Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Շատ օգտակար նախագիծ

Սեպտեմբերի 21-ին Հարավային դպրոցի երկարօրիայի խումբը, Նաիրուհի Համբարձումյանի ուղեկցությամբ, ջերմոց լաբորատորիայից իր հետ խումբ տարավ բույսերի 25 կտրոն:
40 օր անց Նաիրուհին պատմում է:
Ահա և մեր նախագծի արդյունքը: Սովորողներն ու ծնողներն արդեն գիտեն  ծաղկի օգտակարության մասին, ունեն սովորողների ձեռքով տնկած ծաղիկներ բնակարաններում: Սովորողներն էլ արդեն ունեն ծաղիկ խնամելու և աճեցնելու որոշակի գիտելիքներ:


Оставьте комментарий

Հարավային դպրոց. «Իմ թաղարը» 2-4 տարեկաններ

Հարավային դպրոցը իր աշխարհագրական դիրքով համարվում է Քոլեջի ջերմոց-լաբորատորիայի նկատմամբ ամենահեռավոր կետը: Այդ իսկ պատճառով, հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունը (ամենափոքրեր) և եղանակյին անբարենպաստությունը (անձրև), այցելեցի նրանց՝ ինձ հետ վերցնելով սենյակային ամենաօգտակար բույսերից մեկին՝ տրադեսկանցիա:
Դաստիարակ Լուսինեն  իր սաներին ցույց տվեց կտրոն ստանալու տեխնոլոգիան: Նախագիծը վեր է ածվելու ընտանեկանիՙ: Փորձելու ենք ծնողին ևս իրազեկել բույսերի խնամքի նրբություններին և կանոններին: Ստորև ներկայացվում են իմ  և Լուսինե Պետրոսյանի տեսանյութերը՝ նկարահանած տարբեր ֆոտոխցիկներից:


Оставьте комментарий

Հարավային դպրոցի 2-4 տարեկաններ. «Իմ թաղարը» նախագիծ

Քանի որ Հարավային դպրոցը բավականին հեռու է Քոլեջից, որոշվեց անձամբ այցելել և խմբում նվիրել նախատեսված բույսերի կտրոնները: Շատ ուրախացան: խոստացան հետագա ընթացքը նկարել և տեսաֆիլմ պատրաստել, որը և արեցին: Ներկայացնում է Անի Գրիգորյանը:
Մեզ այցելել էր տիկին Շողիկը և իր հետ բերել էր ծաղիկների կտրոններ: Կտրոնները դրեցինք թափանցիկ, ջրով լցված տարայի մեջ, որպիսի տեսնենք արմատակալելու ընթացքը:

Երկու շաբաթ անց բույսերն արդեն արմատակալել էին և քանի որ դաստիարակները ունեն բավականին տեխնոլոգիական կարողություններ և հմտություններ ուստի առանց իմ միջամտության կազմակերպել են բույսերի տնկման աշխատանքները: Տեսնենք նրանց աշխատանքի արդյունքը
Եվ այսուհետ յուրաքանչյուր երեխա կունենա իր անհատական թաղարը։


Оставьте комментарий

Հարավային դպրոցի 5 տարեկանների այցը ջերմոց լաբորատորիա

Հոկտեմբերի 4-ին Հարավային դպրոցի 5տարեկանները Մոնիկա Տոնոյանի ուղեկցությաբ այցելեցին ջերմոց-լաբորատորիա: Տպավորությունների մասին պատմում և տեսանյութով հավաստում էՄոնիկան.
Նախ բոլոր սովորողները տեղավորվեցին էկո-զրուցարանում, խոսեցին այն մասին թե ինչու է զրուցարանը կոչվում էկո, որից հետո տիկին Շողիկը մեծ համբերատարությամբ և  սիրով սովորողներին ներկայացրեց այնտեղի գտնվող բոլոր բույսերին, խոսեց նրանց օգտակար և վնասակար հատկությունների մասին: Ցուցադրեց թունավոր բուսատեսակ և ասաց, որ նրա տերևները շատ վտանգավոր ազդեցություն են ունենում մարդու առողջության վրա: Այդ բույսի անունն էր՝ Դիվենբախիա:

Երեխաները մեծ հետաքրքրասիրությամբ դիտում էին բույսերը և լսում նրանց մասին: Այնուհետև տիկին Շողիկի հետ միասին հավաքեցին բույսերի կտրոնները, հաշվեցին և տեղավորեցին պայուսակում: Ծանոթացան նաև այնտեղ գտնվող կենդանիներին: Հնարավորություն ունեցանք ծանոթանալու նաև դանդաղաշարժ կրիային, որն իդեպ այդքանել դանդաղաշարժ չէր, հակառակը լավ էլ արագաշարժ էր: Վերջում վառ տպավորություններով և բարձր տրամադրությամբ վերադարձանք հարավային դպրոց:

img_4677


Оставьте комментарий

Հարավային դպրոց.Թամարա Մարիմյանը և իր 2-րդ դասարանցիները «Իմ թաղարը նախագիծ»ը իրականացնողներ

«Իմ թաղարը» բնագիտական նախագիծ, Թամարա Միրիմյանի փաթեթը

Ճիշտ երեք շաբաթ հետո, ինչպես եւ կանխատեսել էինք, մեր կտրոնները արմատակալել էին։ Ժամանակն էր տեղափոխել դրանք թաղարների մեջ։ Այս անգամ էլ մեզ օգնության հասավ տիկին Շողիկ Պողոսյանը, ով իր խորհուրդներով օգնեց ավարտին հասցնել միասին սկսած նախագիծը։ Սովորողներն արդեն գործնականում փորձեցին տնկել իրենց թաղարը, իմացան ծաղկի իրական անունը, իսկ ոմանք իրենք էին հորինել անուններ իրենց ծաղիկների համար։ Ինչպես նաեւ իմացան, թե այսուհետ ինչպես պետք է խնամեն իրենց ծաղիկը։


Оставьте комментарий

Իսկական սերմնահավաք

Հարավային դպրոցի 4-5 դասարանի սովորողները նախակրթարանի սաների հետ կատարում են իսկական սերմնահավաք: Գարնանը ցանված այգածաղիկը(իպոմեյա) ողջ ամառ ծաղկել է, իսկ, հիմա ժամանակն է հավաքել սերմրը, ընչը անում են նախակրթարանի սաները և 4-5 դասարանի սովորողները: Կար նախագիծ, այն իրագործվեց, որի արդյունքում Հարավային դպրոցը ունեցավ կանաչ ծաղկող պատեր, իսկ ամենալավ արդյունքը, կամ վերջնարդյունքը՝ դա սեփական ձեռքերով ցանված բույսից առողջ սերմեր հավաքելն է: Տեսանյութի հեղինակը Լիլիթ Առաքելյաննէ:


Оставьте комментарий

Նվեր ստացած բույսերը խնամվում են

«Իմ թաղարը» Նախագիծը իրականացնելու համար նվեր ստացած բույսերը  Հարավային դպրոցի 5 տարեկանները խնամում են սիրով:
Հաջորդ այցի ժամանակ արդեն արմատակալած բույսերը կտեղափոխենք հողով թաղարների մեջ: