Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Բույսերն ըստ իրենց օգտակարության՝ Եզան լեզու

Սիրով Ձեզ ենք ներկայացնում եզան լեզու բույսի բուժիչ և օգտակար հատկությունները: Կարծում ենք  այս տեսանյութում կգտնեք ձեզ համար անհրաժեշտ  օգտակար խորհուրդներ:

Զգուշացում: Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Ցնցող փաստեր եզան լեզվի մասին, որոնց մասին շատ քիչ մարդ գիտի

Ավելին քան փաստեր

 

Դեռ մանուկ հասակից մենք շատ ենք լսել. «Եթե ընկել ես և վնասվել, ապա պետք է վերքին եզան լեզու դնել»: Բայց այն ժամանակ ով գիտեր, որ այդ զվարճալի խորհուրդը գիտական հաստատում ունի:

Եվ սա եզան լեզվի միակ բուժիչ հատկությունը չէ։ Ժողովրդական բժշկության մեջ շատ հիվանդությունների բուժման համար օգտագործում են եզան լեզվի տերևներ և սերմեր, որոշ դեպքերում էլ օգտագործում են արմատները: Իսկ թե ինչպես, այժմ կիմանանք:

Image result

 

Նյութը պատրաստել է «Գարդենիա» ակումբի անդամ՝ Անուշիկ Նիկողոսյանը

1․ Վերքերի բուժում

Իրականում, եզան լեզվի հյութն արագացնում է վերքից թարախի դուրս բերումը, անցկացնում է բորբոքվածությունը: Մաշկի կտրված հատվածի վրա դրեք մանրացված տերևներ, որպեսզի վերքը շուտ լավանա:

2․ Մարսողության լավացում

Ստամոքսի և աղիների աշխատանքի լավացման համար խորհուրդ են տալիս հետևյալ բաղադրատոմսը. 250 մլ եռման ջրի մեջ ավելացնել 3 թեյի գդալ եզան լեզվի մանրացված տերևներ:

Թողնել այդ ըմպելիքն այդպես 8 ժամ և խմել 1 ճաշի գդալ՝ օրը 3 երեք անգամ մինչ ուտելը:

3․ Մրսածության բուժում

Եզան լեզուն հիանալի միջոց է հազը և մրսածությունը բուժելու համար: Օրինակ, բարձր ջերմության դեպքում պատրաստում են խոտաբույսերից թեյ, որի մեջ ավելացնում են եզան լեզվի հյութ և մի փոքր ազնվամորի:

4․ Փորկապության դեմ միջոց

Պետք է 5 թեյի գդալ եզան լեզվի սերմերի վրա լցնել ¼ լիտր եռման ջուր, թողնել մեկ ժամ, հետո քամել և խմել ուտելուց առաջ 2 թեյի գդալ:

5 Նիկոտինից կախվածության դեմ պայքար

Եզան լեզուն պայքարում է նաև նիկոտինային կախվածության դեմ. տերևները եփում են և խմում են օրը երեք անգամ:

Չնայած այս բույսի բուժիչ և օգտակար հականիշներին՝ այն ունի նաև մի շարք հակացուցումներ: Եթե մարդը տառապում է ստամոքսի բարձր թթվայնությունից, ապա եզան լեզվով բուժումներ չի կարելի նրան: Ինչպես նաև պետք է արյան անալիզ հանձնել և պարզել՝ արդյոք մարդը թրոմբոզի հակումներ չունի:


Оставьте комментарий

Փետրվար ամսվա համար նախատեսված նախագծային աշխատանքների փաթեթ

 

 

 

1. Տաքուկ արևոտ անկյուն-առաջին աշխատանքները
2. Բույսերն ըստ օգտակարության նախագծի շարունակությունը
3. Ձոն նախագիծ«Ծաղկաձոն» ՝ «Ծաղկաձոն մայրիկին», «Ծաղկաձոն ուսուցչին»
4.  Նախագիծ.  Հիդրոպոնիկան և նրա զարգացումը կրթահամալիրում
5. Հին օրերին նոր կյանք ու շունչ՝թափոնները որպես թաղար
6. Ձոն նախագծի նախապատրաստական աշխատանքներ
7. Կիրակնօրյա ուղիղ եթերի շարունակական թողարկում՝ վերջին նյութը
8.  Միջին դպրոցի տեխնոլոգներ խմբի հետ պարապմունքներ շաբաթական 4 անգամ
9. Արևելյան դպրոց-պարտեզի երկարօրյա խմբի հետ ակումբի անդամների օգնությամբ բույսերի բազմացման եղանակների տեխնոլոգիական խմտությունների և կարողությունների ուսուցում:
10.Բույսերի բազմացում և խնամք տեսֆիլմերի ստեղծման շարունակական աշխատանքներ
11 Նոր նախագիծ՝ « էկոլոգիապես մաքուր խոհանոցներ» ակցիա՝ քլորոֆիտում բույսը նվեր խոհանոցներին, որպես օդը մաքրող՝ մանրեասպան,առատ թթվածին արտադրող, գազի արտաթորանքը կլանող բույս:


Оставьте комментарий

Քլորոֆիտումի բազմացումը

Այսօրվա մեր ուղիղ եթերը նվիրված է աշխարհի ամենաօգտակար բույսերից մեկին. Քլորոֆիտում: Այն համարվում է վիրուսակիր և վերցնելով իր վրա համարյա թե բոլոր հիվանդագին վիրուսները ապահովագրում է այդ տան բնակիչներին հիվանդություններից:


Оставьте комментарий

Կալանխոեի բազմացումը կտրոններով

Դեռ 3 ամիս կա, որպեսզի իրականցնենք «Ձոն» նախագիծը, սակայն լավ ներկայանալու համար հարկավոր է աշխատանքները սկսվեն հենց այս օրվանից: Հաճելի է նվիրել և ստանալ ծաղկած բույսեր, դրա համար պետք է հետևողական աշխատենք: Այս տեսանյութում ձեզ կցուցադրենք կալանխոե բույսի բազմացումը կտրոններով:

dscf6872


Оставьте комментарий

Ջերմոց-լաբորատորիան այս պահին

      Դրսում իսկական ծմեռ է, սակայն ջերմոց լաբորատորիայում զգացվում է գարնան շունչը: Բույսերը փթթում են ու ծաղկում: Այս միջավայրում անընդհատ նոր նախագծեր ու ծրագրեր են ծնվում: Այցելեք մեզ ու դուք ևս կզգաք այդ մոգական ուժի ազդեցությունը:

                                   խորդենի երկգույն                                                   խորդենի սպիտակ

                                պուանսետիա                                                        հոտավետ մեխակ

                               

                               կալանխոե վարդագույն                                             կալանխոե դեղին 

                                բալզամին թանաքագույն                                               բեգոնիա

                                 կալանխոե վարդագույն                                        կալանխոե դեղին 

                                       աբուտիլոն                                                                 մալաչայ

                                       մանուշակ                                                            կալանխոեի տեսակ


Оставьте комментарий

Սերմերից ածիլներ ստանալու նոր ջերմոց

Ահա և սկսեցինք աշխատանքները ըստ « Տաքուկ արևոտ անկյուն սածիլներ ստանալու համար նախագծային աշխատանքները»: Պետք էր տեսնել, թե Արևմտյան դպրոց-պարտեզի ճամբարականների «Հայտնագործողներ» ջոկատի անդամները ինչ սիրով ու եռանդով էին կատարում յուրաքանչյուր հանձնարարություն: Այս մասին կարող եք ծանոթանալ Բաբկեն Փաշինյանի«Թողեցինք հետք քոլեջի ջերմոց-լաբորատորիայում» նկարագրությունում: Նրանց համար ամեն ինչ հետաքրքիր էր և  փորձում էին  ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Մաղեցին հողը ինքնաշեն մաղով,սովորեցին ստանալ հողախառնուրդ, ընտրել ճիշտ սերմեր՝ ցանել դրանք: Դժվարը սկիզբն էր: Աշխատանքները կամաց-կամաց կնկնեն հունի մեջ: Սովորողները իրենց դասավանդողներ Բաբկեն Փաշինյանի և Անահիտ Եղյանի հետ ձեռք բերած փորձը և տխնոլոգիական հմտությունները կօգտագործեն իրենց դպրոցի նոր հիմնվող ջերմոցի համար:


Оставьте комментарий

Հիդրոպոնիկայի զարգացումը

Հիդրոպոնիկայի փոքրիկ լաբորատոր անկյունը օր-օրի ավելանում է նոր բույսերով, փորձում ենք հասկանալ տվյալ պայմաններում՝ հաշվի առնելով ջերմաստիճանը, որ բույսերն են այս եղանակին ավելի լավ աճում:

1

Փորձերի արդյունքում պարզվեց, որ հյութեղ տերևներով բույսերը՝ դրամածառ, էոնիում, կարող են նեխել և չարմատակալել: Իսկ այդ պայմաններում ավելի լավ է զգում դեկորատիվ պղպեղը, որի վրա արդեն հասցրել է բերքը հասունանալ՝կարմրել:

3

Լավ են զգում նաև՝ խորդենիները, վիշապածառը, կալախոեները, դեկորատիվ կաղամբը:

8

Այս նախագծի շրջանակներում կապ է հաստատվել հիդրոպոնիկայի ինստիտուտի աշխատակիցների հետ, որոնք խոստացել են մոտակա մեկ ամսվա ընթացքում այցելել մեր կրթահամալիր և օգնել  ավելի մեծ ծավալով աճեցնել բույսերը հիդրոպոնիկա եղանակով:


Оставьте комментарий

Բույսերն ըստ իրենց օգտակարության՝ձարխոտ

Սիրով Ձեզ ենք ներկայացնում ձարխոտի բուժիչ և օգտակար հատկությունները: Կարծում ենք  այս տեսանյութում կգտնեք ձեզ համար անհրաժեշտ  օգտակար խորհուրդներ:

Զգուշացում: Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Նյութը պատրաստել է «Գարդենիա» ակումբի անդամ՝ Անուշիկ Նիկողոսյանը