Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Հունվարյան նախագծային-ճամբարային ամենօրյա գրառումներ

Գրառումների օրագիր պահելը շատ հարմար է հատկապես ճամբարային օրերը նկարագրելու համար, երբ հակիրճ, բայց նաև հագեցած տեղեկություններ պետք է գրանցվեն: Այն հաշվետվության յուրօրինակ ձևաչափ է: Նյութը ամրացվում է բլոգի առաջին էջում և մնում է այնքան ժամանակ, ինչքան նախատեսված են ուսումնական ճամբարային օրերը:
08.01.2019
Առաջին աշխատանքային օրը սկսվեց եռուզեռով: Հանգստացած ու աշխուժացած Արևելյան դպրոցի սովորողները երկու, 4-1 և 5-2, խմբերով կարելի է ասել ներխուժեցին ջերմոց-լաբորատորիա: Խեղճ կենդանիներին այնքան սիրեցին, որ ուզում էի րոպե առաջ վերջանար պարապմունքը:
Օրվա երկրորդ կեսին հյուրեր ունեինք նորից Արևելյան դպրոցից, այս անգամ արկարացված օրվա ճամբարականները: Հավեսով օր էր: Այսօր նկարներով ներկայացնեմ, հետո տեսաֆիլմ կավելացնեմ:

09.01.2019
Այսօր ջերմոցի այցելուների պակաս չզգացվեց: Առաջին այցելուները Քոլեջից էին, որոնք պետք է հաշվեին ջերմոցի որոշակի, հստակեցված տարածքի բույսերը, բայց տեղում որոշվեց սկսել ավելի գործնական պարապմունքով՝ սերմնացան, որը հնարավորուրկու խմբեր կատարեցինթյուն կտա ծլելուց հետո հմեմատական վերլուծություններ կատարել: Երկու խմբեր կատարեցին տարբեր բույսերի սերմնացան: Սպասենք արդյունքներին:

Читать далее
Реклама


Оставьте комментарий

Կիսամյակային հաշվետվություն

Այս կիսամյակում աշխատել եմ հիմնականում նախակրթարանի և Արևելյան դպրոցի 4-5 դասարանների սովորողների խմբերի հետ, որոնք պարբերաբար փոխվել են: Փորձը կարելի է համարել հաջողված, քանի որ սովորողների հաճախումներն ակտիվ էին և հետաքրքրությունը՝ մեծ: Վերջերս մի տեսանյութ ստեղծվեց, որը կարող է լինել վառ ապացույցը և դրա հավաստումը՝ Արևելյան դպրոց. 4-րդ դասարանի բնագետ-բզեզների«ինչուները »:
Արդյունավետ աշխատանքներ են տարվել կրթահամալիրի բոլոր նախակրթարանների գրեթե  բոլոր խմբերի հետ՝ իրակնացնելով՝
«Սերմնացան», «Սերմնահավաք», «Իմ թաղարը», «Բույսերի խնամք» նախագծերը: Այս ընթացքում ձեռք բերեցի գերազանց նկարող հեռախոս, որը հնարավորություն տվեց ավելի գունեղ և պատկերավոր ներկայացնել աշխատանքները:
Աշխատելու ժամանակ առաջացել են մի շարք դժվարություններ.
Իմ գործընկերները մի քիչ դժվարանում են միասին աշխատանքի հիման վրա իրենց նյութերի հղումներն ուղարկել էլեկտրոնային փոստով (բացառությամբ մի քանիսի): Ստիպված ինքս եմ պրպտում, գտնում նրանց նյութերը, պատումները և, տեղադրելով «Գարդենիա » բլոգում (անպայման նշելով հեղինակների անունները), կից ներկայացնում եմ նաև կարճ մեկնաբանություն: Այսպես աշխատանքներն ավելի հավաքական և տեսանելի են լինում:
Որոշեցի վերանայել իմ բլոգի բաժինները, որոնք այս դեպքում այնքան էլ կիրառելի չէին և, քանի որ աշխատել եմ բոլոր դպրոցների նախակրթարանների և գրեթե բոլոր երկարացված օրվա ռեժիմով ճամբարականների հետ, ուստի նույն նյութը դասակարգեցի ըստ դպրոցների, ըստ ուսումնական նախագծերի և ըստ նախագծերի անունների:
Ըստ դպրոցների՝
Հյուսիսային դպրոց
Հարավային դպրոց
Քոլեջ
Արևելյան դպրոց
Արևմտյան դպրոց
Ըստ ուսումնական նախագծերի՝
Ուսումնական նախագծեր
Ըստ առանձին նախագծերի՝ անուններով՝
Սերմնացան
Սերմնահավաք
Իմ թաղարը
Բույսերի խնամք
Բույսերի բազմացման եղանակներ
Նախագծեր, նախագծերի հղումներ՝
Նախագծեր
Կրթահամալիրի տարբեր դպրոցների սովորողների նյութեր՝
Սովորողների նյութեր
Բոլոր ժամանակների ճամբարների նյութեր՝
Ճամբարների նյութեր







Оставьте комментарий

Մարտ ասվա ուսուցչի օրագիր

22361226_1496663023754317_1165393895_n

01.03.2018թ. Գարնան առաջին օր: Գարնանային տրամադրություն: Գարնանային աշխատանքներ: Թամար Հարությունյանի հետ նախագծեցինք ներքին բակի մի հատվածում վարդերի, իսկ մյուս մասում տնկարանի մոդելը և Քոլեջի ձախ մասի տանիքի հատվածը նախագծվեց որպես ալոեի ջերմոց:
Արևելյան դպրոցի 2-րդ դասարանցիները Հռիփսիմե Առաքելյանի հետ ուսումնակն պարապմունք անցկացրեցին ջերմոցում: Սովորոներին հատկապես հետաքրքրեց ֆլորորիումը և հարցերի միջոցով ստսցան բավականին տեղեկություններ նրա մասին:
Նյութ այդ հանդիպման մասին

02.03.2018.
Եկավ իմ սիրելի ուրբաթը, որի ժամանակ իրականացնում ենք «Մեր կանաչ այգին մեր ձեռքերով» նախագիծը: Շատ հագեցած պարապմունք էր՝ նախակրթարանի սաների հետ շատ հետաքրքիր էր: Հասցրեցինք կերակրել ծովախոզուկին, փոխել ոսկե ձկնիկների կեղտոտված ջուրը, ի դեպ որոշեցինք դա դարձնել նախագիծ և ամեն ուրբաթ կատարել այդ աշխատանքը:
Ավելի շատ օրվա մասին կպատմեն Ինգա Անտոնյանի երկու ֆիլմերը.
1. Ծովախոզուկ 
2. Ձուկ

«Բույսերի և կենդանիների խնամք» ընտրությամբ գործունեության խմբի սովորողները Հասմիկ Ուզունյանի հետ հետ այցելեցին  ջերմոց լաբորատորիա և Քոլեջի շրջանավարտ Լևոնի օգնությամբ պատրաստեցին պասիֆլորայի կտրոններ, որը հետո պետք է տարվեին Միջին դպրոց, տեղադրվեին ջրի մեջ, որ արմատակալի, այնուհետև տեղափոխեն բակ։ Քոլեջում տնկարանը գտնվում է «Աիդա Պետրոսյան» լաբորատորիայի դիմաց։
Ֆիլմ այդ մասին:
Նույն օրը հասցրեցինք ստեղծել պտերի տնկարան(պապռտնիկ): Հետագայում բույսերի ծլելուց հետո կտեղափոխենք Միջին դպրոցում գտնվող «Ջերմոց-բուծարան»։

03-04.03.2018թ.
 11.00.14.00. Այսօր «Գարդենիա» ակումբի շաբաթ-կիրակի հերթական աշխատանքային պարապմունքներին կրկին մասնակցում էր Անահիտ Գրիգորյանի մայրը: Աշխատելով աղջկա և նրա գործընկերների հետ, ինչպես խոստացել էր, նա  որպես «Գարդենիա» ակումբի անդամ, ակտիվ մասնակցեց բոլոր աշխատանքներին: Երբ Ֆիլմը պատրաստ կլինի հղումը կկցվի:

05.03.2018թ. Օրվա երկրորդ կեսին ներկայացավ Թագուհի Մադաթյանը, սիրով փոխեց կենդանիների տակ փռված կեղտոտված թեփը, տնկեց որոշակի բույսեր, ջրեց չոր բույսերը:

06.03.2018թ. 

Այսօր  Հարավային դպրոցի ընտրությամբ գործունեության խումբը Շուշան Ալեքսանյանի ուղեկցությամբ այցելեց քոլեջ: Սերմնացան նախագծի շրջանակներում կատարվեցին աշխատանքներ, այս անգամ ցանեցինք տարբեր ծաղիկների սերմեր, որոնք նախատեսված են բակային տարածքների համար:

07.03.2018թ. 

Այսօր Թագուհի Մադաթյանի (միջին դպրոցի աշխատող սովորող) հետ ստեղծեցինք տասնյակ կտրոններ «Ծաղկաձոն» նախագծի մեկնարկը տալով: Թագուհին տնկեց նաև տասնյակ բույսեր, ջրեց չոր բույսերը: