Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Քոլեջիկների կանաչ պատը

Քոլեջիկներ ևս կանաչ պատ կունենան: Սերմերը ցանել են խմբում, խնամել, մեծացրել ու այսօր հանել են այգի: Տնկեցին, բայց երկու կողմը ցանեցին իպոմեայի սերմեր, որ պատի ավելի մեծ տարածք  կանաչապատեն:

Անահիտ Ամիրխանյանի պատումը այս մասին.

«Կանաչ պատ » նախագիծի շրջանակներում իրենց ներդրումն ունեն նաև մեր փոքրիկ քոլեջիկները։Նրանք ևս ցանկանում են գեղեցիկ տեսնել քոլեջի տարածքը՝ մագլցող բույսերով կանաչ պատ ստեղծելով։ Նախագծային աշխատանքները սկսել էինք դեռ ապրիլ ամսին՝ ցանելով և ուսումնասիրելով ծաղկող Իպոմեա բույսը։ Իպոմեայի հետ միաժամանակ խնամում էինք նաև Հնդկական Նուռ բույսը։ Այսօր արդեն երկու բույսերն էլ պատրաստ էին վերատնկման։ Ուստի Ընկեր Շողիկի հետ վերատնկեցինք Իպոմեա և Հնդկական նուռ բույսերը, որոնք սիրով և հետևողական պետք է ջրենք և խնամենք։ Հուսով եմ՝ կստանանք այսպիսի կանաչ պատ։


Оставьте комментарий

Արդեն կարելի է ակնկալել հաջող արդյունք

Հյուսիսային դպրոց-պարտեզի իպոմեաները արդեն ծլել են:

Արդյունքները կամաց-կամաց ակնհայտ են դառնում: Մեր հավաքած իպոմեայի ցանված սերմերից ծլել են առողջ և ուժեղ ծիլեր ու եթե շարունակվեն ընդամենը ժամանակին ջրել, ապա մեկ ամիս հետո կունեննանք ծաղկած կանաչ պատ:Հյուսիսային դպրոց-պարտեզի նախակրթարանի սաները իրենց դաստիարակների հետ հաջողությամբ հանձնեցին առաջին քննությունը: Հույսով սպասենք նախագծի հաջորդ փուլերին:

Սոնա Կարապետյանի պատումը այդ մասին.

Նախակրթարանի սաները շատ ուշադիր են իրենց շրջապատի նկատմամբ։ Նրանք մեծ սիրով են խնամում , ինչպես խմբասենյակի ծաղիկները , այնպես էլ բակի։ Եվ այսօր նրանք ջրեցին իրենց տնկած ծառեը , ծաղիկները և  Իպոմեյի ծիլերը, որոնք ցանել էին տիկին Շողիկի օգնությամբ։


Оставьте комментарий

Սայլը շարժվում է տեղից

Մայիսի 3-ին ես և  գործընկեր դարձած Ռուզան Խանջյանը (պարտեզապուրակայինի շրջանավարտ) գնացինք մեր բաժանած սածիլների, սերմերի հետքերով, իհարկե մեզ հետ վերցնելով իպոմեայի բավականաչափ սերմեր: Մեծ եղավ մեր ուրախությունը, երբ ագարակին հարակից պատի երկայնքով նկատեցինք սերմերից ծլած բույսեր: Այստեղ են ասում՝ սայլը շարժվեց տեղից: Շուշան Ալեքսանյանի և Վարսիկ Աթոյանի համատեղ գործունեության շնորհիվ կարելի է արձանագրել հաջողված արդյունք:

Կանաչ պատ նախագծի արդյունքի առաջին ծիլերը (ուղիղ իմաստով) ստացված են: Դիտենք երկարացված օրվա կազմակերպիչ Վարսիկ Աթոյանի Ֆիլմը և ծանոթանանք ճամբարականների կատարված աշխատանքներին   նրա իսկ  մեկնաբանությամբ.

Կանաչ պատ նախագծի շրջանակներում երկարացված օրվա կազմակերպիչներով ցանեցինք իպոմեա բույսը:Բույսը աճեց,մեծացավ և հարկավոր էր տեղափոխել արևմտյան դպրոց:Սածիլները խնամքով տիկին Շողիկից բերեցինք և երկարացված օրվա ճամբարականներով դրեցինք իրենց հատկացված տեղը:Սածիլները երեսունն էին, տեսնենք որքա՞նը կաշխատեն և կծաղկեն:


Оставьте комментарий

Դաստիարակները վերապատրաստվում են

Այսօրվա սեմինարին զրուցեցինք Իպոմեաի և Պասիֆլորաի մասին: Անցած սեմինարին տիկին Շողիկը մեզ տվել էր սերմեր, որ ցանեինք: Այս սեմինարին պարզեցինք թե որ խմբինն է ավելի լավ աճել: Անահիտը պատմեց թե ինչպես են նրանք տնկել և տիկին Շողիկի հետ պետք է ծլած ածիլները տեղափոխեն բակ:

Տիկին Շողիկը բոլորր դաստիարակների հետ պայմանավորվեց, որ նրանց նույնպես կայցելի ու միասին ծիլերը կտնկեն:


Оставьте комментарий

«Կանաչ պատ» Հյուսիսային դպրոց- պարտեզում

Այսօր նախակրթարանի սաները՝ տիկին Շողիկի և Ռուզաննայի օգնությամբ իրականացրեցին «Կանաչ պատ» նախագիծը։ Տիկին Շողիկը իր հետ բերել էր Իպոմեյաի  սածիլներ։ Միասին փորեցինք, տնկեցինք և ցանեցինք։

Լիլիթ Ավագյանի պատումը և նկարաշարքը օրվա մասին.

Այսօր նախակրթարան էր հյուր  եկել տիկին Շողիկը։ Իհարկե դատարկաձեռն չէր եկել, իր հետ բերել էր  ծաղիկների շատ շատ թաղարներ՝որպեսզի մեր բակն էլ ավելի գեղեցկացնենք։ Նախակրթարանի երկու խմբերով դուրս եկանք մեր ընդհանուր բակը ։ Տիկին Շողիկի ու մեր օգնությամբ սաները զգուշությամբ նախ հանեցին թաղարները բաժակների մեջից, ապա տնկեցին հողում, հետո էլ ջրեցին։ Վերջում տիկին Շողիկին խոստացանք ջրել, խնամել ու ծաղկեցնել մեր պարտեզը։


Оставьте комментарий

Արևելքում «Կանաչ պատ» նախագծի իրականացումը

Այսօր սկսեցինք Արևելքի «Կանաչ պատ» նախագծի իրականացումը։ Տիկին Շողիկը մեզ նվիրեց հրաշալի ծաղիկներից մեկը՝ պասիֆլորան, որը կապեցինք թելերով պատի վերևի մասից,որպեսզի աճի դեպի վերև ու տարածվի ամբողջ պատով։ Ծնողները երեխաների հետ փոր արեցին, ցանեցին իպոմեա ծաղկի սերմերը, ջրեցին, հետո փոքր փոսիկներ արեցին ու տնկեցին իպոմեայի՝ արդեն աճած թաղարները։ Ունեինք սև և սպիտակ սերմեր. տեսնենք՝ որ սերմը ավելի լավ կաճի։ Ամեն օր կջրենք, որպեսզի շուտ աճեն ու ունենանք սիրուն «կանաչ պատ»


Оставьте комментарий

Ջերմոց լաբորատորիայից դուրս եկող բույսերը, տնկիներն ու սածիլները նվիրվում բաժանվում են…

10.04.2018-ն Երկարացված օրվա կազմակերպիչների ցանած իպոմեյա բույսի սածիլները, որոնց երկարությունը արդեն 10սմ-ից գերազանցում է,  կամաց-կամաց գտնում են իրենց հետագա բնակատեղին՝ կրթահամալիրի դպրոցներում: Արևմտյան դպրոցից Վարսիկ Աթոյանը իր սովորողների հետ տարավ առաջին սածիլները և տնկիները:

10.04.2018թ. Արևմտյան դպրոցից  սածիլներ տարավ նաև Զառա Ոսկանյանը ՝  50 իպոմեայի և 10 վայրի խաղողի տնկիներ:

Սեդա Վիրաբյան 50 իպոմեայի սերմեր, 10 վայրի խաղողի սերմեր:

12.04.2018թ. Արևելյան դպրոցից Նունե Խաչիկօղլյանը իր խմբով այցելեց ջերմոց և պարապմունքից հետո իրենց հետ տարան  50 իպոմեայի սածիլներ և 10 վայրի Խաղողի տնկիներ::

12.04.2018թ.Միջին դպրոցից Հասմիկ Ուզունյանը ընտրությամբ գուրծունեություն խմբի սովորողների հետ միջին դպրոց տարավ սածիլներ և տնկիներ:

13.04.2018թ. Շուշան Ալեքսանյան ընտրությամբ գործունեության խմբի սովորողների հետ տարան 50 իպոմեայի սածիլներ:

17.04.2018թ. 20 իպոմեայի սածիլներ և 5 յոգուրդի տարայի մեջ կտրոններ:

20.04.20182. Խաղողագործության օֆիսից Հիպոեստես


Оставьте комментарий

Նախագծային շաբաթվա երկրորդ օրը

Մինչև 11.00 կատարվեցին նախապատրաստական աշխատանքներ, տեսքի բերվեց լաբորատորիան: Երկարացված օրվա կազմակերպիչները շատ արագ հավաքվեցին  և անցաործնք գործնական աշխատանքներին: Երեխաների նման ուրախացան, երբ տեսան երկու շաբաթ առաջ ցանված սերմերի մոտ 3 սմ երկարած բույսերի սածիլները: Ցանեցին նոր սերմեր, որ տանեն դպրոցներ և հետևեն ընթացքին: Բաժանվեցին նաև իպոմեայի սերմեր, որոնք պետք է ցանվեին անմիջապես հողի մեջ՝ դրսում:

1. Մայրանուշ Համբարձումյանի բլոգում ներկայացված է սովորողների հետ գործունեությունը՝ իպոմեայի սերմերի ցանք:

2. Այս օրվա մասին Սաթեն Օրդյանի բլոգից

3. Մելինե Սիմոնյանի բլոգից հղում   Մելինե Սիմոնյան

Կամա թե ակամա իպոմեա բույսը դառնում է կրթահամալիրի տարվա մագլցող ու ծաղկող բույսը՝ կանաչ ծաղկող պատեր ստանալու համար: Միայն հարկավոր է ճիմերի նման ջրել:

Ֆիլմերը պատրաստ լինելուց հետոր կտեղադվեն: Օրվա երկրորդ կեսին սշխատանքներ արվեցին այգու տնկարանի համար: Իսկ երեկոյան Շիրակի մարզից ժամանած ճամբարականներին բաժանվեցին սենյակային բույսեր և սերմեր: