Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Հյուսիսային դպրոցի 4րդ ջոկատը Քոլեջում

Այսօրվա պարապմունքին մասնակցեցին Արևելյան դպրոցի 4-5դասարանի ընտրությամբ գործունեության խմբի սովորողները և Հյուսիսային դպրոցի 4-րդ ջոկատի ճամբարականները: Ծանոթացան, միասին խաղացին «Բույսերի աշխարհում» մրցակցային խաղը, որտեղ պարտվողներ չեն լինում:


Оставьте комментарий

«Կանաչ ծաղկող ցանկապատ» նախագծի մեկնարկը

«Բնակավայրն առանց ճաղերի» նախաձեռնությանը ընդառաջ առաջարկված «Կանաչ ծաղկող ցանկապատ» նախագիծը մեկնարկեց: Ինչու ծաղկո՞ղ, որ ավելի ընդգծված արտահայտի բողոքի ակցիան և որ ավելի արագ հասնենք արդյունքի՝ գարնան վերջում, ապրիլ-մայիս ամիսներին արդեն, մետաղյա ճաղավանդակ չի երևա: Առաջին քայլերը արված են՝ Աժելա Բլեյանը պատանի բնագետների հետ այցելել է Քոլեջի ջերմոց-լաբորատորիա, իսկ օրվա մասին կպատմի Անժելա Բլեյանը.
5-րդ դասարանի սովորողների հետ  այցելեցինք  քոլեջի ջերմոց-լաբորատորիա, և  սկսեցինք Կանաչ պատ նախագիծը   իրականացնել: Սովորողների և տիկին Շողիկի հետ իպոմեա  բույսի սերմեր ցանեցինք, որը կծառայի որպես կանաչ ծաղկող ցանկապատ: Տիկին Շողիկը սովորողներին տեղեկություն հաղորդեց բույսի  աճեցման տեխնոլոգիայի մասին: