Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Նվեր ակվարիում՝ բոլոր հարմարանքերով

Երկար ժամանակ ջերմոց լաբորատորիայում գտնվող ակվարիումի ապակին կոտրվել էր և ջերմոցում երկար ժամանակ ձկներ չէր պահում: Իսկ ջերմոցի մշտական այցելուները՝ նախակրթարանի և կրտսեր դպրոցի սաները ամեն անգամ հարցնում էին, թե ուրեն կորել ձկները մենք շատ ուրախացանք. որ ունենք արդեն սպառիչ պատասխան տալ: Թթաստանի բնակիչ տիկին Թամարան՝տիկին Շողիկի բարեկամուհին, քոլեջին նվիրել է ակվարիում իր բոլոր սարքավորումներով ու ձկներով :Իսկ նախորդը վերանորոգեց՝ եվրոդուռ-պատուհի վարպետ ընկեր Գոռը: Հաջորդ կիրակի կգնենք նոր ձկներ վերանորոգված ակվարիումի համար:


Оставьте комментарий

Ճամբարային օրը Հյուսիսային դպրոցում

Այսօր այցելեցի Հյուսիսային դպրոց և սկսեցինք բույսերի խնամքը ճամբարականների հետ:

Ճամբարականները շատ խելացի և բանիմաց էին բույսերի մասին: Նրանք շատ լավ տիրապետում էին բույսերի խնամքին և պատմում, թե ինչ խնամքով են վերաբերվում իրենց տան բույսերին:

Ահա մեր կատարած աշխատանքի արդյունքը

 

Լուսաբանեց՝ Անուշ Նիկողոսյանը

 


Оставьте комментарий

Ալոեի և քլորոֆիտումի վերատնկումը

Սովորաբար միշտ  բույսը վերատնկում ենք փոքր թաղարից մեծի մեջ, բայց այս դեպքում, քանի որ ալոեի թաղարը մեծ է բույսի արմատների համեմատ, իսկ այդ պատճառով հնարավոր է բույսի արմատների ավելի դանդաղ աճ, դրա համար կվերատնկենք ավելի փոքր թաղարի մեջ, որի մեծանալուց հետո նոր կտեղադրենք մեծ թաղարի մեջ: