Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Սուրճի այս տարվա բերքահավաքի մեկնարկը

Ամեն տարի սուրճի բերքահավաքը մեր համար շատ կարևոր արարողություն է դարձել: Այս կիրակի՝ 21.05 2017թ.-ին տրվեց մեկնարկը, ինչու՞ մեկնարկը, քանի որ բերքահավաքը կատարվում է փուլ առ փուլ, որովհետև սերմերը միարժամանակ չեն հասունանում:

Սուրճի մասին ավելի շատ և հետարքրքիր տեղեկութուններ ստանալու համար կարող եք ծանոթանալ մեր պատրաստած նյութով և բուժիչ հատկություններին ծանոթացեք Անուշիկ Նիկողոսյանի տեսանյութով:


Оставьте комментарий

Բույսերի գարնանային տեսչություն

Այսօր «Գարդենիա» ակումբի անդամներով կատարեցինք շրջայց կրթահամալիրի մի քանի դպրոցներով: Սկզբում այցելեցինք Մեդիա կենտրոն. այնտեղ ջրեցինք և խնամեցինք ծաղիկները:

1

32

4

Շրջայցը շարունակեցինք Գեղարվեստի դպրոցում, շրջեցինք դասարաններով և խմբասենյակներով, և որ բույսը չոր էր ջրեցինք:

56

Վերջին կայանատեղին Քոլեջն էր, որտեղ հիացանք այգու ծաղկած ծաղիկներով, որոնք ամեն քայլափոխին էին:

Լուսաբանեց՝Անուշ Նիկողոսյանը


Оставьте комментарий

Ամառային նախագիծ

Հուկիսի 15-ից հնարավոր է իրականացվի«Ամառային ճամբարային ընթերցարան-սրճարան» նախագիծը, որտեղ այցելուները կլինեն թե՛ Մխիթար սեբաստացի կրթահամալիրի ճամբարականներ, թե՛ շրջակա միջավայրի բնակիչներ:

«Ուսումնական կենտրոնի առաջին հարկը՝ մի շարք ծառայությունների իրագործման և «Ամառային ճամբարային ընթերցարան-սրճարան» նախագիծը իրականացնելու համար հարկավոր են որոշակի փոփոխություններ և  նախապատրաստական աշխատանքներ: Դրա համար նախ հարկավոր է հնարավորինս կարճացնել դրսի բարձր բույսերը և ունենալ գրավիչ գովազդ:

Սա նախագծի նախնական տեսքն է, որը ենթակա է փոփոխությունների

.  Հարմարավետ խոհանոցի ստեղծում՝ սառնարանով և սառցարանով:
.  Ամառային ամիսներին որպես գործող ճամբարային սրճարան, իսկ հետո…..
. Գրավիչ դարձնելու համար կարելի է ստեղծել ֆիրմային սառը թեյեր, ֆիրմային սառույց- պաղպաղակ հեքիաթային հերոսների տեսքով ու մեջը անակընկալներով, հեքիաթասաց թխվածքաբլիթներ, տնական խմորեղեն, պիցցա և աղցաններ:Կարելի է ստանալ նաև պաղպաղակ:
. Ցանկալի է կահույքը լինի հղկված պադոններից:
. Գործող ցուցադրություն-վաճառք՝ սովորողի, դասավանդողի և այլոց ձեռքի աշխատանքների
. Հետաքրքիր ծրագերի մշակում և դրանց իրականացում (ուլունքագործություն, սեղանի ձևավորում, շյուղագործություն) 

.  Երեկոյան մուլտֆիլմերի և  մանկական ֆիլմերի դիտում
. Գիպսից արձանիկների  ներկում
. Հետաքրքիր կոնստրուկցիաների հավաքում, և այլ խաղերի կազմակերպում
. Բոլոր ծառայությունները  համեմատական մատչելիության ապահովում:
.  Շախմատային ևայլ խաղերի մրցույթների կազմակերպում, հաղթողին նվեր՝ թաղարային բույս: 

Առայժմ այսքանըր 
 


Оставьте комментарий

Շրջակա միջավայրի համաշխարհային օր

Ինչպես է նշել կրթահամալիրը Հունիսի 5-ը  շրջակա միջավայրի պահպանության օրն է և այսօր սիրահարների այգում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն իր էկոակումբի և «Գարդենիա» ակումբի անդամների հետ ներկայացավ յուրովի: Սովորողները ներկայացրեցին կրթահամալիրում իրականացվող մի շարք նախագծեր՝ «Պատշգամբը՝ պարտեզ», ամառային ճամբարներն ու ստուգատեսները: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, մեր գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները ուշադիր լսում էին մեր սովորողների ներկայացրած տեղեկությունները, թե ինչպես են իրենց իսկ ձեռքով հավաքած ծաղկի սերմերից աճեցրած բույսերը բազմացրել, խնամել, կատարել հետազոտական աշխատանքներ և բացահայտել  յուրաքանչյուր սենյակային բույսի բուժիչ հատկությունները:Մի քանի կազմակերպությունների նվիրեցինք թաղարով ծաղիկներ, որ նրանք էլ իրականացնեն «Պատշգամբը պարտեզ» նախագիծը:

Շրջակա միջավայրի համաշխարհային օր (World Environment Day)։ Հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 27-րդ նստաշրջանի (Որոշում № A/RES/2994 (XXVII) ) 1972 թվականի դեկտեմբերի 16-ից։ Ամբողջ աշխարհում նշվում է

Читать далее


Оставьте комментарий

Նախագծային ամառ՝ «Պատշգամբը՝ պարտեզ» դարձնելու

Յուրաքանչյուրի «Պատշգամբը՝ պարտեզ» դարձնելու փորձ 

Ժամկետը
Սկսված է մարտին, իրացումը կսկսվի ճամբարային օրերինև կշարունակվի….

Մասնակիցները
Եղել են «Գարդենիա» ակումբի անդամները (բազմացրել են, խնամել), կլինեն ճամբարականներ և նրանց ընտանիքի անդամներ և դասավանդողներ 

Նպատակը
. Սովորողներին տեղեկացնել և ներկայացնել բույսերի խնամքի և բազմացման տեխնոլոգիական հմտությունները

. Հունիսի 5-ը՝ համաշխարհային բնության պաշտպանության օր,  նշել սեբաստացիորեն՝ կազմակերպելով փողոցներում, այգիներում  թաղարով բույսերի նվիրատվություն
. Սովորողի տանը (պատշգամբում) ստեղծել բույսերի անկյուն՝ «Էկոզրուցարան», որտեղ կարելի է ընտանիքով, բարեկամներով կամ ընկերներով անցկացնել զրույցներ, քննարկումներ և ստեղծել դրանց մասին նյութեեր
. Պատշգամբի  բույսերը բազմացնել և դրանք նվիրել
. Կապը (որը կարող է լինել նաև հեռավար) «Գարդենիա »ակումբի հետ  կապահովի ձեռք բերված բույսերի խնամքի, բազմացման և բուժման հարցերում
. Նոր կտրոնների պատվիրում, որոնք կարող են լինել առանց թաղարների և, որոշ դեպքերում նաև, անվճար
. Ամռանը օգտակար, հաճելի հանձնարարության կատարում

Արդյունքում
. Օգնություն «Գարդենիա »ակումբին լճացած բույսերի իրացման և նոր բույսերի ձեռք բերման համար

. Ուսումնաարտդրական գործունեության հաջող մեկնարկ և ընթացքի  հետագա կայացում
. էկոլոգիական և բնապահպանական խնդիրների լուծման  յուրովի մասնակցություն
. Կանաչ անկյունների ավելացում
. Նոր տեխնոլոգիական հմտությունների և կարողությունների ձեռքբերում
. Թաղարով բույս նվիրելու նոր կուլտուրայի և մշակույթի տարածում
. Նախագծային ամառ «Պատշգամբը պարտեզ» և դրան զուգահեռ էկոզրուցարանում «Մենք մեր մասին» ռադիոնյութերի կամ պարզապես նյութերի ստեղծում և հավաքում անձնական բլոգի առանձին՝ ամառը էջում
. Բնության պաշտպանության օրը ՝ «Բույսեր նվիրելու օր» (ամենամյա)

 


Оставьте комментарий

Ամառային ճամբարային«Ծաղկաձոն»ը որպես «Պատշգամբը պարտեզ» նախագծի սկիզբ

Նախագծի մասնակիցներ.
1-5-րդ դասարանի սովորողներ, ծնողներ, բարեկամներ, դասավանդողներ

Ժամանակահատված
Գարնան սկզբից  մինչև …..

Նախագծի նպատակը.
Նախագիծը նպատակ ունի զարգացնելու սովորողների գիտելիքները բուսաբուծությունից՝ բույսերի խնամք-բազմացում, տնկում, վերատնկում:  Աղբի թափոնների, շինարարական և արտադրական    մնացորդների օգտագործում՝ երկրորդ կյանք:
Ուսումնական տարվա ավարտից հետո ձեռք բերված բույսերը տուն տանելով՝ սկիզբ դնելու իր պատշգամբը փոքրիկ, կանաչ պարտեզի վերածելու և նոր ուսումնական տարում, նոր կայացած նախագծով ներկայանալու:

Նախագիծն ուղղորդող հարցեր.
Ի՞նչ նշանակություն ունեն սենյակային բույսերը մարդու կյանքում:
Որքանո՞վ է կարևոր և անհրաժեշտ բույսերի դերը էկոլոգիայի բնագավառում:
Ինչպե՞ս զարգացնել թաղարներով ծաղիկներ նվիրելու կուլտուրան:
Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել ծաղիկների  նվիրումը կանանց, մայրիկներին, դասավանդողներին և ինչպես ստեղծել իր ու իր հարազատների համար էկոլոգիապես մաքուր միջավայր:
Նախագծի ընթացքը.
Դասվանդողը սովորողներին ծանոթացնում է նախագծին, պարզաբանում առաջացած հարցերը,
Բույսերի մասնագետի օգնությամբ առանձնացված բույսերը վերատնկվում են  թաղարի մեջ, որն ի դեպ ավելի արժեքավոր կլինի, եթե այն պատրաստեն սովորողները տեխնոլոգ դասավանդողի հետ միասին՝ թափոններից: Ահա օգնող նմուշներ, որոնք հուշող են, բայց ոչ պարտադրող:


Աշխատանքներն իրականացվում են ինչպես դասաժամերին, այնպեսև շաբաթ-կիրակի օրերին, որի արդյունքում իրականացվում են հետևյալ աշխատանքները
1. Հողախառնուրդի պատրաստում
2. Թաղարների պատրաստում և ձևավորում
3. Կտրոնների բազմացում տարբեր եղանակներով

 4. Կտրոնների տնկում և վերատնկում թաղարների մեջ
5. Ստեղծած բույսերի խնամք

Նախագծի արդյունքները
1.Բույսերի օգտակարության կարևորում

2. Էկոլոգիական աղետների դեմ յուրովի պայքարի տեսակ
3. Սովորողի անմիջական մասնակցություն
4. Ծաղիկ նվիրելու նոր կուլտուրայի տարածում
5.  Բնության, ընկերոջ, հարազատի նկատմամբ հոգատար անհատի ձևավորում


Оставьте комментарий

Ես ծաղկեցի (նվեր մայիսյան 12-րդ հավաքին)

                                                           Սա ես եմ
kr

Մայիսյան 12-րդ հավաքի երկրորդ օրը ես` պասիֆլորա բույսս, ծաղկեցի, իսկ ծնուննդն եմ մայիսյան 11-րդ հավաքի: Ինձ երկար են սպասել 2016թ.-ի ձմռանից սկսած: Սովորականից Մի քիչ ավելի շատ ջանք թափեցի, որ հենց այս օրերին ծաղկեմ,  չէի ուզում հուսախաբ անել ամառ- ձմեռ ինձ խնամած, փայփայած, գուրգուրած սիրելի մարդկանց: Կրթահամալիրում կա ընդամենը երկու տեսակ: Ափսոս ծաղիկս մեկ օրվա կյանք ունի, բայց ես այնքան առատ եմ ծաղկում, որ դուք այդ նույնիսկ չեք զգա:


Ինչպե՞ս ես ծնվեցի՝ շատ սովորական: Մարակուա մրգի սերմից գոյացած բույսի ծաղիկն եմ, որը կոչվում է նաև չարչարած  ծաղիկ: Այո, ես բերք էլ եմ տալիս, մագլցում եմ պատերով և ծառերով:

Ինձ համար հատուկ տնկարան ստեղծեցին, սակայն միշտ չէ, որ պահպանվել եմ, ես քմահաճ բույս եմ, օրինակ հյուսիսային դպրոց-պարտեզից նեղացա ու…. ,
Դուք երևի չգիտեք, որ Այդա Պետրոսյանի անվան թատրոնի սենյակ բարձրացող աստիճանի վերնամասը ամբողջովին պատված է պասիֆլորա բույսով: Շոտով կծաղկեմ:


 Պատմեմ թե ինչպես է առաջացել իմ անունը: Նախ ասեմ, որ իմ ընտանիքում կան մոտ 500 տեսակի բույս: Ծանոթացեք մի քանի տեսակի ծաղիկների հետ: Խոստովանեք, որ շատ գեղեցիկ եմ:

1610 թվականին պասիֆլորայի պատկերը հայտնվել է իտալացի պատմաբան և կրոնական առաջնորդ Ջակոմո Բոսիոյի ձեռքում: Նա հավաքել է ծաղկի այլ պատկերներ ու նկարագրություններ և հաշվետվություն ներկայացրել «Della Trionfante e Gloriosa Croce»-ին, որտեղ պասիֆլորա ծաղիկը նկարագրված է որպես Քրիստոսի չարչարանքների տեսողական մարմնավորում:
Պասիֆլորան կազմված է լատիներենով «passio» — չարչարանք և «flora» — ծաղիկ բառերից։
Ահա թե իմ մասին ինչեր են գրում և պատմում: Ինչքան գիտեմ թարգմանությունը կրթահամալիրի սովորողներն են արել:

Գլխին ես մի ծաղիկ նկատեցի,
Առեղծվածային՝ մանուշակագույն և ոսկի,
Այն տարօրինակ էր, և ամեն թերթ
Լի էր մաքուր հմայքով։

Այն գիշեր, երբ թափվեց Քրիստոսի արյունը․
(Ժողովուրդը ավանդույթ ունի այս մասին)
Առաջին անգամ ծաղկեց խաչի շողքի տակ,
Եվ դրա համար անվանվեց չարչարանաց ծաղիկ

Ինչպես որ բանտի դահլիճում`
Տեսանելի է Քրիստոսի տանջանքը,
Ամեն ինչ խաչից է. ճոպանները,
Մուրճը, փշե ասեղներով պսակը։

Օրիգինալ տեքստ

Zu Häupten aber meiner Ruhestätt’
Stand eine Blume, rätselhaft gestaltet,
Die Blätter schwefelgelb und violett,
Doch wilder Liebreiz in der Blume waltet.

Das Volk nennt sie die Blume der Passion
Und sagt, sie sei dem Schädelberg entsprossen,
Als man gekreuzigt hat den Gottessohn,
Und dort sein welterlösend Blut geflossen.

Blutzeugnis, heißt es, gebe diese Blum’,
Und alle Marterinstrumente, welche
Dem Henker dienten bei dem Märtyrtum,
Sie trüge sie abkonterfeit im Kelche

Ես  իմ մասին Ձեզ դեռ էլի կպատմեմ: