Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Ապրիլյան նախագծեր

Ապրիլին իրականացվող նախագծեր՝
երկարացված օրվա կազմակերպիչների, պարտեզապուրակային ուսանողների հետ
1. Ուսումնահետազոտական էկոնախագիծ «Խաղողի վազերի բազմացման նոր տեխնոլոգիա»
2. Ծաղկող բույսերի մինիտնկարանների ստեղծում
3. Կանաչ պատեր
4. Սերմնացան
նախակրթարանի խմբերի հետ
1.Մաքուր միջավայր առողջ մանուկներ
2.Ուսումնահետազոտական էկոնախագիծ «Խաղողի վազերի բազմացման նոր տեխնոլոգիա»
3.Սերմնացան
երկարացված օրվա խմբերի հետ
1.Ծաղկաձոն
2.Հայաստանի դեղաբույսերը



Оставьте комментарий

Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար պարապմունք

Վարդի կտրոնների արմատակալման տեխնոլոգիայի տարբեր եղանակներով՝
1. ջրի մեջ
2. հողի մեջ
3. կարտոֆիլի գնությամբ
4. օդային արմատներով՝վեգետատիվ եղանակ
5. Բուրրիտո եղանակ՝ արմատակալում թերթի մեջ

Ցանքարկղների մեջ ծաղկող բույսերի՝ ցանքս, հետագայում ըստ դպրոցների այգիներում տնկելու
1. գացանիա
2. գայլարդիա
3. պետունիա


Оставьте комментарий

Խաղող են աճեցնում ամենափոքրերը

Աննա Հայրոյանը պատմում և ներկայացնում է.
Ջերմոցային պայմաններում խաղողի շիվեր տնկեցինք: Խաղողի վազերը տեղափոխելու ենք դպրոցի նոր բացվող խաղողի այգի: Տիկին Շողիկը խաղողի այգու բացման մեկնարկը սկսեց նախակրթարանից:


Оставьте комментарий

5-6 տարեկանները խաղող են աճեցնում

Անահիտ Գրիգորյանը իր տեսանյութում ներկայացնում է խմբի գործունեությունը ջերմոց լաբորատորիայում: Այն նկարագրոմ է սենյակային պայմաններում խաղողի մով ստանալու հետաքրքիր տեխնոլոգիան: Աշխատանքը հետազոտական է:


Оставьте комментарий

Ամենափոքրիկները խաղողի շիվ են տնկում

Առանց իրար հերթ տալու նախակրթարանի 2-4 տարեկանները այսօր, Քոլեջի ջերմոց լաբորատորիայում, խաղողի շիվեր են տնկում՝ ավելի ճիշտ տնկեցին Լեոն ու Վահանը՝ ամենաակտիվ պարտիզպանները: Որոշվեց մյուս պարապմունքը անցկացնել առանց երկուսի, որ մյուսներն էլ մասնակից դառնան: Դիտեք տեսաֆիլմը ու ամեն ինչ պարզ կդառնա:


Оставьте комментарий

Արևելյան դպրոցի կենդանասերները

Այսoր երկուշաբթի է: Շատ հագեցած օր էր: Արևելյան դպրոցի 5-2 դասարանի բզեզները արագ գործի անցան՝ փոխեցին կենդանիների թեփը, կերակրեցին սիրեցին, անուններ դրեցին: Այս ամենը արվեց առանց իմ միջամտության: Ջերմոց-լաբորատորիա այցելեցին նաև նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստվողները, ծանոթացան, շփվեցին, ընկեր Տաթևը ներկայացրեց խաղողի վազերի ստացման հետազոտական աշխատանքների ընթացքն ու արդյունքները: Տպավորված հեռացան: Տեսաֆիլմը օրվա մասին:


Оставьте комментарий

Էլի գարուն կգա

Էլիգարունկգա հեղինակ՝ Եղիշե Չարենց

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա:
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:

16 Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը —
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:

Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը —
Գերեզմանիս մարմար քարին կմնա: