Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Բնագիտության պարապմունքը Հիդրոպոնիկայի ջերմոցում

Այսօր հիդոպոնիկայի ջերմոցում իրարանցում էր. չորրորդ դասարանի սովորողները հիդրոպոնիկայի ջերմոցում «Չերի»տեսակի լոլիկի սածիլները տեղափոխում էին ցանքարկղից առանձին թաղարների մեջ: Տեխնոլոգիական մասը ամբողջովին ներառված է տեսանյութի մեջ:


Оставьте комментарий

Հիդրոպանիկան ջերմոցը որպես ուսումահետազոտակա միջավայր

Որոշակի տվյալներ հիդրոպոնիկայի մասին

Հիդրոպոնիկա (հունարեն՝ ύδωρ — «ջուր» և πόνος — «աշխատանք»), բույսերի աճեցումն առանց հողի, արհեստական լցանյութերի վրա սննդարար լուծույթի պարբերաբար մատակարարման եղանակով, որն անհրաժեշտ է բույսերի նորմալ աճի և զարգացման համար։

Նախագծի նպատակը
Աճեցնելով տարբեր բանջարեղեններ, տարբերակել այն բույսերի ցանկը, որոնք ավելի լավ կաճեն այդ պայմաններում
Նույն եղանակային պայմաններում աճեցնելով միատեսակ բույսեր թե հիդրոպոնիկ, թե սովորական (հողի մեջ) պայմաններում կատարել ամենշաբաթյա գրառումներ և անցկացնել համեմատություններ երկու տարբեր միջավայրերում միատեսակ բույսերի աճի վերաբերյալ
Մասնակիցներ
4-5րդ դասարանի սովորողներ
Արդյունքում
Սովորողների տեխնոլոգիական նոր հմտությունների և կարողությունների ձեռք բերում
Ուսումնաարտադրական գործընթացին
Հետազոտական կարողությունների ձեռք բերում համեմատությունների արդյունքում
Ստացված արտադրանքի իրացմանը անմիջական մասնակցություն


Оставьте комментарий

Մաքուր միջավայր՝ առողջ մանուկներ. էկոնախագծի մեկնարկ

Այսօր «Գարդենիա» ակումբին միացան նոր անդամներ՝ Անահիտ Ղևոնդյանը և Սուսաննա Ավետիսյանը: Ես՝ Անուշիկ Նիկողոսյանս, ծանթացա նոր ընկերներիս հետ, հետո ներկայացրեցի ակումբի գործունեությունը՝ կարևորելով  «Մաքուր միջավայր՝ առողջ մանուկներ» էկոնախագիծը, որը շատ ոգևորորեց նոր անդամներին, քանի որ նրանք սովորում են Քոլեջի նախադպրոցական բաժնում: Համացանցից դուրս բերեցինք քլորոֆիտումի մասին նյութեր, վերհիշեցինք նախկինում ուսումնասիրած մեր նյութերը  և սկսեցինք գործնական աշխատանքներ: Կարելի է ասել՝ էկոնախագծի մեկնարկը տրված է: Քանի որ մեծ թվով մանկապարտեզներ պետք է ապահովենք օգտակար բույսերով, դրա համար պետք է ունենանք տնկարաններ: Читать далее


Оставьте комментарий

«Դեկորատիվ կաղամբի բազմացումը տերևով» հետազոտական աշխատանքի վերջնարդյունք

Նախորդ տեսանյութերում ներկայացրել ենք տերևի տեղադրումը հողի մեջ, նոր ծիլերի ստացումը, իսկ այս տեսանյութում կծանոթացնենք թե ինչպես տեղափոխել ստացված սածիլը թաղարրի մեջ: Հիշեցնենք, որ այս բույսի բազմացումը նման եղանակով ստացել ենք մենք՝ «Գարդենիա» ակումբի անդամներս, և որ մինչ այժմ նախադեպը չեք գտնի:


Оставьте комментарий

Բույսերի բազմացման ինքնացանման, ինքնածլման նոր մեթոդ

Այսօր մենք Ձեզ կծանոթացնենք ամենագեղեցիկ բույսերից մեկի՝ հիպոեստեսի և նոր մեթոդով նրա հետաքրքիր բազմացման հետ:
Չկա մեկը, որ անտարբեր անցնի այս բույսի կողքով: Տարիներ շարունակ շատ խնամքով ու հոգատարությամբ պահպանել եմ դժվար արտաբերվող անունով, բայց այնքան գրավիչ, դյութեղ, անհասկանալի գեղեցկությամբ, հեքիաթային այս բույսին: Բոլորը ցանկանում էին ունենալ այդ հրաշագեղ բույսից, բայց քչերն են այն երջանիկներից, որ դժվարությամբ համաձայնվել եմ նվիրել այն: Ասեմ թե ինչու, մի քանի անգամ ձեռք բերելուց հետո այն փչանում էր  անդարձ՝ հիասթափություն, մեղքի զգացում, ափսոսանք, բայց համառությունը ինձ չէր լքում՝ մինչև պատահաբար մեկ այլ բույսի տակ նկատեցի հեպոեստեսի մի քանի փոքրիկ ծիլեր: Մանկան նման ուրախացա ու դրանից հետո թողնում էի, որ այն ծաղկի, չորանան ծաղիկները: Թաղարները տեղավորում էի դատարկ ցանքարկղերի կողքին և…… և արդյունքը անսպասելի ավելի հաջող էր, քան կարելի էր սպասել: Առակս ի՞նչ կուսուցանե՝ «Համառ մարդը կհասնի իր նպատակին»: Տեսաֆիլմը դիտելուց հետո կարելի է համոզվել դրանում:

Տեսանյութը պատրաստեց՝ Անուշ Նիկողոսյանը