Ոչ մի գեղեցիկ պատկեր և պահ, չի վրիպում Նունեի աչքից: Սիրով ներկայացնում եմ ֆոտոշարք սեմինար-պարապմունքից, որը ավելի ծավալուն ցուցադրված է հետևյալ հղումումներում
1. Պատրաստվում ենք գարնանային սերմնացանին—Սեմինար-պարապմունք.
2. Սեմինարի շարունակություն Գարդենիա-լաբորատորիայում
Category Archives: Սովորող սովորեցնող նախագիծ
Սեբաստացու օրեր ջերմոց լաբորատորիայում
Օր առաջին՝ երկուշաբթի
Չնայած աշխատանքները ջերմոց-լաբորատորիայում միշտ էլ նախագծային են լինում, բայց Սեբաստացու օրերին ավելի ուղղորդված են և պարտավորված:
Օրը լաբորատորիայում սկսվեց Արևելյան մի խումբ սովորողների բնագիտության պարապմունքով: Միանգամից իրականացրեցին մի քանի նախագիծ՝ «Կենդանիների խնամք», «Բույսի բազմացման եղանակներ» և «Սովորող սովորեցնող»:
5-1 դասարանի գործունեությունը.
Ոգևորված ինքնուրույն բույսեր են տնկում, վերադարձի ճանապարհին ողջագուրվում են վերջերս բարեկամացած խելացի շան հետ:
Տեսաֆիլմում՝ գերմանամկների հետ անմիջական շփում և կրիաների ակվարիումի մաքրում:
Սովորողը սովորեցնում է
Հարավային դպրոցի ընտրությամբ գործունեության խումբը, Քոլեջի ջերմոց-լաբորատորիայում կարելի է ասել անցկացրեց վարպետության դաս, կամ ավելի ճիշտ «Սովորող սովորեցնող»նախագծի շրջանակներում նոր ընդունված ընկերներին խմբի անդամները ցուցադրեցին բույսի ճիշտ տեղափոխումը փոքր թաղարից համապատասխան նոր թաղար: Ուրախալի էր այն փաստը, որ տեխնոլոգիական խմտությունները և ձեռք բերված կարողությունները, անկաշկանդ օգտագործվեցին աշխատանքայիյին գործունեության ընթացքում: Դիտեք Շուշան Ալեքսանյանի ներկայացրած տեսաֆիլմերը և դուք կհամոզվեք դրանում: