Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Անենաիրական նախագծերի շարքից՝ «Սերմնացան»+«Սովորող սովորեցնող»

Պարզապես չեմ կարող չպատմել այս հաջողված նախագծի մասին: Առցանց պարապմունքը «Բույսերի բազմացումը սերմերով»+ «Սովորող սովորեցնող» նախագծի շնորհիվ շատ հաջող կայացավ: Մասնակիցները Հյուսիսային դպրոցի Անժելա Բլեյանի ընտրության խմբի սովորողներն են: Ամենաուշագրավը, պարապմունքից հետո, պարապմունքի վերարտադրումն է ֆիլմի տեսքով: Հաստատ գովեստի խոսքերի են արժանի Հենրիկի մայրիկը, մորաքույրը՝(օպերատոր) համբերատար ու կարևոր է սիրով իրենց ժամանակը տրամադրելու, իրենց երեխայի օրը հիշարժան ու բովանդակալից դարձնելու համար: Ասեմ, որ Հենրիկը մեծ պատասխանատվությամբ էր վարում դասը ու կարևորում իր օրվա պաշտոնը:😊 Պարապմունքը ձայնագրվել է Անժելա Բլեյանի կողմից: 
Հիմա Հենրիկի պատումն ու նյութը.
Ուզում եմ հատուկ շնորհակալությունս հայտնել ընկեր Անժելային և տիկին Շողիկին , որ մեզ  հնարավորություն տվեցին մեզ՝աշակերտներիս ,զգալ ուսուցչի դերում։Շատ պատասխանատու էր և պարտավորեցնող։Տիկին Շողիկը ինձ առանձին բացատրեց թեման, թվարկեց անհրաժեշտ պարագաները։Առանձին քննարկումից հետո մենք միացանք խմբին և սկսեցինք վարել դասը ։Տեսադասի ընտացքում ես ցույց տվեցի , թե ինչպես պետք է բազմացնել բույսը սերմերի միջոցով։Դիտարկեցինք երկու մեթոդ։Տեսադասի վերջում ունեցանք <<հարց ու պատասխան>> քննարկում:


Оставьте комментарий

Այց ընտանեկան ջերմոց

Իր տրամաբանական շարունակությունը ունեցավ «Ուսումնական ջերմոց» նախագիծը: Լիլիթի հրավերքով, 2-2 դասարանի սովորողների հետ, այցելեցինք ընտանեկան ջերմոց: Շատ հավես էր ու նախանձելի: Երևում էր որ իրենց գործին գիտակ և գործը սիրող մարդիկ էին աշխատում: Սիրով նվիրեցին մի քանի ինձ հետ հետաքրքրող բույսերից կտրոններ, իսկ Արևելյան դպրոցի այգու ծաղկանոցների համար մոտ 30 բույս:
Ստորև Լիլիթի պատումն է ու տեսանյութը:
Մեր սիրելի սովորող Հարությունի մայրիկի հրավերով այսօր ուսումնական ճամփորդությամբ ուղևորվեցինք Գեղանիստ գյուղ: Ապշեցուցիչ գեղեցկություն էր. կարծես կանաչ դրախտ լիներ: Ընկեր Շողիկը ուսումնական պարապմունք անցկացրեց՝ պատմելով մեզ մի քանի ծաղկի մասին: Խոստացանք էլի հյուրընկալվել նրանց գրկաբաց եդեմում:


Оставьте комментарий

Սեմինար պարապմունք. երկարացված օրվա կազմակերպիչներ

Պարապմունքն անցավ շատ հետաքրքիր՝ նախ մասնակիցները ծանոթացան վարդի բազմացման «բուրիտո» եղանակի հետ, հետո Լուսինեն ցույց տվեց պատվաստման մի քանի եղանակ՝ կորիզով աճեցրաց լիմոնի ծառի օրինակով:


Оставьте комментарий

Փետրվարի 20. Երկարացված օրվա կազմակերպիչների հետ պարապմունքի ծրագիր

  1. Ծանոթացում Տրադեսկանցիա բույսի օգտակար հատկություններին.
    Բազմացման, խնամքի և տարածման տեխնոլոգիական կարողությունների և հմտությունների հաղորդում պարապմունքի մասնակիցներին:
    2. «Ծաղկաձոն» նախագծը միասին իրականացնելու առաջարկների քննարկումներ:






Оставьте комментарий

Վարպետության դաս՝ Միջին դպրոցի ջերմոցում

Պարապմունքը տեղի ունեցավ Միջին դպոցի ջերմոցին կից լսարանում, որը շարունակվեց տանիքի ջերմոցում: Սովորողները ծանոթացան լուսասեր և ստվերասեր բույսերին, ամենաօգտակար բույսի՝ քլորոֆիտումի և որոշ բույսերի խնամքի հետ: որոշվեց հաճախակի կազմակերպել նման հանդիպումներ:


Оставьте комментарий

Ուսումնական տեսանյութ. « Ինչպես բազմացնել բերքատու կիտրոն»

Տեղեկացնեմ և հիշեցնեմ, որ կորիզից աճեցրած կիտրոնի ծառը երբեք բերք չի տալիս՝ հարկավոր է անպայման պատվաստել, այդ մասին հետո: Այսօր ներկայացնենք կիտրոնի բազմացումը ճյուղից: Ճյուղը ընտրվում է անպայման բերքատու ծառից՝ այն կարղ է լինել 20 սմ-ից սկսած մինչև մոտ 05-մ: Իսկ թե ինչպես այդ անել, պարզ երևում է տեսանյութում: Միայն ավելացնեմ, որ արմատակալելու հավանականությունը մեծանում է, երբ ճյուղը դրվում է այլ բույսի թաղարի մեջ: Այս դեպքում նեխելու հավանականությունն է փոքրանում, քանի որ կենդանի բույսը խմելով ջուրը, հողի միկրոֆլորայում ապահովում է չափավոր խոնավություն, որը շատ կարևոր է նոր անարմատ բույսի համար: Դիտեք տեսաֆիլմը և ինքներդ աճեցրեք : Ստորև ներկայացնում եմ մի նյութի հղում, որը կօգնի կիտրոնի ծառի ճիշտ խնամք ապահովելուն.
Կիտրոնի մշակությունը


Оставьте комментарий

Արևելյան դպրոց. Երկրորդ դասարանի առաջին այցը ջերմոց-լաբորատորիա

Շատ հավես պարապունք ստացվեց այսօր: Երկրորդ դասարանի նոր դասվարը, Լիլիթը, իր սովորողների հետ առաջին անգամ էր այցելում ջերմոց-լաբորատորիա: Ոգևորված նոր մտքեր ու նոր ծրագրեր առաջ քաշվեցին ու հենց այդ պահից որոշվեց խմբի հետ իրականացնել «Կանաչ դեղատուն պատուհանագոգին»:
Ծանոթացան ամենաօգտակար և ամենավտանգավոր բույսերի հետ: Իրենց հետ տարան մի քանի օգտակար և բուժիչ բույսեր: Որոշվեց հանդիպել ամեն չորեքշաբթի: 


Оставьте комментарий

Հարավային դպրոցի 5 տարեկանների այցը ջերմոց լաբորատորիա

Հոկտեմբերի 4-ին Հարավային դպրոցի 5տարեկանները Մոնիկա Տոնոյանի ուղեկցությաբ այցելեցին ջերմոց-լաբորատորիա: Տպավորությունների մասին պատմում և տեսանյութով հավաստում էՄոնիկան.
Նախ բոլոր սովորողները տեղավորվեցին էկո-զրուցարանում, խոսեցին այն մասին թե ինչու է զրուցարանը կոչվում էկո, որից հետո տիկին Շողիկը մեծ համբերատարությամբ և  սիրով սովորողներին ներկայացրեց այնտեղի գտնվող բոլոր բույսերին, խոսեց նրանց օգտակար և վնասակար հատկությունների մասին: Ցուցադրեց թունավոր բուսատեսակ և ասաց, որ նրա տերևները շատ վտանգավոր ազդեցություն են ունենում մարդու առողջության վրա: Այդ բույսի անունն էր՝ Դիվենբախիա:

Երեխաները մեծ հետաքրքրասիրությամբ դիտում էին բույսերը և լսում նրանց մասին: Այնուհետև տիկին Շողիկի հետ միասին հավաքեցին բույսերի կտրոնները, հաշվեցին և տեղավորեցին պայուսակում: Ծանոթացան նաև այնտեղ գտնվող կենդանիներին: Հնարավորություն ունեցանք ծանոթանալու նաև դանդաղաշարժ կրիային, որն իդեպ այդքանել դանդաղաշարժ չէր, հակառակը լավ էլ արագաշարժ էր: Վերջում վառ տպավորություններով և բարձր տրամադրությամբ վերադարձանք հարավային դպրոց:

img_4677