Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Նախագիծ ճամբարականների հետ.«Կենդանիների և բույսերի խամք»

Ամառային ճամբարի պատասպանատու Մարինե Ամիրջանյանի օգնականն է եղել Էմմա Իսախանյանը, ով նախագիծ է իրակացրել տիկին Շողիկի հետ:

Էմմա Իսախանյանի  ուղեկցությամբ տարբեր խմբերով ճամբարականնր են այցելել Քոլեջի ջերմոց լաբորատորիա: Ճամբարականներին շատ հետաքրքրում էին կենդանիները, նրանք  ոգևորվում էին անմիջական շփումից: Հետաքրքրությամբ էին հետևում նաև բույսերի խնամքի գաղտնիքներին և բազմացման մասին տեղեկություններին:


Оставьте комментарий

Կանաչ ծաղկող պատի հետքերով

Կանաչ ցանկապատի հետքերով եղանք Արևելյան դպրոցի այգու տարածքում, ուր մեկ ամիս առաջ ցանվել էր իպոմեայի սերմերը: Սերմերը ծլել, մեծացել և կարիք ունեին օժանդակ միջոցի, որը կօգներ մագլցելուն, ինչն էլ արվեց: Ընթացքը դիտեք Աննա Հայրոյանի ֆիլմում:


Оставьте комментарий

Պարտիզապուրակային աշխատանքներ 2-4 տարեկանների հետ

20180523_111540

Փոքր հասակից հարկավոր է մանուկի մեջ սերմանել և ամրապնդել սեր դեպի բնություն,  ընկեր, ընտանիք, որոնք սերտորեն կապված են միմյանց հետ: Եվ այդ սիրո ամրապնդման գործոններից մեկն էլ հանդիսանում է աշխատանք-խնամք՝ կապված հողի, բույսի, ծաղկի, կենդանու հետ: Այդ իսկ պատճառով Ինգա Հարությունյանի և Վարդուհի Օսիպովայի հետ արդեն քանի ամիս է, նախագծային ուսուցման միջոցով, փորձում ենք վերաբերմունք և հոգատարություն ստեղծել՝ ներառելով խմբի յուրաքանչյուր անդամի: Դիտեք տեսաֆիլմը և համոզվեք:


Оставьте комментарий

Կանաչ պատը Արևմտյան դպրոցում

Ճամբարային օրերից մեկն էր: Այցի գնացինք Արևմտյան դպրոց, տեսնելու կանաչ պատի վիճակը: Այստեղ էլ հուսախաբ չեղանք: Բույսերը բավականին երկարել էին: Միասին կապեցինք ուղղորդող պարաններ՝ օգնելու մեր իպոմեաներին  վեր մագլցելու: Իմ տական ուղեկցող Ռուզաննա Խանջյանը սիրով օգնում է մեզ: Ինձ համար մի բան պարզ դարձավ,որ անհրաժեշտ է համագործակցություն, ինչպիսին է Շուշան Ալեքսանյան+Վարսիկ Աթոյան+ջերմոց-«Գարդենիա»: Շուշան Ալեքսանյանը ներկայացնում է այդ հետաքրքիր օրը…

Շարունակվում են <<Կանաչ պատ>> նախագծի աշխատանքները: Արդեն անցել ենք երկրորդ փուլին, որի ընթացքում թելերի օգնությամբ իպոմեա բույսին հենարան ենք ստեղծում, որպեսզի բույսը կառչելու տեղ ունենա, արագ աճի և պատը ծածկի կանաչով: Մաքրում ենք նաև իպոմեայի շուրջը գտվող ավելորդ խոտերը: Աշխատանքները համատեղում ենք տ.Շողիկի, ընկեր Վարսիկի և ճամբարականների հետ:


Оставьте комментарий

Կանաչ պատի հետքերով

Արդյունքները հուսադրող են: Մեր այցի ժամանակ Հյուսիսային դպրոց պարզ դարձավ, որ կունենանք կանաչ և դեռ ծաղկող պատ: Երևում է հոգատար վերաբերմունք և խնամք: Ապրե՛ք: Շրջանավարտ Ռուզաննա Խանջյանը, պարտիզապուրակային մեկամյայի ուսանող Արմինե Հախումյանը իրենց հմտությունները և կարողությունները փոխանցում են դաստիարակներին: Ստորև Անուշ Ավետիսյանի պատումը և տեսաֆիլմը ճամբարային առաջին օրվա մասին…
Այսօր նախակրթարան հյուր էր եկել ընկեր Շողիկը իր սաների հետ:Նրանք մեզ օգնեցին որպիսի պատերի վրա մի քանի մեխ ամրացնենք, որոնցով պետք էր թելեր անցկացնեինք: Ապա մեր Իպոմեանեը թելերով բարձրացրեցինք: Շուտով մենք կտեսնենք մեր «Կանաչ պատը»: