Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Ջերմոց-լաբորատորիայի այցելուները. նախագիծ-փաթեթ՝ «Ծաղկաքաղ նյութերից»

Ջերմոց-լաբորատորիայի այցելուները
03.
  Վայրի խաղողների բազմացում
Աշնանային ճամբար. օր երկրորդ
010.11.2017 Ջերմոց-լաբորատորիայի այցելուները
Նախագծային շաբաթվա աշխատանքները
Վրացի հյուրերը Քոլեջի ջերմոցում
25.01.2018.«Հունվարյան ճամբարի օրագիր» նախագծի քննարկում
28.01.2018 Նվեր «Իսկական հարսանիքին». Կենաց ծառ՝ իսկական նռնենի
Էկոնախագծերի փաթեթ
Հունվարյան ուսումնական ճամբարի օրագիր
Ուսուցչի օրագիր՝ փետրվար.
Եվս մեկ հետաքրքիր կիրակի


Оставьте комментарий

Մարտ ամսվա համար նախատեսված նախագծեր

 


Оставьте комментарий

Մուշմուլայի տնկարան

Օրը կիրակի է: Ակումբի անդամները վերատնկեցին մուշմուլա բույսը, որը աճեցրել ենք սերմերից: ունենք տասնակ հաջող աճեցրած բույսեր: Գարնանը դրանք կհանենք այգի՝ նորաստեղծ տնկարան: Մուշմուլայի ծառի տերևները դեկորացիայով շատ գեղեցիկ են և կարելի է պահել և խնամել նաև սենյակային պայմաններում: Ծանոթացեք մուշմուլայի և օգտակար և վնասակար հատկություններին:


Оставьте комментарий

Եվս մեկ հետաքրքիր կիրակի

Օրը կիրակի է, իսկ մենք եռանդով լեցուն ենք: Մեր խմբին միացավ Անահիտ Ղևոնդյանի մայրիկը՝ միասին ջրեցինք ու տնկեցինք բույսեր, կերակրեցինք կենդանիներին: Տիկին Մանյան ոգևորված էր և սիրով մասնակցում էր բոլոր աշխատանքներին: Նա խոստացավ ամեն կիրակի Անահիտի հետ այցելել «Գարդենիա» ակումբ, խոստովանեց, որ առաջին անգամն էր ճիշտ բույս տնկում և ցանկություն հայտնեց Սեպտեմբերից դառնալ մեկ ամյա ուսուցմամբ պարտեզապուրակային բաժնի ուսանող:

 


Оставьте комментарий

Մեդիակենտրոնի հարակից տարածքի փետրվարյան աշխատանքներ

 

Նման լանդշաֆտային լուծման համար հարկավորէ նախ.

  • ասֆալտային տարածքների  քանդում և հեռացում
  • մեծ քարերի հեռացում
  • ցեմենտբետոնե բորդյուրների քանդում և հեռացում

Երկրորդ փուլում.

  • լավ հողի ավելացում,ճիմապատում, կամ խոտի ցանք
  • ինտեռնետ խանութից ճկուն  փայտյա, ցածր ցանկապատի ձեռք բերում

Մնացած աշխատանքները կկատարվեն մարտ ամսին:

 

 


Оставьте комментарий

Ուսուցչի օրագիր՝ փետրվար.

01.02.2018թ. 13.00-14.00-Արևմտյան դպրոց-պարտեզի ընտրությամբ-գործունեության խմբի սովորողները Շուշան Ալեքսնյանի ղեկավարությամբ եղան Քոլեջի ջերմոց լաբորատորիայում: Պետք է իրականացնեն «Սերմնացան» նախագիծը՝ ցանելով պարտեզային ծաղիկների սերմեր, գարնանը իրենց դպրոցի այգի տեղափոխելու նպատակով: Ուսումնասիրեցինք, հետո սովորողները ցանեցին Մարգինատա կաթնային, (Молочай окаймленный, (Euphorbia marginata), բույսի սերմերը:

Այսօր արվեց եռալեզու՝ անուններով՝ բույսերի խնամքի մասին էլեկտրոնային գրքի սեղծման առաջին քայլերը: Գաղափարը ավելի շուտ է տրվել, ձևաչափը պարզ է, մնում է աշխատել: Գիրքը կլինի բույսի ընտանիքին համապատասխան մի քանի նկարներով և բոլոր տեսակների նկարների և նյութերի  էջերի հղումներով: Գրքում կտրվի յուրաքանչյուր բույսի խնամքի և բազմաացման մասին կարևոր տեղեկություններ:

02.02.18.2018թ 11.00-11.30 Նախակրթարանի Ինգա Անտոնյանի խումբը այցելեց Քոլեջի ջերմոց լաբորատորիա: Պայմանավորվեցինք սկսել նոր նախագիծ «Ամեն ուրբաթ ջերմոց լաբորատորիայում»: Սաներին շատ է դուր գալիս հատկապես կենդանիների անկյունը: Կհամոզվեք, երբ պատրաստ կլինի ֆիլմը: Читать далее