Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Ուսումնահետազոտական էկոնախագիծ «Խաղողի վազերի բազմացման նոր տեխնոլոգիա»

Մասնակիցներ.
դասավանդող, սովորող, ծնող
Ընթացք
Կտրոնների ձեռք բերում. դեկտեմբեր-հունվար
Արմատակալեցման ընթացք. հունվար-մարտ
Տեղափոխում սարալանջ և խնամք. ապրիլ, մայիս
Հետագա խնամք. անընդմեջ

Նպատակ
1. Սարալանջը խաղողի վազերով համալրելու համար կրթահամալիրի ներսում (Քոլեջի ջերմոց-լաբորատորիա) աճեցրած, արմատակալած կտրոնների ստացում
2. Արմատակալեցման համար ընտրելով տարբեր միջավայրեր՝ հող, ավազ, ջուր (հիդրոպոնիկա) և ժամանակ առ ժամանակ հետևելով արմատակալեցման ընթացքին պարբերաբար գրառումների կատարում:
3. Ուսումնահետազոտական աշխատանքներին և այդ աշխատանքների համակարգմանը ավագ դպրոցի սովորողների ներառում:
Արդյունք
Ունենալ սեփական միջոցներով աճեցրած խաղողի վազերի առանձնացված տարածք Սարալանջում:
Հետազոտական աշխատանքների շարունակության ապահովում՝ժամանակ առ ժամանակ հետևելու, համեմատություն անցկացնելու ջերմոց-լաբորատորիայում և սովորական եղանակով՝ բացօթյա միջավայրում ստացված խաղողի վազերի միջև, ընդհուպ մինչև բերքատվություն, գրառումներ կատարելու և համեմատելու հմտությունների ձեռք բերում:
Ըստ համեմատությունների հետևությունների գրառումների զետեղում «Գարդենիա» բլոգի հատուկ գրառումների համար ստեղծված էլեկտրոնային մատյանում:
Աշխատանքները սկսված են.
Արդեն հայտնի են գինու խաղողի հետևյալ տեսակները
Ոսկեհատ, Ճիլար, Գառան դմակ, Կախեթ, Լալվարի, Ազատենի, Կանգուն, Մեղրաբույր, Ռքածիթելի, Բանանց, Մսխալի, Վանի, Ալիգոտե, Շենին, Կոլոմբարդ-Բ, Ֆոլ Բլանշ Բ, Ուգնի Բլանք Բ, Մասիս, Սև Արենի, Տիգրանի, Խնդողնի, Թոզոտ, Սևենի, Անահիտ, Այգեզարդ, Արևշատ, Շահումյանի, Վարդագույն Երևանի, Արմենիա, Այվազյանի բերքատու, Այվազյանի պահունի, Այվազյանի խոշորապտուղ, Էրեբունի, Հայաստան և Հայրենիք:


Оставьте комментарий

ԴԵկտեմբերի 24-27. աշխատակարգ

9։00-11։00. աշխատանք ջերմոց-լաբորատորիայում
11-00-12.00. Քոլեջի միջանցքներից որոշ բույսերի տեղափոխում ջերմոց-լաբորատորիա
12։00-12։30.  ընդմիջում
12։30-14։00.  առցանց քննարկումներ մասնագիտական-նախագծային-առարկայական խմբերով, ուսումնական հունվարին, «Դպրոցը բնագիտական-տեխնիկական բաց արհեստանոց» 
և այլ նախագծեր կազմակերպելու վերաբերյալ
14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք՝ օրվա ամփոփում
դեկտեմբերի 26-ին՝ ընդհանուր ժողով
14։30-ից. կենդանիների և բույսերի խնամք


Оставьте комментарий

Գետնախնձոր Топинамбур Helianthus tuberosus

Մեր երկրում նոր մեծածավալ արտադրություն է սկսվում.
Գետնախնձորը բուժում է նաև ստամոքսի խոցը, թոքախտը, կանացի հիվանդությունները և ուռուցքները.
Ամեն ինչ գետնախնձորի մասին.

Ռուսաստանում մշակվել է գետնախնձորի փոշի պարունակող հացաբուլկեղենի ու կաթնամթերքի լայն տեսականի: Կա տվյալ, որ նման պանրիկներ օգտագործող երեխաների մոտ զգալիորեն ավելացել է օգտակար բիֆիդոբակտերիաների ու լակտոբացիլների թիվը, ընդամենը 14 օրում:
Գետնախնձորն ունի հանգստացնող, իմունիտետը խթանող, օրգանիզմն ամրացնող, հակասկլերոտիկ, օրգանիզմից թույները հեռացնող, բջիջների թաղանթը պաշտպանող (գլյուկոզայի ավելցուկի դեպքում ավելանում է ջրի քանակը եւ վնասվում են բջիջները) ազդեցություն: Կանխարգելում է ոսպնյակի մթագնումը, էնդարտերիիտի զարգացումը: Ըստ որոշ տվյալների, գետնախնձորը (մանոզա) կարող է կանխարգելել աուտոիմունային հիվանդությունների ու ուռուցքների առաջացումն ու զարգացումը:
Պալարի քերուկը քսում են մաշկին՝ այրվածքներ, էկզեմա, որքին, վիտիլիգո, կամ դնում են թրջոց՝ հոդատապ, արթրիտներ, ռեւմատիզմ: Միաժամանակ խմում են 50-ական մլ պալարներից ստացված թարմ հյութ՝օրը 3- 4 անգամ, ուտելուց 1.5 ժամ առաջ կամ հետո: Հյութի կիրառումը մասամբ վերականգնում է մաշկի պիգմենտացիան:
Ծաղիկների ոգեթուրմը հանգստացնում է նյարդերն ու մկանները, ավելացնում է ուժերը: Խորհուրդ է տրվում բարձր ռադիացիոն ֆոնի, բրոնխիալ ասթմայի դեպքում: Նպաստում է առնականության ուժեղացմանը:
Թարմ գետնախնձորը, թուրմը, հյութը, պալարի փոշին օգտակար են ճարպակալման, երիկամների անբավարարության, քրոնիկ ստամոքսաբորբի, սրտի ռիթմերի խանգարման, դիսբակտերիոզի դեպքում:

Читать далее


Оставьте комментарий

բանջարանոցային Портулак огородний Portulaca oleracea L.

Հայ միջնադարյան բժիշկները դանդուռի բուժիչ հատկությունների մասին
Դանդուռը (պորտուլակ) մոլախոտ չէ, դեղ է
Դանդուռը` մի շարք հիվանդություններից ազատվելու միջոց

Բոլորը գիտեն, որ ամռանը որքան հնարավոր է շատ պետք է օգտագործել միրգ-բանջարեղեն: Այս ցանկին ավելացվում է նաեւ զանազան կանաչիների, խոտաբույսերի օգտագործումը: Օգտակար խոտաբույսերից է նաեւ դանդուռը, որից հաճախ պատրաստվում են աղցաններ, թթուներ: Այս բույսի հայրենիքը համարվում է Հնդկաստանը, որտեղ այն արդեն հազար տարուց ավելի օգտագործվում է սննդի մեջ: Դանդուռի տերեւները պարունակում են վիտամիններ, իսկ ամբողջ բույսը՝ վինամին E: Արմատը պարունակում է գլյուկոզիդներ, միկրոտարրեր: Դանդուռը ունի միզամուղի եւ հակաբորբոքային հատկություն: Բժշկության մեջ օգտագործել են դանդուռի վերգետնյա մասը եւ սերմերը: Հայկական ավանդական բժշկության մեջ այս բույսը օգտագործել են՝ սեռական թուլության՝ իմպոտենտության, արեւահարության, մարսողական ուղիների ուռուցքների, միզուղիների բորբոքումների, լյարդի, սրտի եւ ստամոքսի բուժման համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2015/07/15/592669/ 

© 1998 — 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից


Оставьте комментарий

Ուսումնական տեսանյութ. « Ինչպես բազմացնել բերքատու կիտրոն»

Տեղեկացնեմ և հիշեցնեմ, որ կորիզից աճեցրած կիտրոնի ծառը երբեք բերք չի տալիս՝ հարկավոր է անպայման պատվաստել, այդ մասին հետո: Այսօր ներկայացնենք կիտրոնի բազմացումը ճյուղից: Ճյուղը ընտրվում է անպայման բերքատու ծառից՝ այն կարղ է լինել 20 սմ-ից սկսած մինչև մոտ 05-մ: Իսկ թե ինչպես այդ անել, պարզ երևում է տեսանյութում: Միայն ավելացնեմ, որ արմատակալելու հավանականությունը մեծանում է, երբ ճյուղը դրվում է այլ բույսի թաղարի մեջ: Այս դեպքում նեխելու հավանականությունն է փոքրանում, քանի որ կենդանի բույսը խմելով ջուրը, հողի միկրոֆլորայում ապահովում է չափավոր խոնավություն, որը շատ կարևոր է նոր անարմատ բույսի համար: Դիտեք տեսաֆիլմը և ինքներդ աճեցրեք : Ստորև ներկայացնում եմ մի նյութի հղում, որը կօգնի կիտրոնի ծառի ճիշտ խնամք ապահովելուն.
Կիտրոնի մշակությունը


Оставьте комментарий

Արդեն պատրաստվում ենք գարնանը

Արդեն պատրաստվում ենք գարնանը: Սկսել ենք մագլցող բույսերի սերմնացանը: Նպատակներից մեկը աճեցնել բույսեր, որոնք կդառնան փոքրիկ ծաղկային օազիսներ սարալանջի որոշակի տարածքներում: Նոր ստեղծված խմբի օգնությամբ գարնանը կլինենք շատ ավելի պատրաստված, քան նախորդ տարիներին: Այսօր Էրիկը և Էլենը սովորում և գործնականորեն կիրառում են հենց նոր ձեռք բերված տեխնիկական հմտությունները և կարողությունները: Առանձնացնում են պարկուճից սերմերը ,հաշվում են, առանձնացնում են 60 սերմից 10 չհասունացը՝ հետագայում հետազոտելու և հետևություններ անելու, սովորում են բույսի անունը, ցանելու նրբությունները և կանոնները: Միաժամանակ կատարվում է հետազոտական աշխատանք՝ պարզելու 50 հասունացած և 10 չհասունացած սերմերի ծլելու աստիճանը:


Оставьте комментарий

Երիցուկ դեղատնային — Ромашка аптечная — Matricaria chamomilla L

Դեղաբույսի նկարագրությունը.
Երիցուկի օգտագործման 6 լուրջ պատճառ.
Երիցուկի թեյի օգտակար հատկությունները.
Երիցուկի կիրառումը հղիության ընթացքում.
Դաշտերից, սարերից ներմուծված ճիմերի հետ կրթահամալիրի տարածքում հայտնվել են մեծ քանակությամբ երիցուկներ և այլ դեղաբույսեր: Գարնանը մտադրություն կա դրանք արմատներով հանել հողից և վերատնկել այլ տարածքում: Վերատնկել, քանի որ ճիմերը պարբերաբար խուզվում են, և բույսը չի հասցնում լիարժեք ծաղկի, այդ իսկ պատճառով հարկավոր է վերատնկել, որպեսզի հետագայում հավաքվեն բույսի ծաղիկները: Հարկավոր է նար հավաքել հասունացած սերմերը և տարածել Հարավ Արևմտյան թաղամասի ողջ տարածքով մեկ:


Оставьте комментарий

Խատուտիկ դեղատու — Одуванчик лекарственный — Taraxacum officinalis Wilg.

Խատուտիկը հրաշքներ է գործում.

1.Խատուտիկի արմատի ամենաօգտակար հատկությունները. բուժիչ «սուրճի» բաղադրատոմս.
2. Խատուտիկ՝ արևի հետ արթնացող բուժարարը.
3. Խատուտիկը մոլախոտ չէ

Երբ խոսում ենք սպիտակարյունության մասին, բոլորս առաջին հերթին մտածում ենք դեղամիջոցների և քիմիաթերապիայի, ինչպես նաև համընդհանուր դժբախտության և կյանքի ցածր որակի մասին։ Բայց հիմա մենք կպատմենք խատուտիկի արմատից ստացվող մի միջոցի մասին, ու թե այն ինչով կարող է օգնել սպիտակարյունության դեմ պայքարող մարդկանց։  Վերջին հետազոտությունների համաձայն՝ խատուտիկի տերևը ցիտոտոքսիկ է մարդու լեյկեմիայի 3 տեսակի բջիջների համար և 48 ժամվա ընթացքում ոչնչացնում է դրանց 98 տոկոսը։

Читать далее