Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Տեսանյութ մանկական շաբաթօրյակի մասին

Միայն նկարներով ներկայացնել այս օրը, որը տարբերվում է իր բովոնդակությամբ մնացած օրերից, ճիշտ չէր լինի: Ճիշտ է մեծերը ուղղորդում էին գործողությունները, սակայն փոքրիկներն ու պատանիները մեծ խանդավառությամբ, կարևորելով իրենց դերը, փորձում էին ցույց տալ, որ կարող են լինել ինքնուրույն ու աշխատել մեծերից էլ լավ: Դիտենք տեսաֆիլմը և համոզվենք: Ես կարծում եմ, որ շատ կարճ ժամանակում պատանիները կլինեն նմանատիպ ակցիաների կազմակերպիչներ, հարկավոր է միայն արթնացնել պատասխանատվության զգացումը, իրենից փոքրի, ընկերոջ, շրջապատի ու հայրենի բնության հանդեպ:

Реклама


Оставьте комментарий

Նախագիծ «Փոքրիկ պարտեզ մի շենքի բակում »

Միշտ ակնածանքով եմ հետևել Քոլեջից մեդիակենտրոն ճանապարհին գտնվող շենքի դիմացի փոքրիկ պարտեզի աղքատիկ ծաղկանոցին ու միշտ ցանկացել եմ օգնել: Ու Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնը պատճառ հանդիսացավ փնտրել ու գտնել ձևեր օգնելու այդ բուսասեր բնակչին՝ Քոլեջի սովորողների հետ ջերմոց-լաբորատորիայում աճեցված բուսատեսակներ տնկել պարտեզում, իսկ մետաղյա ճաղավանդակները փոխարինել բարբարիս բույսի տնկիներով՝ Քոլեջի այգու տնկարանից: Այս պատմության մեջ ամենազավեշտականը այն է , որ հեռախասազանգով ճշտումներ կատարեելիս, պարզվեց՝բնակիչը Սեբաստացի կրթահամալիրի դաստիարակ Սոնա …..յանն է: Բնական է արագ որոշեցինք ու պայմանավորվեցինք հետագա անելիքների մասին:

Նախագիծ՝ Փոքրիկ պարտեզ մի շենքի բակում
Նպատակ
Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի Բանգլադեշը 100 սովորողի աչքերով խորագրի շրջանակներում, շրջակա մջավայրի կանաչապատման աշխատանքների շնորհիվ, ստիպել քաղաքացուն տեսնել շրջապատում գեղեցիկը, մասնակից դառնալ կանաչապատման, բույսերի ստեղծման, խնամքի և պահպանման աշխատանքներին: Ինչպես ասվում է՝ քայլ առ քայլ դարձնել հայրենի բնությունը գեղեցիկ, լիարժեք, օգտակար:
Նախագիծը իրագործել և վերջնարդյունքը ցույց տալ հունիսի 5-ից հուլիսի 5 ժամանակահատվածում:
Մասնակիցներ. Քոլեջի ուսանողներ, շենքի բնակիչներ ՝մեծից փոքր
Արդյունք.
Թեկուզ առայժմ մի շենքի բակում, ստանալ շրջապատի գորշ իրականությունից զատված մի հատված՝ փոքիկ դրախտային պարտեզ, որի ստեղծմանը կմասնակցեն շենքի բնակիչները, երեխաները, իսկ այդ աշխատանքների շնորհիվ կձևավորի լավագույն հատկանիշներ.
1 .Բույսերի օգտակարության կարևորում
2. Բույսի խնամքի, բազմացման, տարածման տեխնոլոգիական հմտությունների և կարողությունների ձեռք բերում, որը կուսուցանվի աշխատանքներին զուգահեռ
3. Սովորողի, քաղաքացու անմիջական մասնակցություն և իր աշխատանքի կարևորում
5.  Բնության, ընկերոջ, հարազատի նկատմամբ հոգատար անհատի ձևավորում


Оставьте комментарий

Նախագիծ «Օրինակելի բակ»

Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնին մասնակցելու եմ «այլ» անվանակարգով՝ այն է «Օրինակելի բակ»: Կներկայացնեմ Հարավ Արևմտյան Բ-1 թաղամասի Անդրանակի 72 շենքի բակը, որի բարեկարգման աշխատանքներին մասնակցել ու մասնակցում են շենքի բնակիչնեչը՝ երեք սերունդ: Երկու տարի է ինչ սկսվել են աշխատանքները: Շենքի հետնամասի հողային տարածքը վեր է ածվել բերքատու ծառների այգու՝ մանկական փոքրիկ խաղահրապարակով, տաղավարով, թոնիրով: Շենքի առաջնային մասում բակի ձևավորման համար տրվել են փայտային լուծումներ՝աղբամաններ, ցանկապատեր, տաղավար: Մշտապես և փառատոնյան օրերին կկատարվեն շենքի հարակից տարածքների մաքրման աշխատանքներ և պարտեզապուրակային աշխատանքներ, կմիյանան նաև Քոլեջի 5-6 տարեկանները:
Նախագիծ՝ «Օրինակելի բակ»
Նպատակ. Հանրությանը ցույց տալ, որ ոչ միշտ է հարկավոր հույսը դնել ուրիշների և պատկան մարմինների վրա: Պետք է լինել նախաձեռնող և առավելագույն մասնակցություն ցույց տալ նպատակադրված գործը իրականություն դարձնելու համար և արդյունքում կստացվի այն, ինչը ստացվել է Հարավ Արևմտյան Բ1 թաղամասի, Անդրանիկի 72 շենքի բնակիչներին:
Մասնակիցներ. Անդրանիկի 72 շենքի բնակիչնեչ, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սովորողներ
Ժամկետ. հունիսի 10 — հուլիսի 2
Արդյունք. Հանրայնացնել և տարածել վերջնարդյունքում ստացված տեսահոլովակը, որպես օրինակելի շենքի լավագույն նմուշ քաղաքի մյուս շենքերի համեմատ: Կազմակերպել փոքրիկ համերգ քոլեջի նախակրթարանի սաների մասնակցությամբ, հարթակ օգտագործելով մաքուր ու հարդարված շենքի բակը:


Оставьте комментарий

Ծաղկատունկ

Ընտանեկան ջերմոցից բույսեր նվեր ստանալուց հետո, բնականաբար պետք է տնկեինք այգում: Ծաղկատունկը ավելի հետաքրքիր ստացվեց նրանով, որ այդ աշխատանքներին մասնակցեցին նաև վրացի հյուրերը և պարտիզապուրակային ուսանողն իր դստեր հետ:
Ահա թե ինչպես է ներկայացնում այդ օրը Լիլիթ Սահակյանը իր բլոգում.
Այսօր Արևելքում ծաղկատունկ էր վրացի ընկերների հետ: Տիկին Շողիկի բացօթյա պարապմունքի ընթացքում ծանոթացանք ծաղիկների տեսակներին, ծաղիկը թաղարից ճիշտ տեղափոխելու և տնկելու հմտություններին՝ տեղում կիրառելով դրանք: Տնկեցինք Արևելյան դպրոցի երկրորդ դասարանցի Ավագյան Հարութի ընտանեկան ջերմոցից նվեր ստացած ծաղիկները, ինչպես նաև չորրորդ և հինգերորդ դասարանի սովորողների աճեցրած սածիլները: Մեզ հետ ծաղկատունկին սիրով մասնակցող վրացի սովորողները տարբեր հարցեր ուղղեցին տիկին Շողիկին:Արևելյան բակ-պարտեզն այսքան ուսումնական դարձնելու համար շնորհակալություն ենք հայտնում բոլորին:


Оставьте комментарий

Արևելյանի սովորողները ուսումնական ջերմոցոցում

Դասվար Լիլիթ Սահակյանի նախաձեռնությամբ իրականացնում ենք ուսումնական ջերմոց նախագիծը, ըստ որի սովորողները պարբերաբար պետք է այցելեն ջերմոց լաբորատորիա, ակտիվորեն մասնակցեն գործնական աշխատանքներին և ձեռք բերված տեխնոլոգիական հմտություները կիրառեն Արևելյան դպրոցի այգին և շինության միջանցքները բույսերով ու ծաղիկներով համալրելուն:
Ստորև ներկայացնում եմ Լիլիթի պատումն ու տեսանյութը:
Այսօր ջերմոց-լաբորատորիայում սովորեցինք, թե ինչպես պետք է ծաղիկը փոքր թաղարից ճիշտ տեղափոխել մեծ թաղարի մեջ:


Оставьте комментарий

Փետրվարի 20. Երկարացված օրվա կազմակերպիչների հետ պարապմունքի ծրագիր

  1. Ծանոթացում Տրադեսկանցիա բույսի օգտակար հատկություններին.
    Բազմացման, խնամքի և տարածման տեխնոլոգիական կարողությունների և հմտությունների հաղորդում պարապմունքի մասնակիցներին:
    2. «Ծաղկաձոն» նախագծը միասին իրականացնելու առաջարկների քննարկումներ:






Оставьте комментарий

Հունվարյան նախագծային-ճամբարային ամենօրյա գրառումներ

Գրառումների օրագիր պահելը շատ հարմար է հատկապես ճամբարային օրերը նկարագրելու համար, երբ հակիրճ, բայց նաև հագեցած տեղեկություններ պետք է գրանցվեն: Այն հաշվետվության յուրօրինակ ձևաչափ է: Նյութը ամրացվում է բլոգի առաջին էջում և մնում է այնքան ժամանակ, ինչքան նախատեսված են ուսումնական ճամբարային օրերը:
08.01.2019
Առաջին աշխատանքային օրը սկսվեց եռուզեռով: Հանգստացած ու աշխուժացած Արևելյան դպրոցի սովորողները երկու, 4-1 և 5-2, խմբերով կարելի է ասել ներխուժեցին ջերմոց-լաբորատորիա: Խեղճ կենդանիներին այնքան սիրեցին, որ ուզում էի րոպե առաջ վերջանար պարապմունքը:
Օրվա երկրորդ կեսին հյուրեր ունեինք նորից Արևելյան դպրոցից, այս անգամ արկարացված օրվա ճամբարականները: Հավեսով օր էր: Այսօր նկարներով ներկայացնեմ, հետո տեսաֆիլմ կավելացնեմ:

09.01.2019
Այսօր ջերմոցի այցելուների պակաս չզգացվեց: Առաջին այցելուները Քոլեջից էին, որոնք պետք է հաշվեին ջերմոցի որոշակի, հստակեցված տարածքի բույսերը, բայց տեղում որոշվեց սկսել ավելի գործնական պարապմունքով՝ սերմնացան, որը հնարավորուրկու խմբեր կատարեցինթյուն կտա ծլելուց հետո հմեմատական վերլուծություններ կատարել: Երկու խմբեր կատարեցին տարբեր բույսերի սերմնացան: Սպասենք արդյունքներին:

Читать далее


Оставьте комментарий

Արևելյան դպրոցի կենդանաբանները

13.01.2013
Օրը երկուշաբթի է: Արևելյան դպրոցի մի խումբ սովորողներ բնագիրութան պարապմունքը ջերմոց-լաբորատորիայում պետք է անցկացնեն: Հանձնարարվեց մաքրել գերմանամկների և ծովախոզուկների բները: Իրար հերթ չտալով անցան գործի և պարապմունքի վերջում կենդանիները շնորհակալ վազվզում էին իրենց բներում: