Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Թփերի և ծաղկող բույսերի տնկարան»

Оставьте комментарий

Երևանի «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի     Քոլեջ

 «Պարտիզապուրակային շինարարություն»  մասնագիտություն

Թեմա՝  «Թփերի և ծաղկող բույսերի տնկարան»

 Ղեկավար՝ Շողիկ Պողոսյան

 

 

 

Ուսանողներ՝    Նելլի Եղոյան

 

 

Բովանդակություն

  1. Ներածություն
  2. Ի՞նչ է տնկարանը
  3. Քոլեջի այգու թփերի և ծաղկող բույսերի տնեկարան
  4. Ջերմոց լաբորատորիան որպես տնկարանի անմասն բաժին
  5. Տնկարանի բույսեր՝
  6. Խրիզանթեմ
  7. Խորդենի
  8. Կոլեուս
  9. Անթիրինում
  10. Տրադեսկանցիա
  11. Հիպոեստես
  12. Նաստուրցիա
  13. Գացանիա
  14. Գայլարդիա
  15. Նանա (անանուխ)
  16. Դուշիցա (սուսամբար)
  17. Դաղձ
  18. Օշինդր
                                 Ներածություն 

Մեկ տարի սովորելով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Քոլեջի պարտեզապուրակային բաժնում շատ բան սովորեցի բույսերի բազմացման, պահպանման ու խնամքի մասին: Ինձ համար ամենամեծ բացահայտումը, դա բույսերի բազմացումն էր տերևից: Պարզվում է, որ շատ բույսերի տերևներ բազմանում են նաև տերևներով և բավական է ձեռք բերել ընդամենը մեկ տերև քո հավանածբույսից ու մի քանի ամսվա սպասումներից հետո կստանաս նմանատիպ մեկ, կամ մի քանի բույսեր: Նման եղանակով բազմանում են մանուշակը կալանխոեի գրեթե բոլոր տեսակները, փողի ծաղիկը (կռասուլա) և …….  Ամենահետաքրքիրը այն է, որ տնկարանի համար անհրաժեշտ բույսերն ու ծաղիկները մենք աճեցնում ենք ինքներս՝ ջերմոց լաբորատորիայում: Այդ բույսերը բազմացնում ենք   սերմերով, կտրոններով, տերևներով և մայր բույսից փոքր բույսերն առանձնացնելով: Մի քանի նկար և տեսաֆիլմ, որոնք հավաստում են այդ մասին: Ուզում եմ ավելացնել, որ շատ հետաքրքիր էր քո ձեռք բերված գիտելիքներն ու փորձը փոխանցել դպրոցիսովորողներին, անգամ նախակրթարանի սաներին:

 

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - 20190412_130841.jpg

  1. Ինչ է տնկարանը

Տնկարանը տնտեսություն է (կամ տնտեսության մի մաս), որտեղ աճեցվում են պտղատու ծառատեսակների, խաղողի վազի, դեկորատիվ և անտառային ծառատեսակների ու թփերի տնկիներ և սերմնաբույսեր։Փորձարարական կամ գիտահետազոտական հիմնարկում կազմակերպված հողամաս՝ գյուղատնտ․ բույսերի աճեցման, բազմացման և ուսումնասիրման համար։ Ըստ մասնագիտացման տնկարանները հիմնականում լինում են․ պտղատու, անտառային կուլտուրաների, խաղողի, իսկ կրթահամալիրի տնկարանում բազմացվում է ծաղկող մեկամյա և բազմամյա բույսեր և թփեր: Ջերմոց տնկարանում աճեցվում են տարբեր երկրների  բույսեր,ծառեր և ծաղիկներ:Կան նաև խառը տնկիներներ, որտեղ բոլոր կուլտուրաներն աճեցվում են միևնույն տնտեսությունում:

  1. Քոլեջի այգու թփերի և ծաղկող բույսերի տնկարան

Կրթահամալիրի Քոլեջի այգու տնկարանը նախատեսված է թփերի և ծաղկող բույսերի բազմացման համար: Յուրահատուկ է նրանով, որ յուրաքանչյուր բուսատեսակի տակ արդեն ցանված են կրթահամալիրի սովորողների կողմից հավաքված սերմերը : Տնկարանը ունի երկակի նշանակություն՝ և որպես հետաքրքիր լանդշաֆտային դիզայնով առանձնացված հատված Քոլեջի այգում և որպես սածիլների բազմացման տարածք: View the pictures →

This gallery contains 18 photos


Оставьте комментарий

«Էկոնախագծեր» փաթեթի ամփոփում

29829910_2011977852399568_1382721214_o (1)

Այս ուսումնական տարում  Քոլեջի, բուսաբուծության ջերմոց-լաբորատորիայում այցելուների քանակը զգալի ավելացել է: Շատ բան է փոխվել տարիների ընթացքում՝ մի քանի տասնյակ բույսերը վեր են աճել հազարավոր ծաղիկների: Լաբորատորիայում բույսերը ոչ միայն խնամվում, բազմացվում են, այլ նաև հետազոտվում և փորձարկումներ են կատարվում: Читать далее


Оставьте комментарий

Տնկարանը ավելացավ սամշիտներով

Երբ աշնանանը սամշիտի մեծ ու ծերացած թուփը մասնատվեց և տեղափոխվեց այլ տարածքներ, պարտեզապուրակային խմբով  առանձնացրեցինք ու ջերմոցում ստեղծեցինք թաղարային տնկարան: Նախորդ տարի փորձը ունեինք, այս տարի այն ավելի հաջողվեց և չարմատակալվեց դրված կտրոններից 2-3-ը: Այդ տնկիները վերատնկեցինք և թաղարից տեղափոխեցինք տնկարանում հատկացված տարածք: Ոuնեննք նաև հաջորդ տարվա տնկիներից, դրանք էլ պետք է տեղափոխվեն տնկարան:
Կատարվեցին տնկարանային այլ աշխատանքներ:


Оставьте комментарий

«Թփերի և ծաղկող բույսերի տնկարան» դիպլոմային նախագծի նկարագիրը տարբեր փուլերում

shoxik 1

Տնկարանը պետք է ստեղծվի Քոլեջի հետնամուտքի աջ մասում: Նախապատրաստական աշխատանքները սկսվսված են:
1-ին փուլ.
Թփուտային տնկիների մի մասը  արդեն ջերմոցում արմատակալված են, իսկ մի մասը կդրվեն հողի մեջ կտրոնի տեսքով: Ծաղկող բույսերի  մի մասի (սերմերը ցանելուց հետո) սածիլները արդեն տնկելու են,  մի մասի սերմերը նոր պետք է ցանվեն, մի մասն էլ հենց տնկարանում կցանվեն: Տնկարանը նախատեսված է սարալանջի,Արևմտյան դպրոցում քարափ-բարձունքի, Հյուսիսային դպրոցում Գերդտ Քոհլեր՝ ծաղկող պուրակի  և կրթահամալիրի մյուս դպրոցների այգիները տնկիներով և բույսերով հնարավորինս մատակարարելու համար: Читать далее