Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Արևելյան դպրոցի կենդանասերները

Այսoր երկուշաբթի է: Շատ հագեցած օր էր: Արևելյան դպրոցի 5-2 դասարանի բզեզները արագ գործի անցան՝ փոխեցին կենդանիների թեփը, կերակրեցին սիրեցին, անուններ դրեցին: Այս ամենը արվեց առանց իմ միջամտության: Ջերմոց-լաբորատորիա այցելեցին նաև նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստվողները, ծանոթացան, շփվեցին, ընկեր Տաթևը ներկայացրեց խաղողի վազերի ստացման հետազոտական աշխատանքների ընթացքն ու արդյունքները: Տպավորված հեռացան: Տեսաֆիլմը օրվա մասին:


Оставьте комментарий

Սպասված երկուշաբթի

Արևելյան դպրոցի 5-րդ դասարանցիները անհամբեր սպասում են երկուշաբթի օրվան, երբ կտեսնեն շատ սիրելի դարձած կենդանիներին: Մեծ ոգևորությամբ մաքրում են նրանց կացարանը, կերակրում ու խաղում փոքրիկ բարեկամների հետ:


Оставьте комментарий

Վահանն ու իր կենդանասեր ընկերները

Ջերմոց-լաբորատորիայի կենդանիները ուրախ էին, քանի որ Քոլեջի նախակրթարանի սանեերը իրենց բաժին միրգը սիրով կիսել էին իրենց հետ: Փոքրիկ Վահանի համար ջերմոցը դարձել է հարզատ քաղցր այցելատեղի, որտեղ միշտ իր համար լինում է…իսկ թե ի՞նչ դիտեք ու տեսեք:


Оставьте комментарий

Ձևավորվում է նոր խումբ

Միջին դպրոցի սովորողներ Արտյոմ Զաքարյանը, Էրիկ Մնացականյանը, իր քույրիկի՝Էլենի և եղբոր՝Ալենի հետ, (Արևելյան դպրոց) ցանկություն են հայտնել հաճախել Քոլեջի ջերմոց-լաբորատորիա: Պայմանավորվեցինք հանդիպել ամեն չորեքշաբթի և ուրբաթ: Հենց առաջին պարապմունքից աշխատեցին սիրով ու ոգևորությամբ: Դիտենք տեսաֆիլմը և համոզվենք… 


Оставьте комментарий

Բնագետիկ-գարդենիկ Վահանի մասին

Վահանի ուշադրությունը բույսերի և կենդանիների նկատմամբ շատ մեծ է, այդ հարցում մեծ դեր է խաղում միջավայրը: Քոլեջիկների մեծ մասը, Վահանի նման, բույսերին և կենդանիներին խնամում են սիրով և այդ սերը չի մարի երբեք, որովհետև ես այդ սերը համարում եմ «անբուժելի հիվանդություն»՝ առավել ևս, որ այն սկսվում է մանուկ հասակից: 
Կարդանք Անահիտ Ամիրխանյանի մեկնաբանությունը և դիտենք շատ հավես և ինքնաբուխ ստացված տեսաֆիլմը:

Screenshot_2018-12-17-20-55-21-911

Քոլեջիկ Վահանը այսօր որոշել էր ջրել ծաղիկները։ Նա փոքրիկ ցնցուղով նախ ջրեց իր խմբի առջև դրված ծաղիկները, այնուհետև անցավ միջանցքում դրված բույսերի խնամքին։ Բույսերը խնամելուց հետո որոշեց այցելել տիկին Շողիկին կոնֆետ ուտելու նպատակով։ Ծովախոզուկներին և գերմանամկներին կերակրելուց հետո` կոնֆետներ ուտելով վերադարձավ խումբ։


Оставьте комментарий

Քոլեջի բնագետիկներ. Այց կենդանիներին

Անգա Անտոնյանը գրում և ներկայացնում է տեսաֆիլմով.
Այցելեցինք մեր շատ սիրելի կենդանիներին: Ծովախոզուկներին կերակրեցինք, իսկ կրիան մեկ հատով  ավելացե էր: Հիմա ունենք չորս կրիա:


Оставьте комментарий

Հյուսիսային դպրոց. Երկարացված օրվա ռեժիմով խումբ. նարինե Պողոսյան

Այս ուսումնական տարում, նոյեմբերի 7-ին, առաջին անգամ էր խումբը այցելում: Ամեն ինչ հետաքրքիր էր նրանց համար՝ հատկապես կենդանիների անկյունը:
Պատմում է Նարինե Պողոսյանը.
Այսօր երկարացված օրվա տարատարիք սովորողների հետ այցելեցինք  Ջերմոց-լաբորատորիա: Տիկին Շողիկը  սիրով սովորողներին ծանոթացրեց Ջերմոց-լաբորատորիայի, բույսերի անունների և խնամքի առանձնահատկությունների հետ: Սովորողները մեծ հետաքրքրությանբ և ոգևորությամբ ուսումնասիրում էին  «տեղի բնակիչներին»՝ կրիաներին, ծովախոզուկին, գերմամամկներին, տալիս էին բազմազան հարցեր բույսերի  մասին: Տիկին Շողիկը մեզ տվեց ծաղիկների կտրոններ, իսկ մենք խոստացանք հաճախ հյուրընկալվել Ջերմոց-լաբորատորիայում, որպեսզի ինքներս խնամենք բույսերին:


Оставьте комментарий

Սեբաստացու օրերին փոքրից մեծ աշխատում ենք նախագծային

Դարձյալ փոքրիկներն են ջերմոցում: Կենդանիներին կերակրելուց հետո անցան գործի: Ծանոթանալով պղպեղի տեսակների հետ սկսեցին ցանման գործընթացը: Սա առաջին սերմնացանը չէ: Դեռ նախորդ տարի նրանք այգածաղկի սերմեր են ցանել և տեսել արդյունքը: Գիտեն ինչ է սերմ ցանել  և դրան վերաբերվում են բավականին լուրջ՝ մեծավարի: Իրենց ցանած սերմերով ստեղծել են կանաչ պատ: Ասեմ ավելին անընդհատ հետևել են այգածաղկի սերմերի աճման ընթացքին:

Այս սերմնացանի արդյունքներին կծանոթացնենք ծլելուց հետո: