Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

2023-24 ուս տարվա հաշվետվություն

Оставьте комментарий

Այս ուսումնական տարին աշխատանքային, ձեռքբերումների և մի շարք նոր համագործակցային նախագծերիր իրականացման տարի էր։
Քոլեջի ջերմոց- լաբորատորիայում իրականացվում են կենդանիների և բույսերի խնամքի պահպանման և բազմացմանը ուղղված գործնական պարապմունքներ
Անրադառնամ ամենամսյա աշխատանքներին, որտեղից էլ պարզ կդառնա յուրաքանչյուր ամսվա հին ու նոր ձեռքբերումներն ու թերացումները։
Սեպտեմբերից սկսվել է և հոկտեմբերին ավարտվել Աշնանային 18-րդ հավաքին ներկայացվող նյութերի մասին հաղորդում։ Նախապես ներկայացնեմ սեպտեմբերի հաշվետվությունը։ Ներկայացվել է 10 բույսի մասին տեղեկություններ, որտեղ լուսաբանվել է տվյալ բույսի օգտակար և բուժիչ հատկությունները և նրա խնամքի մասին մանրամասներ։ Փաթեթը ներկայացվել է Բլեյանապարտեզ աշնանային հավաք խորագրով։
Հոկտեմբերին կրթահամալիրի բոլոր օղակների հետ իրականացվել են համագործակցային նախագծեր, որոնք ևս ներկայացված են փաթեթի տեսքով։ ներկայացնեմ հոկտեմբեր ամսվա հաշվետվությունը։
Նոյեմբերը առանձննում է երկու հետաքրքիր նախագծերի մեկնարկով՝
Տերևը որպես կոմպոստ
Ծաղիկը որպես բնական գունանյութ
Երկու հետարքիր և օգտակար նախագիծ, որոնք ակնկալվում է կլինեն շարունակական և ավելի ծավալուն։
Նոյեմբերի հաշվետվություն
Հուվարը ևս եռուզեռային ամիս է եղել։ Ուզում եմ առանձնացնել Շուշան Ալեքսանյանի ճամբարային խմբի հետ անցկացրած պարապմունքը, որը նվիրված էր օշինդրի թուրմը, որպես վնասատուների դեմ պայքարի միջոց հետազոտական աշխատանքի լուսաբանմանը՝ Օշինդրը` միջատասպան միջոց։ Այդ հանդիպման ժամանակ էլ որոշում կայացվեց սկսել հետազոտությունների փուլը։
Հունվար ամսվա հաշվետվություն

Փետրվար
Փետրվարին այցելությունները պակասել են, սակայն օշինդրը որպես վնասատուների դեմ պայարի միջոց հետազոտական աշխատանքները մտել են նոր փուլ։ Օշինդրի ազդեցությունը վնասատուների դեմ

Հասմիկ Ուզունյան «Հետազոտական աշխատանք», «Բնական խթանիչներ»

Автор: shoghikpoghosyan

Ես Շողիկ Պողոսյանն եմ: Ծնվել եմ 1960թ. մարտի 21-ին: Ավարտել եմ Օրջոնիկիձեի անվան թիվ 11 դպրոցը: Ունեմ միջին մասնագիտական կրթություն: 1987թ.-ից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.