Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Ջերմոց լաբորատորիայի մեկ տարվա գործունեությունը

Իմ այս հաշվետվության մեջ կփորձեմ ներկայացնել իմ գործընկերների, սովորողների խմբերի, առանձին սովորողների և կրթահամալիրում չաշխատող անհատների հետ կատարած աշխատանքները: Քանի որ աշխտանքների քանակությունը շատ ծավալուն է ու բազմաբովանդակ, ուստի այս տարվա ընթացքում անհրաժեշտություն առաջացավ աշխատել  բլոգի վրա. փորձել եմ մեկ աշխատանքը ներկայացնել մի քանի բաժիններով: Այդ մոտեցումն ինձ շատ օգնեց ցանկացած իրավիճակում ներկայացնել կատարված աշխատանքներն ըստ պահանջվող ժամանակահատվածի, նախագծերի, խմբերի, դպրոցների, ստուգատեսների: Մի օրինակով լուսաբանեմ: Բնագիտատեխնիկական ստուգատեսին ներկայացրել եմ մի փաթեթ՝ «Դպրոցը բնագիտական շուրջտարյա լաբորատորիա», որտեղ ամփոփվել են կատարված աշխատանքներն ըստ խմբերի, դպրոցների, նախագծերի: Եթե նյութերի վերջում ուշադրություն դարձնեք բաժիններ հավելվածի (рубрика) վրա, ամեն ինչ պարզ կդառնա: Շուտով կամփոփվի «Ծաղկաձոն» նախագիծը, որի իրականացնողներն էին երկարացված օրվա ճամբարականները: Երկու ամիս է, ինչ մեկնարկեց այս նախագիծը: Սովորողներն իրենք են կտրոնից ստացել բույս ու հիմա արմատակալված բույսերը տեղափոխում են թաղարների մեջ: Խմբերով համացանցից դուրս են բերում այդ բույսի մասին բոլոր տեղեկությունները՝ խնամք, բազմացում, օգտակար և բուժիչ հատկություններ, որն էլ կնվիրվի կրթահամալիրի կին աշխատողնե
րին բույսի հետ միասին:
Կարևորում եմ խաղողի այգիների համար կատարված հետազոտական աշխատանքները, որի ընթացքում պարզ դարձավ, որ անհրաժեշտության դեպքում կարելի է սենյակային պայմաններում ստանալ խաղողի արմատակալված կտրոններ:

Շատ ոգևորիչ էր հատկապել կիլչեցման եղանակով բազմացումը: Աշխատանքներին մասնակցեցին՝
նախակրթարանի սաներ
 4-5-րդ դասարանցիներ
Քոլեջի ուսանողներ
Այս բազմացման ժամանակ օգտագործվում է քիչ տարածք, բայց շատ կտրոններ: Մեկ մեծ թաղարի մեջ միաժամանակ դրվել է մոտ 200 կտրոն արմատակալվող մասերը դեպի վեր. դրանք թաղել ենք հողի մեջ և վրան ծածկել մոմլաթով: Մոտ 40 օր անց հանել ենք կտրոնները: Արդյունքն ապշեցուցիչ էր՝ արենի տեսակը արմատակալվել էր 100 տոկոսով, իսկ մյուս անհայտ տեսակը՝ 60, հավանաբար ծեր շիվեր էին, որը նկատելի էր: Հիմա ներկայացնեմ մի քանի նախագծեր ու իրականացման ժամանակ ստացված դրանց արդյունքները: Տարիներ շարունակ իրականացնում ենք «Սերմնահավաք» նախագիծը ու արդյունքում ստանում ենք սերմերի մեծ հավաքածու, որոնք պահում-պահպանվում են սերմնադարանում:
 Ի պատիվ մեզ՝ ասեմ, որ սերմերը ոչ միայն պահում ու պահպանում ենք, այլև նվիրում ենք բոլորին, ովքեր կցանկանային դրանց բույսերն ունենալ իրենց այգում կամ պարտեզում:
Արդյունք. Այս հղման տակ դուք կտեսնեք այն փաթեթը, որի մեջ ամփոփված են սերմնահավաքը ներկայացնող բոլոր նյութերը, որոնք իրականացվում են նախակրթարանի սաների և կրտսեր դպրոցի սովորողների հետ:
Սերմնացան նախագիծը սերմնահավաքի օրինաչափ զարգացումն է, որն   անիմաստ կլիներ իրականացնել , եթե ինչ որ ձևով չիրացվեին հավաքված սերմերը: Ճիշտ է, մենք չենք կարող իրականացնել ողջ հավաքածուն. կա ելք, այդ մասին քիչ հետո, իսկ հիմա տեսնենք արդյունքները:
Նախագծի նպատակը՝ մանուկ հասակից հոգատարության, սիրելու, գնահատելու աշխատասիրության և մի շարք այլ մարդկային կարևոր հատկանիշների սերմանելն է: Բույսերի հետ աշատելը փոքրիկների համար շատ սիրելի զբաղմունք է: Համոզվենք դրանում՝ ուսումնասիրելով արդյունքները:

 Կրթահամալիրի բոլոր դպրոցների որոշ տարածքներում պատերի տակ ցանվեց ծաղկող և մագլցող իպոմեյա բույսը, որն էլ շատ կարճ ժամանակահատվածում ծածկեց պատերը: Այս տարի այդ տարածքներում կծլեն թափված սերմերը և ցանկության դեպքում կարելի է տեղափոխել այլ տարածքներ և կստացվի այս նույն արդյունքը:


Պակաս կարևոր նախագիծ չէ նաև կենդանիների դերը երեխաների կյանքում նախագիծը:
Ես չեմ հիշում մի դեպք, երբ ջերմոց-լաբորատորիա մտնելուց անմիջապես հետո երեխաները, մեծ թե փոքր, չվազեն դեպի կենդանիները, փորձեն կերակրել, խնամել սիրել: Ամենատպավորիչը դա է, երբ 4-5-րդ դասարանի սովորողների խումբը, որոնք բնագիտության դասաժամն անց են կացնում ջերմոց-լաբորատորիայում, սիրով մաքրում են ծովախոզուկների և գերմանամկների բները, որը չի կարելի համարել հեշտ ու հաճելի աշխատանք: Քիչ տպավորիչ չեն նաև նախակրթարանի խմբերի այցերը, երբ իրենց փոքրիկ թաթիկներով կերակրում են կենդանիներին:

Մաքուր միջավայր՝ առողջ մանուկներ: Այս նախագիծն իրականացվում է ամեն օր, որովհետև ամեն օր արմատակալեցվում են, տնկվում են բույսեր, ցանվում են սերմեր և այդ ամենն արվոմ է կրթահամալիրի թե՚ շենքային տարածքները, թե՚ շրջակա միջավայրը բույսերով հարստացնելու, փչացածնրը նորերով փոխարինելու ու անընդհատ կանաչն ու ծաղկունքը ավելացնելու համար: Ամեն տարի մի քանի նոր տեսակի բույսեր են ավելանում, որոնց մեջ կան շատ էկզոտիկ բույսեր, օրինակ Քոլեջի այգում հիմնվեց միմոզաների պուրակ, ճիշտ է այդ տնկիները շատ փոքր են, բայց ուշադիր խնամքի դեպքում կունենանք գեղեցիկ, ծաղկող աֆրիկյան (դեղին ծաղիկներով) և մեկ այլ տեսակի (մանուշակագույն ծաղիկներով) միմոզաների ծառներ, որոնք, ի դեպ, սերմերից են աճեցվել:
Առողջ ապրելակերպի համար ջերմոց-լաբորատորիան պայքարում է ամեն օր, իսկ այդ արդյունքները երևում են կատարված աշխատանքներում:








Оставьте комментарий

«Էկոնախագծեր» փաթեթի ամփոփում

29829910_2011977852399568_1382721214_o (1)

Այս ուսումնական տարում  Քոլեջի, բուսաբուծության ջերմոց-լաբորատորիայում այցելուների քանակը զգալի ավելացել է: Շատ բան է փոխվել տարիների ընթացքում՝ մի քանի տասնյակ բույսերը վեր են աճել հազարավոր ծաղիկների: Լաբորատորիայում բույսերը ոչ միայն խնամվում, բազմացվում են, այլ նաև հետազոտվում և փորձարկումներ են կատարվում: Читать далее


Оставьте комментарий

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Կիրակնօրյա ուղիղ եթեր  04.11.2016Մեր հերթական աշխատանք
Նախագիծ. 08.11.2016Ձմռանը ընդառաջ
Տեսադաս ֆիլմերի փաթեթի ստեղծում. 09.11.2016Տեսադաս-ֆիլմերի փաթեթ
Նախագիծ. 10.11.2016Հեքիաթասած թխվածքաբլիթների պատրաստում
Բլիթների պատրաստման տեսանյութ. 11.11.2016Հեքիաթասած թխվածքաբլիթներ
Նախագիծ. 13.11.2016.Սեբաստացու օրերին ընդառաջ
Նախագծային տեսանյութ. 13.11.2016Մասուրի օգտակար հատկությունները
Սեբաստացու օրեր. ֆոտոշարք 15.11.2016Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն
Սեբաստացու օրեր. տեսանյութ. 15.11.2016Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն
Նախագիծ. 20.11.2016Ելակների տնկարան ջերմոց լաբորատորիայում