Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Նոր առաջարկ«Աղցաններ միզունայից»

Այս բույսի մասին լիարժեք և հագեցած տեղեկություն կարելի է ձեռք բերել՝ ծանոթանալով և ուսունասիրելով հետևյալ հոդվածը։ Այստեղ կարելի է իմանալ բույսի և օգտակար և բուժիչ հատկություններիր մասին։ Անտեսված չէ նաև հակացուցումները, որի մասին իմանալը պակաս կարևոր չէ։
Հետաքրքիր է ծանոթանալ նաև այլ երկրների աղցանների բաղադրատոմսերի հետ, ուսունասիրել դրանք և նոր ստեղծել հայկական տարբերակներ։
Միզունայի որոշակի քանակություն աճեցված է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հիդրոպոնիկայի ջերմոցում։ Ավելացնեմ միայն, որ այն հազվադեպ հանդիպող կարմրամանուշակագույն երանգ ունի, որն ավելի հետաքրքիր է, իսկ ճյուղով կարելի է էկզոտիկ ձևավորում հաղորդել աղցանին։
Իր հետաքրքր գույնի և տեևների կառուցվածքի շնորհիվ ճապոնիայում օգտագործվում էլանդշաֆտի մեջ։
Ներկայացնում եմ Ճապոնական կաղամբից հայկական աղցաններ-ի պատրաստման նախագիծը, որի իրականացումը նպատակ է հետապնդում գտնել առավել հաջողված աղցանի հայկական տարբերակը։ Ավելացնելով բույսի արտադրման քանակությունը հաջողված բաղադրատոմսերը առաջարկել հասարակական սննդի կառույցներին։ Նախագծի հաջող իրականացումը սկսված է։ Մասնակցելու են կրթահամալիրիր բոլոր օղակները։ Ստորև պատրաստ նյութերի մի մասի հղումներն են և օղակների պատասխանատուները
1 Համեղ խոհանոց․ Արևելքից Գոհար Հովհաննիսյանի ներկայացրած նյութը։ Խոորհուրդ կտայի ծանոթանալ։ Նյութում քայլ առ քայլ ներկայացված է բույսի ձեռք բերման մասին (հիդրոպոնիկայի ջերմոց), աղցան պատրստելու ընթացքը և բաղադրատոմսը, համտեսումը և համտեսման արդյունքների հրապարակումը։
2․ Շուշան Ալեքսանյան-Արևմուտք
3․ Աննա Թամրազյան-Հարավ
4․ Անժելա Բլեյան-Հյուսիս
5․ Շողիկ Պողոսյան-Քոլեջ
6․ Վիկտորիա Հակոբյան-Սեբաստացի կենտրոն  
Ճապոնական կաղամբի ձեռք բերում Քոլեջի հիդրոպոնիկայի ջերմոցից
․ Ճապոնական կաղամբից հայկական՝ «Սեբաստացիական աղցան»։


Оставьте комментарий

Պայքար միջատների և վնասատուների դեմ առանց քիմիայի՝ օրգանական (բույսեր) միջոցներով

2023-2024 ուսումնական տարվա աշխատանքային փաթեթում ներկայացրել և խոստացել եմ շարունակել ուսումնասիրությունը և հետազոտումը թունաքիմիկատների փոխարինումը օրգանական նյութերով թեմայի շուրջ, որտեղ թիրախային բույս է համարվում օշինդրը։
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նույնքան վստահելի միջոց է նաև լոլիկի տտերևներից պատրաստվածժ թուրմը։
 Ուսումնասիրության նախնական փուլում պարզ է դարձել, որ օշինդրի և որ շատ զարմանալի է (այստեղ են ասել էվրիկա) լոլիկի տերևներից պատրաստված թուրմը օգնում է վերացնել մի շարք միջատների և վնասատուների, որոնցով պայմանավորված են բույսերի հիվանդությունները՝ սպիտակ թիրրթեռ, ալրաղաց միջատ, մոծակ, մլակ, ճանճ։ ՄՆում է փորձերի արդյունքում պարզել չափաբաժինները տարբեր բույսերի համար, քանի որ կախված տերևների նրբության աստիճանից և վնասատուի տեսակից թուրմի խտությունը պետք է տարբեր լինի։ Նոր կարևոր էկոլոգիական նախագծերի իրականացման գաղափար ծնվեց ճամբարի օրերին Շուշան Ալեքսանյանի (օշինդրը որպես միջատների վերացման միջոց) և քիմիայի մասնագետ Վարսիկ Գրիգորյանի հետ այդ թեմայի շուրջ քննարկումներ անելիս։ Այս նախագծերի իրագործումը կնպաստի վնասատուների դեմ օրգանական դեղամիջոցների բաղադրատոմսերի ստեղծմանը, կկարևորվի օրգանական պարարտանյութերի՝ կոմպոստների ստացման անհրաժեշտությունը։ Սասկայն հարկավոր է խորքային ուսումնասիրություն և հետազոտական հիմնավորում թունաքիմիկատների , բուժանյութերի , օգտակարության դրական ու բացասական ազդեցությունների վերաբերյալ։
Ես ուզում եմ ներկայացնել մի հիվանդություն, որը ներմուծվել է Ամերիկայից։ Այն կոչվում է լոլիկի ցեց՝ աբսալյուտ, ռուսերեն՝ томатная тута։ Պարզվում է, որ այս վնասատուի վրա կարող է ազդել միայն ուժեղ քիմիան, այն էլ այն դեպքում, եթե դեռ նոր է սկսվել՝ նախնական փուլում է։
Քանի որ հիդրոպոնիկայի ջերմոցի մի մասում լոլիկներ են աճում՝ այս վնասատուներից ներխուժել էին այդ տարածք։ Հայտնաբերման պահից սկսվեց փնրտրտուքները և ակտիվ մեխանիկական միջամտությանը(հնարավորինս հեռացնելով այն տերևները, որոնց վրա ձվադրել էր թիթեռանման ցեցը) և օշինդրից պատրաստված տարբեր խտության թուրմեր օգտագործելով, կարելի է արձանագրել լուրջ հաղթանակ։ Լոլիկների թփերը առողջ են։
Անընդհատ ավելացնելով օշինդրի քանակությունը ջրի նկատմամբ ստացվել է մի բաղադրություն, որը վերացնում է այդ միջատներին։ Ավելի արդյունավտ և օգտակար ազդեցություն թողեց, թուրմը, երբ նրան ավելացվեց սոդայի որոշ քանակություն։
Կարևոր է նաև պարզել այդ բույսերի բոլոր օրգանների քիմիական բաղադրությունը։ Նշանակալին այն է, որ այս բույսերը, իրենց հատկությունները չեն կորցնում նաև չորացված վիճակում, որը կհեշտացնի արտադրության նախաձեռնումը և որ ամենակարևորը մեծ նյութական ներդրումներ անհրաժեշտ չեն լինի։ Լոլիկի տերևները կարելի է ձեռք բերել դաշտերից, իսկ օշինդրը հավաքել արշավների ժամանակ։ Պայմաններ և Նյութածախս անհրաժեշտ կլինի չորացման, փաթեթավորման և փոխադրամիջոցների համար։
Վերջնական արդյունքի հասնելու համար դեռ անելիքներ շատ կան։ Կան նաև չուսումնասիրված այլ դեղաբույսեր։


Оставьте комментарий

Փետրվարյան նախագծեր

1․ Սերմերի փաթեթավորում
2․ «Բույսի բազմացումը սերմերով»:
3․ Հիդրոպանիկայի ջերմոցը որպես ուսումահետազոտակա միջավայր
4․ «Ծաղկող բույսերի սածիլանոց-տնկարան տանիքում»
5․ Սածիլների տեղափոխում թաղարների մեջ
6․ Ճապոնական կաղամբից հայկական աղցաններ-ի համտեսում (կրթահամալիրի բոլոր օղակների առաջարկված բաղադրատոմսերով պատրաստված) հանձնաժողովի գնահատում ըստ համային և ըստ ձևավորման արդյունքների։
 


Оставьте комментарий

Հունվարյան ճամբարի գործունեությունը

Ճամբարային օրերին ակտիվորեն այցելել են միջին դպրոցի ջոկատները։ Այցելել են նաև ջոկատներ կրթահամալիրի այլ օղակներից՝ իրականացնելով հետևյալ նախագծերը․
Սերմերի փաթեթավորում
 «Բույսի բազմացումը սերմերով»:
Հիդրոպանիկայի ջերմոցը որպես ուսումահետազոտակա միջավայր
«Ծաղկող բույսերի սածիլանոց-տնկարան տանիքում»
Սածիլների տեղափոխում թաղարների մեջ
Ճապոնական կաղամբից հայկական աղցաններ
Հետաքրքիր կարելի է համարել հատկապես Ճապոնական կաղամբից հայկական աղցաններ-ի պատրաստման նախագիծը, որի իրականացումը նպատակ է հետապնդում գտնել առավել հաջողված աղցանի տեսակը և ըստ դրա բազմացնելով ավելի մեծ քանակի արտադրանք բաղադրատոմսը առաջարկել հասարակական սննդի կառույցներին։ Նախագիծը հաջող իրականացրել են կրթահամալիրիր բոլոր օղակները։ Ստորև պատրաստ նյութերի մի մասի հղումներն են։ Մնացած նյութերի հղումները ավելի ուշ կտեղադրվի։
1 Համեղ խոհանոց․ Արևելքիից Գոհար Հովհաննիսյանի ներկայացրած նյութը։ Խոորհուրդ կտայի ծանոթանալ՝ քայլ առ քայլ ներկայացված է բույսի մասին, ձեռք բերման, աղցան պատրստելու, համտեսելու և և համտեսման արդյունքները հրապարակելու մասին։
2․ Շուշան Ալեքսանյան Արևմուտք
3․ Աննա Թամրազյան Հարավ
4․ Անժելա Բլեյան Հյուսիս
5․ Քոլեջ
6․ Սեբաստացի կենտրոն  Վիկտորիա Հակոբյան
1․ Ճապոնական կաղամբի ձեռք բերում Քոլեջի հիդրոպոնիկայի ջերմոցից
2․ Ճապոնական կաղամբից հայկական՝ «Սեբաստացիական աղցան»։


Հետաքրքիր նախագիծ է իրականացվել միջին դպրոցից Անի Ժամհարյանի ջոկատի հետ, որը ամփոփված է հետևյալ տեսանյութում։
Համագործակցային նախագծեր են իրականացվել Անի Փանյանի և Զարինեյի ջոկոտների հետ։ Մանրամասը տեսանյութում։ Ի դեպ այդ օրվա հանդիպումը սովորող սովորեցնող նախագծով իրականացրեց Մանե Օհանջանյանը։
Նոր կարևոր էկոլոգիական նախագծերի իրականացման գաղափար ծնվեց ճամբարի օրերին Շուշան Ալեքսանյանի(օշինդրը որպես միջատների վերացման միջոց) և քիմիայի մասնագետ Վարսիկ Գրիգորյանի հետ (Խթանում օրգանական պարարտանյութերը ստացմանը)։ Այս նախագծերի իրագործումը կնպաստի վնասատուների դեմ օրգանական դեղամիջոցների բաղադրատոմսերի ստեղծմանը, կկարևորի օրգանական պարարտանյութերի՝ կոմպոստների ստացման անհրաժեշտությունը։ Սասկայն հարկավոր է խորքային ուսումնասիրություն և հետազոտական հիմնավորում թունաքիմիկատների , բուժանյութերի , պարարտանյութերի օգտակարության դրական ու բացասական ազդեցությունների վերաբերյալ։

Քոլեջի լաբորատորիա այցելեց նաև Ասյա Ծատրյանը իր ջոկատով, որոնց միջոցով իրականացրեցինք  Սածիլների տեղափոխում թաղարների մեջ նախագիծը։


Оставьте комментарий

Ճապոնական կաղամբից հայկական աղցաններ


Աղցաններ Ճապոնական կաղամբ՝ միզունա-ից

Հունվարյան 3-րդ շաբաթվա ընթացքում հայտարարվում է աղցանների մրցույթ, որի հիմնակա բաղադրիչը՝ Ճապոնական կաղամբն է (միզունա)։ Այն ունի ինչպես օգտակար և բուժիչ հատկություններ, այնպես ակտիվորեն օգտագործվում է ճապոնական խոհանոցում,որպես պահանջված բաղադրիչ։Այս կաղամբը աճում է կրթահամալիրի քոլեջի հիդրոպոնիկայի ջերմոցում և կարևորվում է նրանով, որ ունի հազվադեպ գունավորում (մանուշակագույն)։ Իր ճյուղի հետաքրքիր ձևով և գույնով այն կարելի է օգտագործել ոչ միայն որպես աղցանի բաղադրիչ, այլ որպես ձևվորող տարր։ Իր գեղեցկ և հմայիչ տեսքի համար այն կարող է դառնալ նաև այգների հետաքրքիր ձևավորման կարևոր և արժեքավոր լուծում։ Արդեն 2 տարի է ստացված սերմերից աճեցվում են նոր սածիլներ ,ունենք նաև առողջ, ծլողունակ սերմեր՝ ջերմոցի սերմնադարանում։
Կրթահամալիրի բոլոր օղակներին կտրամադրվի որոշ քանակությամբ այս բանջարեղենից և կհայտարարվի մրցույթ։ Ճամբարի օրերին կպատրաստվեն աղցաններ, կամրագրվի բաղադրատոմսը։ Հետագայում այդ բաղադրիչներով կպատրաստվեն աղցաները,կհամտեսվեն հատուկ ընտրված ժյուրիի կողմից և ավելի բարձր գնահատական ստացած աղցանը կհամարվի է հաղթող՝ հետագայում հեղինակային «Սեբաստացի» աղցան անվանումով։
Սեբաստացի կենտրոնը հիդրոպոնիկայի ջերմոցից ձեռք է բերել այդ բույսից և իր բաղադրատոմսով արդեն պատրաստել է աղցանիի մի տարբերակ։
Նախագծի տևողությունը
Առաջին փուլ հունվարյան ճամբարի 3-րդ շաբաթից սկսած մինչև փետրվարի կեսերը կրթահամալիրի բոլոր օղակներում (փորձնական, գործնական) ճապոնական կաղամբով աղցանի պատրաստում, բաղադրատոմսի ամրագրում։ Համացանցից տեղեկատվության ձեռք բերում։
Երկրորդ փուլ փետրվարի կեսից սկսած մինչև ամսվա վերջ․
Սեբաստացի կենտրոնի խոհանոցում նույն բաղադրատոմսերով աղցանիի պատրաստում, համտեսում, գնահատում
Նախագծի ընթցքը
Նշված օրը կրթահամալիրի օղակներից Քոլեջ են այցելում ճամբարականների մի խումբ, փետրվարին ընտրության խմբեր և հիդրոպոնիկայի ջերմոցից ձեռք են բերում մի որոշ չափաբաժին։ Ուսումնասիրվում է տվյալ բույսի օգտակար և բուժիչ հատկությունները, հակացուցումները, այլ երկրների բաղադրատոմսերը։ Նույն կամ հաջորդ օրը իրենց դպրոցներում միասին որոշում և պատրաստում են աղցանը, տալիս իրենց համային և ձևավորման գնահատականը ։
Նախագծի արդյունքը
Ընտրված ժյուրին համտեսելով առաջարկված աղցանների տեսակները առանձնացնում է լավագույնները։
Վերը նշված գործնական և հետազոտական աշխատանքների ամփոփումից պարզ է դառնում ինչպես վարվել և որտեղ օգտագործել միզունա մանուշակագույն բույսը, որը բավականին արժեքավոր և միրաժամանակ օգտակար է։