Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Նվեր փաթեթ՝ ծաղկող և օգտակար բույսերի փունջ

«Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» նախագծի շրջանակում Քոլեջի Ջերմոց-լաբորատորիան ունի նոր առաջարկ կրթահամալիրի բոլոր օղակներին։ Առաջարկում ենք՝ որպես նվեր-փաթեթ, տարատարիք սովորողների խմբերով այցելել Ջերմոց-լաբորատորիա, Քոլեջի հարակից այգու տարածքում իրականացնել ծաղիկների, խոտաբույսերի խնամքի աշխատանքներ, ընտրել նվեր բույսեր։ Տեղում կատարելով նվեր բույսերի ընտրություն՝ ստեղծել նվեր-փաթեթն ու այն տանել համապատասխան օղակ։

Մասնակիցներ
Կրթահամալիրի տարատարիք սովորողներ, դասավանդողներ, ընտանեկան դպրոցներ, համայնքի բնակիչներ։

Ժամանակահատված
Սկիզբը՝ նոյեմբերի երրորդ շաբաթ (նոյեմբերի 15-18)
Ընթացքը՝ երկարաժամկետ

Նպատակ

  • Քոլեջի այգու գեղեցիկ, ծաղկող և օգտակար, բուժիչ բույսերի տեղափոխում կրթահամալիրի բոլոր դպրոցներ
  • Բույսերի խնամքի իրականացում ոչ միայն Ջերմոց-լաբորատորիայում, այլև կրթահամալիրի տարբեր օղակներում
  • Մեծ թվով մեկամյա բույսերին երկամյա, նաև բազմամյա դարձնելու ուսումնահետազոտական փորձի ձեռքբերում
  • Ջերմոց-լաբորատորիայի ձեռքբերած փորձի փոխանակում, կրրառում, զարգացում կրթահամալիրի տարբեր օղակներում
  • Ջերմոց-լաբորատորիա — կրթահամալիրի դպրոցներ համագործակցային նախագծերի իրականացում, զարգացում։

Ակնկալվող արդյունք

  • Շատ մեկամյա բույսեր կփրկվեն ցրտահարությունից
  • Ձմռան ընթացքում միջանցքներում կունենանք գեղեցիկ ծաղկող բույսեր, թեյաբույսեր, որոնք կօգտագործվեն տարբեր հիվանդությունների բուժման նպատակով
  • Վաղ գարնանը կիրականացնենք բավականին դիմացկուն դարձած բույսերի տեղափոխում դպրոցների հարակից այգիներ
  • Գարնանը կունենանք ձևավորված ծաղկոցներ։

Նախագծի արդյունավետ ընթացքի դեպքում ակնկալում ենք ջերմոց-լաբորատորիաների նորամուտներ կրթահամալիրի տարբեր օղակներում։


Оставьте комментарий

Հաշվետվություն Նոյեմբեր ամսվա այցելություններ և աշխատանքներ

Տեխնոլոգիա առարկայի դասավանդողների վերապատրաստում

Քոլոջ
Նախադպրոցական ուսանող Լենա Պողոսյան
Հերթական այց
Նախադպրոցական ուսանող Թամարա Մկրտչյան
Շաբաթը մեկ օր Քոլեջի բնագիտության լաբորատորաայում
Գայանե Արզումանյան
Դեղքաբույսերի հավաքքում, չորացում
Անի Մարտիրոսյան
Թեյախոտերի չորացում
Անահիտ Մարգարյան
Չորացնում ենք թեյախոտեր
Աննա Տերտերյան
Ծաղկացան

Միջին դպրոց
Շուշան Սարդրյան
Բույսերի համալրում
Քնարիկ Մելքոնյան
Սերմնահավաք
Ծաղկոցների ստեղծում
Անուշ Ասատրյան
Մարմարյա սրահի բույսերի համալրում

Լուսինե Պետրոսյան
Սանսիվերիաների տեղափոխում

Վիկտորիա Հակոբյան
Օգտակար թեյախոտերի չորացում

Արևելյան դպրոց

Գոհար Հովհաննիսյան
Ես կարողանում եմ
Օգտակար բույերով համեղ թեյ
Քոլջի նվերը արևելյան դպրոցին
Նվեր սեբաստացի անվանական մրցանակակիրներիրն
Մերի Գրիգորյան
Այց ջերմոց լաբորատորիա

Հարավային դպրոց

Նաիրուհի Համբարձումյան
Կենդանիների խնամք
Ապաստարան այգու բույսերին
Աննա Թամրազյան
Թեյախոտեր հարավային դպրոցում