Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Բույսերի համալրում ջերմոցում

Ջերմոցի այս անգամվա հյուրը Միջի դպրոցն էր: Երկարացված օրվա ռեժիմով խմբի կազմակերպիչ Քնարիկ Մելքոնյանը, իր ճամբարականների հետ, որոշել է հանդես գալ շատ արդյունավետ նախագծով՝ «Բույսերի համալրում ջերմոցում»: նշեմ՝ Միջին դպրոցի ջերմոցում: Քնարիկը ներկայացնում է.
Միջին դպրոցի երկարացված օրվա ճամբարականների հետ  Բույսերի համալրում  նախագծի իրականացման համար այցելեցինք կրթահամալիրի ջերմոց-լաբորատորիա:Հանդիպեցինք տիկին Շողիկին, միասին ցանեցինք գացանիայի և բալզամիի սերմեր:
Հաջորդիվ պատրաստելու ենք թաղարները և սպասենք սերմերի ծլելուն:Աշխատանքը հետաքրքիր էր, նոր սովորողներն էլ տպավորված էին ջերմոցի բույսերով և կենդանիներով:

72143906_2435362526739532_2468141770265853952_n


Оставьте комментарий

Արդեն պատրաստվում ենք գարնանը

Արդեն պատրաստվում ենք գարնանը: Սկսել ենք մագլցող բույսերի սերմնացանը: Նպատակներից մեկը աճեցնել բույսեր, որոնք կդառնան փոքրիկ ծաղկային օազիսներ սարալանջի որոշակի տարածքներում: Նոր ստեղծված խմբի օգնությամբ գարնանը կլինենք շատ ավելի պատրաստված, քան նախորդ տարիներին: Այսօր Էրիկը և Էլենը սովորում և գործնականորեն կիրառում են հենց նոր ձեռք բերված տեխնիկական հմտությունները և կարողությունները: Առանձնացնում են պարկուճից սերմերը ,հաշվում են, առանձնացնում են 60 սերմից 10 չհասունացը՝ հետագայում հետազոտելու և հետևություններ անելու, սովորում են բույսի անունը, ցանելու նրբությունները և կանոնները: Միաժամանակ կատարվում է հետազոտական աշխատանք՝ պարզելու 50 հասունացած և 10 չհասունացած սերմերի ծլելու աստիճանը:


Оставьте комментарий

Ձևավորվում է նոր խումբ

Միջին դպրոցի սովորողներ Արտյոմ Զաքարյանը, Էրիկ Մնացականյանը, իր քույրիկի՝Էլենի և եղբոր՝Ալենի հետ, (Արևելյան դպրոց) ցանկություն են հայտնել հաճախել Քոլեջի ջերմոց-լաբորատորիա: Պայմանավորվեցինք հանդիպել ամեն չորեքշաբթի և ուրբաթ: Հենց առաջին պարապմունքից աշխատեցին սիրով ու ոգևորությամբ: Դիտենք տեսաֆիլմը և համոզվենք…