Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Նախգծային քննարկումներ՝սովորող, դասավանդող,տնօրեն եռյակ միությունով

Այս շաբաթ դեմ առ դեմ հետաքրքիր և արդյունավետ քննարկումներ կայացան քոլեջի ջերմոց- լաբորատորիայում: Տիարն ուրախ էր ավագ դպրոցի սովորող Անուշ Նիկողոսյանի շաբաթօրյա  աշխատանքային գործունեությունից, որն ի դեպ կիրակի ևս ունի իր տրամաբանական շարունակությունը: Կատարվում են թարգմանություններ, հետազոտություններ, ստեղծվում են տեսանյութեր: Տիար Բլեյանը ուղորդելով Անուշիկին՝ խորհուրդ տվեց հանդես գալ թե՛ դիջիթեքյան, թե՛բնագիտա-տեխնիկական ստուգատեսներին: Հատկապես ուշադրություն գրավեց հիդրոպոնիկայի օրինակ ծառայող ակվարիումային սարքը, որտեղ փորձեր են կատարվում ելակի, դեկորատիվ պղպեղի, դեկորատիվ կաղամբի աճեցման և էխեվերիա բույսի տերևներից(առանց ջրի հետ հպման՝ բարձր պահելով ջրից) բազմացում իրականացնելը: Մինչ այս փորձերը, կամա թե՛ ակամա նմանատիպ աշխատանքներ կատարվել են՝ լաբորատոր փորձանոթների, բաժակների, շշերի մեջ բույսեր արմատակալեցնելով և դրանք երկար ժամանակ այդ միջավայրում պահելով: Խոստացանք ավելի խորը ուսումնասիրել և հաջողված փորձը  փոխանակել կրթահամալիրի մյուս դպրոցների ջերմոց- լաբորատորիաներում: Շատ արդյունավետ անցավ սուրճի սեղանի շուրջ առանց շտապելու քննարկման նման ձևաչափը: Տիարը խոստացավ այն բոլոր հնարավոր աջակցությունները, որոնք կօգնեն նախաձեռնված նախագծերի հաջող իրականացման համար:Մոռացա ասել, որ իմ առաջարկած տարածքը մաքրելու և տրամադրելու, «Տաքուկ, արևոտ անկյուն՝ սածիլներ ստանալու համար» նախագիծը սկսելու համար տրվեց հրահանգ շատ արագ,  ամենաուշը երկուշաբթի-երեքշաբթի  օրերին մաքրել կառույցը շին աղբից և օգնել սածիլների համար ջերմոց ստեղծել:

Դիտեք մի փոքրիկ ֆիլմ՝ Ֆոտոխցիկով ֆիկսված պահեր


Оставьте комментарий

Հոկտեմբերյան նախագծեր

 

 

 

  1. Աստիճանախորշերը որպես ֆլորարիում
  2. Աստիճանախորշերը ծաղկադարան
  3. Ծննդյան օրվան նվեր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատողներին
  4. Վարպետության դաս «Ապագա բուսասերների պարտիզպաների ներառում»՝ վարում են սովորողները
  5. Այգու բույսերի տեղափոխումը թաղարների մեջ
  6. Սերմնահավաք
  7. «Բույսերն ըստ իրենց օգտակարության» ուսումնական տեսանյութերի շարք
  8. Կանաչ անկյուն ամեն խմբասենյակում
  9. Օշարակ՝ «Անանուխից լայթ» արտադրական նախագիծ
  10. «Կիրակնօրա ուղիղ եթեր» ուսումնական տեսանյութերի շարք՝ «Բույսերի բազմացան տարբեր եղանակներ
  11. «Պասիֆլորա տնկարան արգելոց»ի մի մասը ձմեռային այգու վերածելու նախագիծ
  12. Ֆլեշմոբ սերմնահավաք, ֆլեշմոբ սերմնացան, ֆլեշմոբ սածիլատնկում-այս երեք նախագծերը քննարկված են և երկուշաբթի օրվանից արդեն կսկսվեն իրականացվել տեխնոլոգիայի դասաժամերին միջին, ավագ դպրոցի սովորողների և պարտեզի սաների միջոցով ըստ հերթականության
  13. Գերմանամկների բազմացում և վաճառք
  14. Սերմերի փաթեթավրում և վաճառք
  15. Իմ թաղարը