Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Նախագծային ուսուցման ստուգատես՝ Սեբաստացու օրեր

Սեբաստացու օրերին ընդառաջ Քոլեջի ջերմոց-լաբորատորիան հանդես կգա մի շարք նոր նախաձեռնություններով:
Մասնակիցներ.
Քոլեջի ուսանողներ,Արևելյան դպրոցի սովորողներն, նախակրթարանի սաներ:
Ժամկետ
Հոկտեմբերի առաջին օրերից սկսված են նախապատրաստական աշխատանքներ, նորացված Սեբաստացի մոլի ցուցադրություն-տոնավաճառին մասնակցության համար, կշարունակվի մինչև նոյեմբերի 15ը:
Ներկայացվող ապրանքատեսակներ
Փաթեթավորված սերմեր
Թեյի,դեղաբույսերի փաթեթներ
Թաղարային ծաղիկների տեսականի
Լաբորատորիայում բուծված ջունգարական գերմանամկներ
Նախագծային ուսուցման ստուգատեսին իրականացվող նախագծեր
Սերմնահավաք. 
Սերմերի փաթեթավորում
Իմ թաղարը
Այգու բույսերին ապաստարան.

Արդյունք

  1. Կձևավորվի նոր անհատ, որը սեփական նախաձեռնությամբ կկարողանա հիմնել փոքր բիզնես:
  2. Կօգտագործի բոլոր հնարավոր լծակները արտադրանքի իրացման համար՝ Սեբաստացի մոլ, էլեկտրոնային վաճառք, ծանոթ-բարեկամ, խանութներ:
  3. Ձեռք կբերվեն մի շարք նոր տեխնոլոգիական հմտություններ և կարողություններ սերմերի հավաքման, դարանման, փաթեթավորման, ցանման, բույսերի խնամքի, բազմացման, տեխափոխման, կենդանիների խնամքի, բազմացման և այլ գործընթացների ժամանակ:


Оставьте комментарий

Բույսերի աշխարհում

Այսպես է վերնագրել իր պատումը Լիլիա Զախարյանը: Նպատակը՝«իմ թաղարը» նախագիծը մեկնարկելն էր, իսկ մեկնարկը հաջողվեց: Համոզվենք ծանոթանալով Լիլիայի պատումին և տեսանյութին:
Արևելյան դպրոցի հինգ տարեկանները այցելեցին Քոլեջի բույսերի լաբորատորիան։ Սկսում ենք    «Իմ թաղարը» նախագիծը։    Տիկին Շողիկը մեզ տարբեր սենյակային բույսերի  կտրոններ բաժանեց։ Այնուհետև, ստեղծեցինք անվանական կտրոն-թաղարներ, դրեցինք թափանցիկ բաժակների մեջ, որպեսզի արմատակալմանը կարողանան հետևեն սովորողները։ Սովորողների տպավորությունների մասին դիտեք մեր տեսանյութը։


Оставьте комментарий

«Սերմահավաք»նախագիծ

Պատմում և ներկայացնում է Ինգա Անտոնյանը.
Այս անգամ Ջերմոց-լաբորատորիայից մեզ հետ տարանք Մելիսայի սերմեր: Մելիսան բարձրացնում է օրգանիզմի տոնուսը, ամրացնում է սրտանոթային համակարգը, նպաստում է ախորժակի բարելավմանը։ Մելիսայի հետ թեյը օգտակար է թեթեւ մրսածության, մկանային սպազմների և հղիության ժամանակ տոնուսների  դեպքում։ Ի տարբերություն բոլոր հանգստացնող բույսերի, մելիսան հակացուցումներ չունի, և այն նեվրոզների և անհանգիստ քնի դեպքում նշանակում են անգամ երեխաներին։ Մելիսայով թեյը պատրաստում են 2 բաղադրիչներից. 1 բաժակ եռման ջուր+ 1 ճ. գդ. չոր մելիսա թրմել թեյի պես։ Մելիսայի հետ մեկ բաժակ թեյը չի լուծի կենսական խնդիրները, սակայն կօգնի հանգստանալ, կհանի գրգռվածությունը և տագնապի զգացողությունը։

IMG_2695


Оставьте комментарий

Մրցույթ-պարապմունք Հյուսիսային և Արևելյան դպրոցի սովորողների հետ

Շատ հավես մրցույթ-պարապմունք ստացվեց երկու դպրոցների միջև: Հաղթող դուրս գալու ցանկությունը շատ մեծ էր, իսկ քանի որ հանդիպումը ընկերական էր, հաղթողի անունը չի հրապարակվում:
Ստորև Անժելա Բլեյանի պատումն է այդ օրվա մասին:
Այսօր այցելելով  ջերմոց-լաբորատորիա, այնտեղ էին Արևելյան դպրոց-պարտեզի սովորողները, հարց ու պատասխան իրականացրեցինք սովորողների հետ: Պարզաբանեցինք բույսերի բազմացման եղանակները, ամեն սովորող ներկայացնում էր, թե բույսերը ինչ եղանակով են բազմանում: Սերմնահավաք իրականացրեցինք հիպոեսթեզ կոչվող բույսի սերմերը: Տիկին Շողիկը մեզ նվիրեց հիպոեսթեզ  բույսից, բերեցինք և  տեղավորեցինք ջրի մեջ, որպեսզի արմատակալի, հետագայում տնկելու համար: Հետո սովորողների  և տիկին Շողիկի հետ  որոշեցինք պահպանել և անհետացման վտանգից փրկել ևս մեկ բույսի՝ աֆրիկյան ակացիայի, որը տնկեցինք թաղարի մեջ, ապաստարանով ապահովեցինք այդ հազվագյուտ բույսին:

բբբ
բ1


Оставьте комментарий

Բնագետ-բզեզները

Օրը երկուշաբթի է : Բնագիտության պարապմունքին 5-րդ դասարանի մի խումբ սովորողներ ջերմոց-լաբորատորիայում են: Աշատում են հաճույքով՝առանձնացնում են սերմերը պարկուճներից և ցանում են դրանք: Իսկ թե հետո ի՞նչ կարվեն ծիլերը, կպատմեն սովորողները:


Оставьте комментарий

Քոլեջի բնագետիկները

Այսօր փոքրիկ բնագետիկները իրականացրեցին սերմնահավաք-սերմնացան նախագիծը՝պարկուճներց առանձնացնելով սերմերը, ցանեցին հողի մեջ: Դիտեք, թե ինչ եռանդով են աշխատում նրանք:


Оставьте комментарий

Սերմնահավաք 2

Կրկին սերմնահավաք, կրկին հանդիպում մեր սիրելի տիկին Շողիկի հետ: Այս անգամ էլ հավաքեցինք Սիրիական վարդի սերմերը: Երեխաները շոշափեցին սերմերը , տեսանք սերմացուների տարբերությունը և որոշեցինք որ մոտ ապագայում ցանելու ենք սերմերը և արդեն ծլած վիճակում սաները նվիրելու են իրենց ծնողներին: