Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Այցելություն ջերմոց-լաբորատորիա

՝Սեդա Վիրբյանը իր դասարանով ճամբորդելով հյուսիսից արևելք հյուրընկալվեց Քոլեջի ջերմոց-լաբորատորիայում: ամեն ինչ հետաքրքիր էր սովորողների համար, դրանում ավելի շատ համոզվեցի, երբ ուշադիր դիտեցի Սեդայի պատրաստած տեսաֆիլմը.
-Կրթահամալիրի տոնին ընդառաջ  Հյուսիսային դպրոցի 2.2 դասարանի սովորողների հետ շրջում ենք կրթահամալիրի դպրոցներով:  Այս անգամ քայլեցինք դեպի արևելյան կողմ,  այցելեցինք ջերմոց լաբորատորիա, որտեղ տիկին Շողիկը մեզ ծանոթացրեց սանսեվյերա (լատ.՝ Sanseviera) բույսի հետ: Տիկին Շողիկի օգնությամբ  փոքրիկ  թաղարում տնկեցինք  բույսն ու տեղափոխեցինք  Հյուսիսային դպրոց:


Оставьте комментарий

Բույսերի աշխարհում. դաս-խաղ

Հյուսիսային դպրոցի մի մեծ խումբ այցելեց ջերմոց-լաբորատորիա: Վերջերս մի շատ հետաքրքիր խաղի միջոցով ՝ «Բույսերի հրաշքների աշխարհում», փորձում ենք ծանոթացնել խաղարկվող բույսին՝ գուշակելով անունը, իսկ վերջում մասնակիցները ծանոթանում են բազմացման եղանակներին ու խնամքին: Խաղի կանոնները.
1. Խումբը բաժանվում է երկու խմբի
2. Իրար հաջորդելով անդամները գուշակում են բույսի անվան տառերը
3. Ավելի շատ տառ գուշակած թիմը ճանաչվում է հաղթող:
Հենց այս խաղի մասին է պատմում Անժելա Բլեյանը ներքոհիշյալ իր պատումում.
-Երկու երկարացված օրվա խմբերով համատեղ այցելեցինք ջերմոց-լաբորատորիա: Տիկին Շողիկը ջերմ ընդունեց ճամբարականներին: Օգտակար և վնասակար բույսերի անունները իմանալու համար խաղ խաղացինք: Խաղի միջոցով գուշակեցին, ավելի ուրախացան: Ես և ընկեր Արմինեն  միասին որոշեցինք հաճախակի ճամբարականների հետ այցելել ջերմոց-լաբորատորիա:


Оставьте комментарий

Իմ ուսումնական ծաղկոցը 2

Հյուսիսային դպրոցից մի 1-ին 2-րդ դասարանի խումբ սովորողներ Արմենուհի Ամիրյանի ուղեկցությամբ այցելեցին ջերմոց-լաբորատորիա՝ իրականացնելու իմ ուսումնական ծաղկոցը նախագիծը: Որպես կանոն իրենց հետ տարան բույսերի կտրոններ:
Արմենուհին պատմում և ներկայացնում է.
Ուսումնական ծաղկանոց նախագծի շրջանակներում այցելեցինք քոլեջ։ Քոլեջում է գտնվում ջերմոց լաբարատորիան։ Այստեղ մեզ էր սպասում տիկին Շողիկը։ Նա մեզ հետ կիսվեց բույսերի խնամքի հետ կապված գաղտնիքներով։ Ներկայացրեց օգտակար և վնասակար բույսեր։ Վերադառնալիս մեզ բույսեր տվեց մեր կողմից պատրաստված թաղարների համար։


Оставьте комментарий

Իմ ուսումնական ծաղկոցը

Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա կազմակերպիչ Մակվեցյան Արմինեն «Իմ ուսումնական ծաղկոցը» նախագիծ-ը իրականացնելու համար իր խմբով այցելեց ջերմոց-լաբորատորիա, որտեղ որոշակի տեղեկություններ ստանալով կտրոնով բույսերի բազմացման մասին, ստացան խմբի թվաքանակին համապատասխան կտրոններ: Խոստացան լավ խնամել և վերջնական արդյունքի հասցնել սկսախ նախագիծը:
Այդ օրվա մասին պատմում և տեսաֆիլմի տեսքով ներկայացնում է Մակվեցյան Արմինեն:

20191114_154555

Համագործակցության շրջանակներում տրատարիք ճամբարականների հետ այցելեցինք ջերմոց- լաբորատորիա իրականացնելու «Իմ ուսումնական ծաղկոցը»նախագիծը իրականացնելու:Ճամբարականները տիկին Շողիկի հետ բառախաղի միջոցով փորձեցին գուշակել ամենաօգտար և ամենավտանգավոր բույսերը:Սովորեցին բույսերին,խնամել, տեղափոխել թաղարների մեջ,սովորեցին սուրճ աճեցնել:


Оставьте комментарий

Այցելություն բույսերի աշխարհ

Իմացումի հրճվանք կրթական ծրագրի 2-րդ դասարան ի սովորողները Դիաննա Գևորգյանի ուղեկցությամբ այցելեցին ջերմոց-լաբորատորիա: Այդ օրվա մասին՝
Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորողների  հետ  այսօր մեկնարկեցինք «Իմ թաղարը»  նախագիծըորի շրջանակում  այցելեցինք Քոլեջի բույսերի լաբարատորիա: Սովորողների տպավորությունները տեսանյութում: Այնուհետև, ստեղծեցինք անվանական կտրոն-թաղարներ, դրեցինք թափանցիկ բաժակների մեջ, որպեսզի արմատակալմանը սովորողներն իրենք հետևեն և ուսումնասիրեն.


Оставьте комментарий

Հյուսիսային դպրոցի պարտիզպանների այցը ջերմոց-լաբորատորիա

Անժելա Բլեյանը պարտիզպաններ խմբով ջերմոց-լաբորատորիայում սկսեց հետազոտական գործունեություն՝ բույսերի ծլեցում սերմերից տարբեր պայմաններում.
Անժելան պատմում և ֆիլմի տեսքով ներկայացնում է այդ օրվա աշխատանքները
Պարտիզապուրակային ընտրության ժամին սովորողների հետ այցելեցինք ջերմոց-լաբորատորիա: Տիկին Շողիկի հետ  ցանեցինք  գայլարդիա ծաղկի  սերմեր երկու եղանակով՝ պերլիտի և հողի մեջ:  Հաճախակի կայցելենք ջերմոց-լաբորատորիա և կհետևենք ցանված սերմերի ծլման ընթացքին:

Պարտիզապուրակային ընտրության ժամին սովորողների հետ այցելեցինք ջերմոց-լաբորատորիա: Տիկին Շողիկի հետ  ցանեցինք  գայլարդիա ծաղկի  սերմեր երկու եղանակով՝ պերլիտի և հողի մեջ:  Հաճախակի կայցելենք ջերմոց-լաբորատորիա և կհետևենք ցանված սերմերի ծլման ընթացքին:


Оставьте комментарий

Ճանաչենք կրթահամալիրը

«Ճանաչենք կրթահամալիրը» նախագծի շրջանակներում ջերմոց-լաբորատորիայի այցելուները այս անգամ հյուսիսային դպրոցի երկարացված օրվա ռեժիմով սովորողներն էին՝ Նարինե Պողոսյանի պատասխանատվությամբ:
Նարինեն պատմում է.
Այսօր Հյուսիսային դպրոցի տարատարիք ճամբարականների հետ այցելեցինք Ջերմոց-լաբորատորիա։ Այցը կարևոր և հետաքրքիր էր հատկապես նոր սեբաստացի ճամբարականների համար։

Տեղ հասնելուն պես ճամբարականները հետաքրքրությամբ ուսումնասիրում էին գերմանամկներին, ծովախոզուկներին և կրիաներին, որից հետո տիկին Շողիկը սիրով պատմում էր բույսերի օգտակար հատկությունների, աճեցման և խնամքի մասին։ Իրենց հերթին ճամբարականները տալիս էին հարցեր և հետաքրքրությամբ լսում պատասխանները։


Оставьте комментарий

Երկարացված օրվա կազմակերպիչների երկրորդ հանդիպում

Հյուսիսիային դպրոցի երկարացված օրվա կազակերպիչ Նարինե Պողոսյանը սիրով ներկայացնում է օրվա մասին նյութեր՝ նկարաշարքի, տեսանյութի և պատումի միջոցով.
Այսօր երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունքը իրականացավ Ջերմոց-լաբորատորիայում: Նախ և առաջ տիկին Շողիկը մեզ ծանոթացրեց Տրադեսկանցիաբույսին, որին անվանում են նաև   «կանացի բամբասանք» և նրա բուժիչ հատկություններին:  Բույսը օգտակար է Շաքարային դիաբետի, Թոքախտի, Անգինայի, Բրոնխիտի դեպքում: Այնուհետև խոսեցին «Ծաղկաձոն» նախագծի և դրա իրականացման մասին: