիպեց անել մի պարզ ու կարևոր հետևություն՝ բույսին հարկավոր է ամենօրյա խնամք և մեծ սեր: Ամենօրյա, որովհետև կրթահամալիրի տարբեր դպրոցներում ունենալով մեծ քանակությամբ  և տարբեր մեծության թաղարներով բույսեր  (նման դեպքերում հողը չորանում է տարբեր ժամանակներում) ուստի հարկավոր է ամեն օր հետևել ու ջրել միայն չորացած հողով բույսերը, հակառակ դեպքում՝ խոնավ հողը անընդհատ ջրելով կարելի է առաջացնել նեխման պրոցես, որը ուշ ջրելուց ավելի վտանգավոր է: Տիար Բլեյանի հետ քննարկելով այս նախագիծը եկանք այն եզրահանգման, որ տեսչության անդամները կցվեն 1-2 դպրոցների, ստեղծեն փոքրիկ բնասերների խումբ՝ երկարորյա խմբերից, քանի որ աշխատանքները պետք է տեղի ունենան դասերից հետո և միասին զբաղվեն բույսերի խնամքով և բազմացմաբ:

1.Կանաչ աշխարի ձմեռային տեսչություն26.12.16
2.Նախագծային շրջայց նոր դպրոցում «Կանաչ աշխարհի ձմեռային տեսչություն » 27.12.16
3
«Կանաչ աշխարհի ձմեռային տեսչություն» նախագծային շրջայց հյուսիսային դպրոց և մեդիակենտրոն 28.12.16
4.«Կանաչ աշխարհի ձմեռային տեսչություն» նախագծային շրջայց արևմտյան դպրոց-պարտեզ 30.12.16
5.«Կանաչ աշխարհի ձմեռային տեսչություն» նախագծային շրջայց միջին և
ավագ դպրոցներ 04.01.17
6«Կանաչ աշխարհի ձմեռային տեսչություն» նախագծային շրջայց հարավային դպրոց-պարտեզ 07.01.17 7.«Կանաչ աշխարհի ձմեռային տեսչություն»
7.
«Կանաչ աշխարհի ձմեռային տեսչություն»


Оставьте комментарий

Գիտագործնական հավաքին Ներկայացվող երկրորդ թեման՝ «Հեքիաթասած թխվածքաբլիթների պատրաստում». Նախագիծ

masha

Նպատակը
1. Նպատակներից մեկը բիզնես նախագծի շրջանակներում հաջող մանր բիզնեսի մեկնարկ:
2. Ուսումնաարտադրական գործունեության ծավալում քոլեջի խոհանոցում:
3. Աշխատատեղերի ստեղծում սովորողների համար:
4. Մանր բիզնեսում առաջին հաջող քայլերի կատարում և ցանկության դեպքում «Սեբաստացի մոլ»-ի բիզնես ծրագրի հատուկ պարապմունքների հաճախում:
5. Նոր աշխատատեղերի գոյացում փաթեթավորման և առաքման համար:
Անհրաժեշտ միջոցներ.
Պարագաներ՝ արտահագուստ, վառարան, կաղապար:

Արդյունք
1.Ուսումնաարտադրական գործունեության  սկիզբ
2. Աշխատող-սովորողի նոր մոդուլի ձևավորում:
3. Մանր ու միջին բիզնեսի բնագավառը ուսումնասիրող, գիտակ անհատ-սովորողի ձևավորում:
4.  Սեփական միջոցներն ու ժամանակի  ճիշտ տնօրինում:
5. Նոր աշխատատեղերի ստեղծում

Հաջողության գրավական
 Նախագիծի հաջող իրականացման և թափ հավաքելու համար, առաջարկում ենք դպրոցի խոհանոցների կողմից թխվածքաբլիթի ձեռքբերումն ու գնումը դարձնել պարտադիր և շարունակական գործընթաց:

Աշխատավայր
Քոլեջի խոհանոց

Աշխատելու ժամանակահատվածը.
Շուրջտարյա

Մասնակիցներ.(առայժմ քոլեջի սովորողներ)
Պատասխանատու՝ Անի Տեր-Ղազարյան,
Մարիամ Տեր-Գալստյան, Մարինե Հակոբյան

Նախագիծը կազմեցին՝Շողիկ Պողոսյան, Անահիտ Եղյան և ընկերներ:

Հեքիաթասած թխվածքաբլիթների պատրաստման տեխնոլոգիան

Մեկնարկեց ուսումնաարտադրական «Հեքիաթասած թխվածքաբլիթներ» նախագիծը, որը կարող է ժամանակի ընթացքում ծավալվել և դառնալ ամենօրյա աշատանքային գործընթաց,իր մեջ ներառելով աշխատել ցանկացող սովորողներ և դասավանդողներ: Ակնկալվում  է կրթահամալիրի անմիջական միջամտությունն ու օգնությունը սպառման և կազմակերպչական մի շարք հարցերում՝ ավելի ծավալվելու և իրական գործող նախագիծ դառնալու համար: Սիրով կընդունենք առաջարկներ և խորհուրդներ:


Оставьте комментарий

Գիտագործնական հավաքին Ներկայացվող երրորդ թեման՝«Բույսերի բազմացման տարբեր եղանակներ. տեսադասերի փաթեթ»

Ըստ հավաստի տվյալների 1.  դեկորատիվ կաղամբը դասվում  է մեկամյա բույսերի շարքին և բազմանում է միայն սերմերով: Սակայն հետազոտությունները ցույց տվեցին, որ սենյակային պալմաններումայն կարելի է բազմացնել նաև կտրոններով և ադապտացնելով դարձնելով նրան նույնիսկ բազմամյա:
Բազմացում կտրոնից՝ երբ բույսերը բազմացնում են վերևի մասից սուր գործիքով կտրելով 3-4 տերևից կտրոն և դնում անմիջապես հողի, կամ ջրի մեջ: Վերջինիս դեպքում, երբ գոյանում է բավականին առողջ արմատային համակարգ՝  դրվում է հողի մեջ:

Այս եղանակը բացահայտելով ակամա պարզվում , որ դրանից բխում է բազմացման մեկ այլ եղանակ ևս: Կտրոնը կտրելուց հետո մնացած ցողունի  բոլոր թափված տերևների հիմքային մասից աճում են նոր ճյուղեր, որոնք հետագայում կարող են դառնալ պոտենցիալ դեկորատիվ կաղամբներ:

Բազմացում տերևից. Դեկորատիվ կաղամբի բազմացման եղանակը  կարելի է ևս կարելի է համարել հետազոտական աշխատանք: Այն հետազոտման փուլում է: Մի դեպքում տերևը դրվել է ջրի մեջ, մյուս դեպքում հողի մեջ: Երկու դեպքում էլ տերևները արմատ են արձակել: Բայց սա դեռևս վերջնարդյունք չի կարելի համարել: Սպասում ենք արմատակալված տերևներից կառաջանան արդյոք նոր բույսեր: Միայն այս դեպքում կարելի է համարել հաջողված հետազոտական աշխատանք դրական վերջնարդյունքով:

2.Սանսիվերիայի բազմացման եղանակները:Ամենատարածված եղանակը տերևից բազմացումն: է Մեկ տերևից կարելի է ստանալ մեկ և տասնյակ բույսեր՝ նայած, թե քանի
մասի է մասնատված տերևը

Լավ կլինի,որ կտրելուց հետո մասնատված տերևի կտրած մասերը թաթախել մոխիրի մեջ   և մի երկու օրից նոր տնկել: Մոխրապատումը պահպանում է նեխման պրոցեսը և նվազեցնում փչանալու հավանակությունը: Այն բազմանում է նաև բաժանման միջոցով, երբ մայր բույսի չորս բոլոր գոյացած փոքր բույսերը զգուշորեն հեռացնում են սուր գործիքով տնկում տարբեր չափսերի  թաղարների մեջ(կախված արմատային համակարգի մեծությունից):


3.Բույսի բազմացումը վնասված սոխուկից: Այս հետազոտականաշխատանքը ապացուցեց, որ շատ մեծ ցանկության դեպքում կարելի է ոչ միայն փրկել այլ նաև բազմացնել արդեն 2/3 ը փչացած սոխուկավոր բույսին:Դիտելով տեսաֆիլմը,  որտեղ քայի առ քայլ նշխած է, ողջ ընթացքը, կարող եք համոզվել դրանում:

Ընդհանրապես բույսի բազմացումը սոխուկով շատ տարածված եղանակ է, և ցանկացած փորձ այս եղանակով հաջողությամբ է պսակվում: Սակայն գոյություն ունեն մի քանի նրբություններ և կանոններ:
Սոխուկը պետք է տնկել կիսով չափ հողի մեջ, կիսով չափ հողից դուրս:
Եթե սոшուկը ունի վնասված մասեր անպայման կտրել ու հեռացնել դրանք և անմիջապես պատել փայտի մոխիրով:
Մի սոխուկից կարելի է ստանալ տասնյակ բույսեր:Հարկավորէ բաժանել սոխուկի շերտավորված մասերը և առանձին-առանձին տնկել հողի մեջ:
Քիչ տարածված եղանակ է բազմացումը սոխուկի վրա գոյացած չոր կեղևից՝ հարկավոր է կեղևները դնել ավազի և տորֆի խառնուրդի մեջ, որը պետք է լցնել պոլիէթիլենի տոպրակի մեջ, փչել տոպրակը և պինդ կապ
4.Բույսի բազմացումը կտրոնոններով Այս տեսաֆիլմը պատմում է բույսերի բազմացման ամենատարածված եղանակի՝ բազմացում կտրոններից: Մասնավորապես խրիզանթեմի մասին, որի արդյունքում ստացվել են տարբեր գույների և չափսերի բույսեր և քանի որ այն համարվում է դիմացկուն  բազմամյա, գեղեցիկ ծաղկող բույս, ուստի դրա համար էլ այդ բույսի բազմացումը շատ կարևոր է կրթահամալիրի հետագա լանդշաֆտային ձևավորման համար

:Կտրոնով բազմացումը ունի իր առավելությունները: Այն գենետիկորեն ժառանգում է մայր բույսի բոլոր հատկությունները: Լիմոնի բազմացման օրինակով կարելի է դրանում համոզվել:Եթե բազմացումը կատարվում է սերմի միջոցով, ապա անպայման բույսը 3-4 տարի հետո հարկավորէ պատվաստել՝ հակառակ դեպքում բերք չի տա: Սակայն ճյուղով վեգետատիվ ճանապարհով բազմացնելու դեպքում բույսը երկրորդ տարում կարող արդեն բերք տալ:

images-6                              images-5
5. Բույսի բազմացումը տերևից: Այս տեսաֆիլմը պատմում է տերևներից բազմացման եղանակի մասին: Բազմացման այս եղանակը կարելի է կարևորել նրանով, որ մեկ տերևից առանց մեծ ջանքեր կիրառելով կարելի է ստանալ մեկ և ավելի՝ մնչև տասնյակի հասնող բույսեր:

Ոչ բոլոր բույսերն են բազմանում տերևով: Ամենատարածված բույսը, որին աճեցնում են բուսասերները տերևով՝ դա մանուշակն է: Հարկավոր է մանուշակի տերևի ներքևի մասից թողնել 2-3 սմ և թեքությամբ կտրել:

Տերևը կարելի է դնել ավազի մեջ, անմիջապես հողի մեջ և ջրի մեջ: Առաջին երկու դեպքում լավ կլինի ստեղծել ջերմոցային պայմաններ՝ ծածկել պոլիէթիլենային շշով կամ տոպրակով:


6. Բույսերի բազմացումը սերմից: Բազմացման այս եղանակը ամենատարածվածն է: Սակայն այս եղանակի մասին կարելի է ասել, որ ոչ բոլոր սերմերն են ժառանգում մայր բույսի գենետիկ հատկությունները, այդ իսկ պատճառով ցանելով մի բույսից հավաքծ սերմերը կարելի է ստանալ տարբեր գույների և չափսերի: Քանի որ սերմնահավաք նախագծի ընթացքում հավաքվել է մեծ քանակությամբ սերմեր, ուստի բազմացման այս եղանակը մեծ ծավալով կկիռարվի  և արդյունքում ստացված  սածիլները  կօգտագործվեն կրթահամալիրի  լտանդշաֆտի ձևավորման համար:

Շուտով քոլեջի տարածքում կգործի նոր ջերմոց: Կիսակառույց խմբասենյակ, որը լուսավորէ և ունի ջեռուցման համակարգ: Ցանքարկղերի մեջ կցանվեն հիմնականում ծաղկող բույսերի սերմեր, իսկ երբ կծլեն և մի քիչ մեծանան կտեղափոխվեն փոքրիկ թաղարների մեջ: Գարնան կեսերին կբաժանվեն կրթահամալիրի դպրոցներում, կհանվեն վաճառքի մեդիա մոլում, կամ այլ վաճառքի կետերում: