Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Երկուսը մեկում շարքից «Ալոեի» (հալվե) աճեցում + պինդ և հեղուկ օճառի պատրաստում»

Արդեն տասնյակ տարի կլինի, ինչ ջերմոց-լաբորատորիայում աճեցնում ու բազմացնում ենք հալվեի տարբեր տեսակներ: Այս հանգամանքն ստիպեց մտածել իրացման մասին՝ օճառի պատրաստումն ամենալավ տարբերակն է: Ուսումնասիրվեց պատրաստման տեխնոլոգիան: Պարզվեց, որ հնարավոր է պատրաստել: Տաթևի հուշումով կհամագործակցվի Նելլի Գեղամյանի և Քոլեջի ուսանողների հետ: Կարելի է հավելել լավանդայի բուրմունքով և կստացվի յուրահատուկ համադրություն՝ օգտակարը հաճելիի հետ:
Նախագիծ1.
Հալվեի աճեցում և բազմացում
Նպատակ

1. Հալվեների տեսակների ուսումնասիրում
2. Օճառ ստանալու համար հալվեի անհրաժեշտ տեսակի բազմացման ավելացում:
3. Հալվեի օգտակար և բուժիչ հատկությունների մասին տեղեկությունների հավաքագրում

Մասնակիցներ.
Քոլեջի ուսանողներ, ցանկության դեպքում կարող են մասնակցել միջին և ավագ դպրոցի սովորողներ:
Մասնակցությունը փոքր խմբերով, դասավանդող ուսուցչի հետ միասին:

Արդյունք
Արդյունքում կձևավորվի հալվե բույսի բազմացման, խնամքի առանձնահատկությունների տեխնոլոգիական հմտություններ և կարողություններ ձեռք բերած, բույսի օգտակար և բուժիչ հատկություններին ծանոթ սովորող:
Լաբորատորիայի հալվեները կօգտագործվեն արդյունավետ՝ հաշվի առնելով նրանց լավագույն հատկանիշները:
Կստեղծվի էկոլոգիապես մաքուր և օգտակար արտադրանք

Նախագիծ 2.
Հալվեից օճառի պատրաստում
Նպատակ

  1. Օճառի ստեղծման համար նախապատրաստման տարբեր տեխնոլոգիաների բազմակողմանի ուսումնասիրություն
  2. Բուսաբուծության լաբորատորիայում քանակապես շատ հալվե բույսերի արդյունավետ օգտագործում
  3. Օճառի պատրաստման հնարավոր կիրառելի եղանակների առանձնացում
  4. Փորձարկումների հիման վրա ամենաօպտիմալ եղանակի առանձնացում
  5. Սեփական ձեռքերով ինչ որ բան ստեղծելու և այն վերջնական տեսքի և արդյունքի հասցնելու կարողության ձեռք բերում (օճառի ստացում, գեղեցիկ դիզայն, փաթեթավորում)
    Արդյունք
    Ալոե դեղաբույսի արդյունավետ օգտագործում՝՝ այն վերածած օճառի, որը կարող է լինել նաև հեղուկ վիճակում
    Բանիմաց, նախաձեռնող, պրպտող, ստեղծագործող անհատ
    Սեփական ձեռքերով՝ նպատակասլաց, քայլ առ քայլ առաջ գնացող, համբերատար սովորողի կերպար (ալոեի աճեցումից մինչև արտադրանքի տեսքով փաթեթավորած օճառ)

    Կից օճառի պատրաստման համար անհրաժեշտ նյութեր և դրանց նշանակությունը
  • Օճառի հիմքի պատրաստում: Պատրաստի հիմքը կարելի է գնել մասնագիտական խանութներից: Այն ունի կիսաթափանցիկ կամ սպիտակ գույն: Եթե օճառը պատրաստվում է զրոյից, քիմիական բաղադրիչները ձեռք են բերվում առանձին և զուգակցվում բաղադրատոմսին համապատասխան քանակով:
  • Հիմքին բազային յուղեր ավելացնելը: Յուրաքանչյուր յուղ կարող է ունենալ իր յուրահատուկ հատկությունը: Այն ընտրվում է ինքնուրույն ՝ հաշվի առնելով օճառի օգտագործման սպասվող ազդեցությունը: Յուղը կարող է լինել կոկոս, ձիթապտուղ, դեղձ, ծիրան:
  • Եթերայուղերով հարստացում: Դրա հավելումն օճառին տալիս է յուրահատուկ բույր և հարստացնում է այն օգտակար նյութերով: Եթերայուղի փոխարեն կարող եք ավելացնել բույրեր կամ օծանելիք:
  • Ներկանյութերի ավելացում: Կարող եք օգտագործել հատուկ կամ սննդի գույներ: Բնականության համար կարող եք օճառը ներկել սուրճով, կակաոյով կամ հյութով:
  • Լցոնիչների օգտագործումը: Օճառին ավելացրեք լրացուցիչ կոսմետիկ հատկություններ: Որպես լիցքավորող նյութեր, կարող եք օգտագործել վարսակի ալյուր, մեղր, չոր խոտաբույսեր և ծաղիկներ, սուրճ, ընկույզի կճեպներ:
  • Ավարտված կազմը լցվում է կաղապարների մեջ: Դրանք կարող են լինել պլաստմասե բաժակներ, կերամիկական ամաններ, օճառի հատուկ ձուլվածքներ:


Оставьте комментарий

Նախագիծ «Ծաղկող բույսերի սածիլանոց+հիդրոպոնիկա»

Առաջարկ
Այս նախագիծը ավելի գործուն կդառնա, երբ սածիլների իրացման գործընթացում ակտիվ մասնակցություն ունենա սեբաստացիական ողջ համայնքը՝ թեﹶ կրթահամալիրի բոլոր դպրոցները, թեﹶ ծնողական համայնքը: Նախատեսվում է վաճառքից գոյացած ողջ հասույթը փոխանցել Մխիթար սեբաստացի հիմնադրամին: Ուզում եմ նշել, որ գները կլինեն շուկայականից զգալի պակա: Ունենք հետաքրքիր տեսականի:
Գացանիա
Գայլարդիա
Ռուդբեկիա գեղեցիկ ծաղկող դեղաբույս
Ռուկկոլի աղանդի համար օգտակար կաղամբազգի
Երեք գույնանի կարճ մեխակներ
Սև լոլիկ
ֆիզալիս
Կարմիր իպոմեա մագլցող՝կարմիրչ ծաղիկներով
Էխինացիա գեղեցիկ ծաղկող դեղաբույս
Զանգականման պղպեղ
գունավոր իպոմեաներ

Նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ Քոլեջն ի վիճակի է ապահովել կրթահամալիրի բոլոր դպրոցներին ծաղկող բույսերի սածիլների որոշակի քանակով՝ մոտ 2000 հատ: Ճիշտ է՝ ոչ բոլորը պահպանվեցին տարբեր պատճառներով, սակայն կանաչ միջավայրում տեղ-տեղ ստեղծվեցին գունեղ ծաղկոցներ: Այս տարի հարկավոր է սածիլների քանակությունը գոնե կրկնապատկել: Դրա համար ակնկալում եմ բոլորի աջակցությունը: Յուրաքանչյուրն իր գործառույթը պատասխանատվությամբ կատարելու դեպքում կունենանք դրախտային միջավայր՝ ինչպես Քոլեջում: Անելիք ունենք բոլորս՝ սկսած պահակից, այգեպանից սովորողից, ուսանողից, ցանկացած դասավանդողից…..Աշխատանքներ պետք է տարվեն բոլոր օղակներում ՝ սերմանելու հոգատարություն, սեր, պատրաստակամություն օգնելու՝ թեկուզ ինչ որ բանի հաշվին: Նախ այս հարցում անելիք ունի ցանկացած դասանվանդող ինքն իր հանդեպ՝ այլապես չենք ունենա այն, ինչը կարելի է ունենալ մի քիչ ջանք թափելով:
Աշխատանքները պետք է սկսվեն օր առաջ: Դա շատ կարևոր է ժամանակին ամեն ինչ հասցնելու համար:

Նախորդ ձմռանը հիդրոպոնիկայի մի փոքր տարածքը տրամադրվեց ծաղկող բույսերի սածիլներ ստանալուն: Այս տարի որոշված է ձմռանն ու գարնան առաջին կեսին տարածքն օգտագործել որպես ծաղկող բույսերի սածիլանոց-տնկարան, իսկ մյուս ամիսներին՝ աշխատացնել հիդրոպոնիկան:
Տարածքային աշխատանքներն անհապաղ պետք է սկսվեն, որ ապրիլի 24-ին ավանդույթ դարձած «Ծաղկոցներ»ի ստեղծման մեկնարկային աշխատանքները կարողանանք սկսել:
Ոզում եմ կարևորել հատկապես Սասլնալանջի տարածքը, որտեղ պլանավորված է առանձին հատվածներում ստեղծել տարբեր լուծումներով ծաղկոցներ:

Նախագիծ1
«Ծաղկող բույսերի սածիլանոց-տնկարան տանիքում»

Մասնակիցներ. Աշխատանքներին կմասնակցեն 5 տարեկանները, տարրական դպրոցի սովորողները երկարացված օրվա ճամբարականները, պարտիզապուրակայինի ուսանողները:
Նպատակ
1. Ունենալ կրթահամալիրի սեփական տնկարանը, որը կապահովի կրթահամալիրի բոլոր դպրոցներում ծաղկոցների ստեղծմանը
2. Մեդիակենտրոնի «Սեբաստացի մոլ»ում կազմակերպել սածիլների և նույն բույսերի սերմերի վաճառք, որոնց տեսականին կցուցադրվի կից տարածքում տեղադրված շարժական տաղավարում՝ «Տաղավար անիվների վրա»: Այդ տաղավարում կարող են ցուցադրվել այլ գործերից նմուշներ
3. Մասնակիցները կծանոթանան բույսերի բազմացման եղանակներից «Բույսի բազմացումը սերմերով»: Կծանոթանան սերմից մինչև սածիլի տեղափոխում բաց տարածք՝ ծաղկոցների ստեղծում: Ձեռք կբերեն սերմից սածիլ, սածիլից ծաղկոց բույս գործընթացի տեխնոլոգիական հմտություններն ու կարողությունները
Արդյունք
Արդյունքում.
1. Հետաքրքիր լուծումներով, գեղագիտական հաճույք պատճառող ծաղկոցներ
2. Փոքրիկ բիզնեսի կայացում և զարգացում
3. Գործնական աշխատանքում ձևավորված բանիմաց անհատ տեխնոլոգիական կարողություններով և հմտություններով՝ սերտորեն կապված սեփական հողին և բնությանը
4. Այս նախագծում ներառված յուրաքանչյուր անհատի մասնակցությունը էկոլոգիական հիմնախնդրի լուծմանը՝ շրջակա միջավայրի պահպանման և բարելավման միջոցով

Նախագիծ2
Հիդրոպոնիկան որպես ուսումնահետազոտական միջավայր

Որոշակի տվյալներ հիդրոպոնիկայի մասին

Հիդրոպոնիկա (հունարեն՝ ύδωρ — «ջուր» և πόνος — «աշխատանք»), բույսերի աճեցումն առանց հողի, արհեստական լցանյութերի վրա սննդարար լուծույթի պարբերաբար մատակարարման եղանակով, որն անհրաժեշտ է բույսերի նորմալ աճի և զարգացման համար։
Ունենալով նախորդ դարվա փորձը, կարելի է վստահ ասել, որ նման եղանակով աճեցրած բանջարեղենն ավելի համեղ է՝ քան հողում աճեցրածը: Սա ասվում է և՚ հողում, և՚ հիդրոպոնիկայում աճեցրած նույն տեսակի բույսի բերքն իրար հետ համեմատելով: Սակայն այս տարի որոշված է տարածքը (բաց տանիք) օգտագործել այլ ֆորմատով՝ ոչ ձմռանը, այլ բաց երկնքի տակ տաք եղանակներին:
Նկարում Արևելյան դպրոցի սովորողների՝ իրենց ցանած, խնամած բանջարեղենի բերքահավաքի արդյունքն է:

նպատակը
Քանի որ Հայաստանում այնքան էլ տարածված չի բույսերի աճեցումը հիդրոպոնիկ եղանակով, որը ապահովում է էկոլոգիապես մաքուր բանջարեղեն, դրա համար էլ որոշվեց կրթահամալիրի Քոլեջի տանիքում մի փոքր տարածք տրամադրել՝ ուսումնասիրելու բույսերի մշակման այս հետաքրքիր եղանակը:
Աճեցնելով տարբեր բանջարեղեններ, տարբերակել այն բույսերի ցանկը, որոնք ավելի լավ կաճեն այդ պայմաններում: Նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ շատ լավ աճում է ռոկոլին՝ ( ոչ բռոկոլին, պետք չէ շփոթել) մուգ մանուշակադարչնագույն բանջարեղեն է՝ բոլորովին վերջերս ներմուծված, լավ են աճում լոլիկների մի քանի տեսակ:
Մասնակիցներ
4-5-րդ դասարանի սովորողներ
Արդյունքում
1. Հիդրոպոնիկայի բնագավառում տեխնոլոգիական հմտություններ և կարողություններ ձեռք բերած սովորող-անհատ
2. Էկոլոգիապես մաքուր բանջարեղենի ստացում
3. Քիչ տարածքն արդյունավետ օգտագործման հնարավորություն՝ այն եռահարկ է




Оставьте комментарий

Ձմեռային այգի+բուսաբուծության լաբորատորիա

Քանի որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ջերմոց-լաբորատորիան հանգամանքների բերումով տեղափոխվեց նկուղային հարկ, հարկավոր է ներկայանալ նոր ֆորմատով՝ հաշվի առնելով նախկին ձեռքբերումները՝ նորովի ներկայացնելով դրանք: Ուրախությունով նշեմ, որ լաբորատորիան կարող է կատարել 2 ֆունկցիա՝ ձմեռային այգի+բուսաբուծության լաբորատորիա
Ձմեռային այգի
Նպատակ
1. Աշնան վերջում ներս բերված մեկամյա բույսերի ապաստարան՝ Ապաստարան այգու բույսերին
2. Օգտակար և բուժիչ դեղաբույսերի աճեցում թաղարների մեջ և դրանցից թարմ վիճակում թեյահամտեսության կազմակերպում (дегустация).
3. Քոլեջի այգուց հավաքված և չորացված նույն դեղաբույսերի թեյահամտեսություն:
5. Փոքրիկ զրուցարանի մշտական գործունեություն ամենատարբեր թեմաների քննարկումներով բնության գրկում
4. Ընթացքում տեղեկությունների մատուցում այդ բույսերի բուժից և օգտակար հատկությունների մասին: Դա կարող է լինել տպագրված՝ կից ներկայացված դրանց մասին նյութերի հղումները:
5. Ձմեռային այգում եղած բույսերի խնամք և բազմացում:
6. Փոքրիկ գազանանոցի ներկայություն՝ բնությունն ամբողջացնելու էմիտացիայով:
Արդյունք
1. Ապաստարան այգու բույսերին նախագիծն իրականացնելու արդյունքում գարնանը կապահովվի հասուն մեծ բույսերի տեղափոխում կրթահամալիրի այգիներ: Այս նախագիծը կոտրում է բույսի մեկամյա լինելու կարծրատիպը: Ցանկության դեպքում կարելի է նրանց ապրելու տարիներն ավելացնել՝ դարձնելով 2, 3 և ավելի, որի փորձն ունենք մենք և քանի տարի է նման հետազոտական աշխատանքներ են տարվում:
2. Կունենանք թարմ դեղաբույսեր ողջ տարվա ընթացքում:
3. Ցանկության դեպքում հյուրերին հնարավորություն կնձեռնվի ձեռք բերել այդ բույսերի սերմերից որպես նվեր:
4. Փոքրիկ լումա կներդրվի որոշակի հիվանդությունների դեպքում օգտվել բնական էկոդեղամիջոցներից:

Բուսաբուծության լաբորատորիա
Բուսաբուծության լաբորատորիան գործում է ամբողջ տարվա ընթացքում, առանց հանգստի օրերի, հնարավորություն տալով տարատարիք ցանկացած անհատի շփվել բույսերի և կենդանիների հետ տարվա բոլոր եղանակներին:

Նպատակը
1. Նախակրթարանի սաներից սկսած, ներառած երկարացված օրվա ռեժիմով սովորողներին, իրականացնել «Իմ թաղարը» նախագիծը, ըստ որի կրթահամալիրի բոլոր դպրոցների նախակրթարանի խմբասենյակներում և երկարացված ուսումնական օրվա ռեժիմով սովորողների խմբերում պետք է իրականացվի  թաղարային բույսերի աճեցում և խնամք:
ա. Փոքր հասակից սերմանել սեր և հոգատարություն դեպի բույսը, դեպի շրջապատը:
բ. Նպաստել ինքնուրույն անհատի ձևավորմանը:
գ. Ունենալով  սեփական՝ իր ձեռքերով պատրաստած թաղար՝ աճեցնել բույսը կտրոնից, հետևելով արմատակալման ընթացքին՝  այն տնկել իր անհատական թաղարի մեջ (հողով)  և հետևել նրա աճմանը:
դ. Սովորեցնել բույսերի բազմացման և խնամքի տեխնոլոգիական հմտություններ և կարողություններ:
2. Բուսաբուծության լաբորատորիայի մշտական այցելուներից կլինեն տարրական դպրոցի սովորողները, որոնց հետ իրականացվելու է ամենատարբեր նախագծեր բույսերի բազմացման, խնամքի ու պահպանման վերաբերյալ:

  1. Սերմնահավաք — արդյունք
  2. Սերմնացան — արդյունք
  3. Իմ թաղարը — արդյունք
  4.  Մաքուր միջավայր՝ առողջ մանուկներ — արդյունք
  5. Կենդանիների դերը երեխաների կյանքում — արդյունք
  6. Կանաչ ցանկապատ — արդյունք


Оставьте комментарий

Նախագծային դեպտեմբեր

Դեկտեմբերյան նախագծերը սկսվեցին 10-րդ օրը: Արևելյան դպրոցի սովորողները մոտ մեկ ամիս չէին եղել Քոլեջի նկուղում՝ ջերմոց լաբորատորիայում: Շատ կարոտել էին կենդանիներին և հաճույքով մասնակցեցին գործնական աշխատանքների: Ծանոթացան բույսի հետ՝մոնստեռա և տնկեցին: