Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Մայիսյան հավաքին ընդառաջ«Ծաղկաձոն ֆլեշմոբ»

Ամենամյա «Ծաղկաձոն» նախագիծը այս տարի մի փոքր շեղվեց վերջնարդյունքային ժամկետից և քանի որ այն գարնանային նախագիծ է ավարտը նշանակվեց Մայիսի վերջին, սակայն քննարկելուց հետո որոշվեց հասցեատերերին հասցնելու փուլը, որպես նախագիծ իրականացնել Մայիսյան ամենամյա ստեղծագործական հավաքի օրերին:
Առաջին փուլում մասակիցները երկարացված օրվա ռեժիմով ճամբարականներն էին, որոնք նախ կտրոնները արմատակալեցրել են, հետո տեղափոխել փոքրիկ թաղարների մեջ: Մայիսյան հավաքի օրերին կտեղափոխեն ավելի մեծ թաղարների մեջ ու կնվիրեն: Տեղեկություններ են հավաքել այդ բույսերի խնամքի բազմացման , օգտակար և բուժիչ հատկությունների մասին, որն էլ կկցվի նվեր-բույսին:
Այս նախագիծը իրականացնելու համար անհրաժեշտ է 250 թաղար+ հյուրերի քանակ և մի քանի պարկ հող:


Оставьте комментарий

Այց ջերմոց-լաբորատորիա

Արևելյան դպրոցի երկարացվ օրվա շամբարականները ջերմոց-լաբորատորիա էին այցելել իրականացնելու«Ծաղկաձոն»նախագիծը: Ընտրվեցին կտրոններ,որոնք տեղադրվեցին և ջրի և հողի մեջ: Արմատակալվելուց հետո կտեղափոխվեն հարմար թաղարների մեջ ու կհասնեն հասցեատերերին՝ կրթահամալիրի բոլոր կանանց:
Տեսաֆիլմի հեղինակը Քրիստինե Պողոսյանն է:


Оставьте комментарий

Գարնանային ծաղկաձոնյան գրառումներ

Անհրաժեշտություն առաջացավ ստեղծել գրառումների մատյան, որտեղ կամփոփվի «Ծակաձոն» գարնանային ստուգատեսի ողջ ընթացքը: Հենց առաջին օրերից պարզ դարձավ, որ այն ոգևորություն, հավես ու եռանդ է հաղորդում իրականացնողներին՝ երկարացված օրվա ռեժիմով կազմակերպիչներին ու ճամբարականներին: Նախագիծը քննարկվեց կազմակերպիչների հետ ջերմոց-լաբորատորիայում սեմինար հանդիպման ժամանակ և այստեղից էլ պարզ դարձավ, որ այն նախորդ տարիների համեմատ ավելի կազմակերպված ու հավաքական կիրականացվի, քանի որ միաձայն որոշվեց սկսել հաջորդ օրվանից:
Մի քանի նկարով ամփոփենք փետրվարյան այցերը, իսկ մարտի մեկից կսկսենք գարնանային ամենօրյա գրառումները: Հարավային դպրոցից Ալիսա Առուստամյանի նյութը՝«Գարնանային տրամադրություն»

Читать далее