Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Գարնանային ծաղկաձոնյան գրառումներ

Անհրաժեշտություն առաջացավ ստեղծել գրառումների մատյան, որտեղ կամփոփվի «Ծակաձոն» գարնանային ստուգատեսի ողջ ընթացքը: Հենց առաջին օրերից պարզ դարձավ, որ այն ոգևորություն, հավես ու եռանդ է հաղորդում իրականացնողներին՝ երկարացված օրվա ռեժիմով կազմակերպիչներին ու ճամբարականներին: Նախագիծը քննարկվեց կազմակերպիչների հետ ջերմոց-լաբորատորիայում սեմինար հանդիպման ժամանակ և այստեղից էլ պարզ դարձավ, որ այն նախորդ տարիների համեմատ ավելի կազմակերպված ու հավաքական կիրականացվի, քանի որ միաձայն որոշվեց սկսել հաջորդ օրվանից:
Մի քանի նկարով ամփոփենք փետրվարյան այցերը, իսկ մարտի մեկից կսկսենք գարնանային ամենօրյա գրառումները: Հարավային դպրոցից Ալիսա Առուստամյանի նյութը՝«Գարնանային տրամադրություն»

Читать далее


Оставьте комментарий

Երկարացված օրվա կազմակերպիչների երկրորդ հանդիպում

Հյուսիսիային դպրոցի երկարացված օրվա կազակերպիչ Նարինե Պողոսյանը սիրով ներկայացնում է օրվա մասին նյութեր՝ նկարաշարքի, տեսանյութի և պատումի միջոցով.
Այսօր երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունքը իրականացավ Ջերմոց-լաբորատորիայում: Նախ և առաջ տիկին Շողիկը մեզ ծանոթացրեց Տրադեսկանցիաբույսին, որին անվանում են նաև   «կանացի բամբասանք» և նրա բուժիչ հատկություններին:  Բույսը օգտակար է Շաքարային դիաբետի, Թոքախտի, Անգինայի, Բրոնխիտի դեպքում: Այնուհետև խոսեցին «Ծաղկաձոն» նախագծի և դրա իրականացման մասին:


Оставьте комментарий

Նունե Խաչիկօղլյանի Ֆոտոշարքից

Ոչ մի գեղեցիկ պատկեր և պահ, չի վրիպում Նունեի աչքից: Սիրով ներկայացնում եմ ֆոտոշարք սեմինար-պարապմունքից, որը ավելի ծավալուն ցուցադրված է հետևյալ հղումումներում
1. Պատրաստվում ենք գարնանային սերմնացանին—Սեմինար-պարապմունք.
2. Սեմինարի շարունակություն Գարդենիա-լաբորատորիայում


Оставьте комментарий

Փետրվարի 20. Երկարացված օրվա կազմակերպիչների հետ պարապմունքի ծրագիր

  1. Ծանոթացում Տրադեսկանցիա բույսի օգտակար հատկություններին.
    Բազմացման, խնամքի և տարածման տեխնոլոգիական կարողությունների և հմտությունների հաղորդում պարապմունքի մասնակիցներին:
    2. «Ծաղկաձոն» նախագծը միասին իրականացնելու առաջարկների քննարկումներ:






Оставьте комментарий

Նախագծեր և արդյունքներ

  1. Սերմնահավաք — արդյունք
  2. Սերմնացանարդյունք
  3. Իմ թաղարը արդյունք
  4.  Մաքուր միջավայր՝ առողջ մանուկներարդյունք
  5. Խաղողի բազմացման նոր տեխնոլոգիա — արդյունք
  6. Կենդանիների դերը երեխաների կյանքում — արդյունք
  7. Կանաչ ցանկապատ — արդյունք


Оставьте комментарий

Սերմնացան՝ երկարացված օրվա կազմակերպիչների հետ

Ըստ նախնական պայմանավորվածության, չորեքշաբթի ժամը 12.00-13.00, ջերմոց լաբորատորիայում գործունեություն ծավալեցին երկարացված օրվա կազմակերպիչները, որոնք տեղեկացված էին նախագծի նպատակներին և սպասվելիք արդյունքներին: Հատուկ թաղարների մեջ ցանվեցին ծաղկող բույսի սերմեր՝ գացանիա, ծանոթացան բույսի տեսակի, նրա արտաքին տեսքի, խնամքի հետ: Ցանված թաղարը իրենց հետ տեղափոխեցին համապատասխան դպրոց, հետագայում իրենց սովորողների հետ այն ուսումնասիրելու, խնամելու և գարնանը ներքին այգի տեղափոխելու խոստումով:


Оставьте комментарий

Խաղողի վազի բազմացումը կտրոնից՝ սենյակային պայմաններում

 Երկրորդ փուլ արդյունք 1.
Գինեգործության խմբի մի խումբ ուսանողներ այցելեցին ջերմոց-լաբորատորիա տեսնելու հունվարի 16-ին տնկած կտրոնների վիճակը: Այն փաստը, որ կտրոնների մեծ մասը արմատակալել են և գարնանը կարելի է դուրս բերել սարալանջ, շատ ուրախացրեց ուսանողներին: Անելիք շատ կա՝ ընդհանուր թաղարի մեջ գտնվող մեծ թվով կտրոններ հարկավոր է տեղափոխել առանձին թաղարների մեջ: Հաճույքով ու հավեսով անցան գործի՝ այլապես դրական արդյունք ստանալը վտանգված է… Ուսումնահետազոտական էկոնախագիծի, «Խաղողի վազերի բազմացման նոր տեխնոլոգիա», ընթցքը դրական է և հուսադրող


Оставьте комментарий

Կենդնիների դերը երեխաների կյանքում

Քոլեջի ջերմոց-լաբորատորիայի կենդանի բնակիչների ցանկ
1. Ձկներ 24 հատ
2. Գերմանամուկ 8 հատ
3. Ծովախոզուկ 8 հատ
5. Կրիա 5 հատ
6. Թութակ 1 հատ

  Նախագիծ
Ընթացքը
Դպրոցի մի տարածքում (անկյուն ջերմոց-լաբորատորիայում), եղած կենդանիների կենտրանացում: Կենդանիների ձեռք բերում, մասնագիտացված խանութներից, սովորողների և ծնողների օգնությամբ (նվեր տանը եղածից), կամ կրթահամալիրի այլ դպրոցներից:
Ընթացքը շարունակական է:
Նպատակ
1.Կենդանիների անկյունը՝ որպես նախակրթարանում նոր ընդունված և չհարմարվող երեխաների համար, հանգստացնող թերապիա.
2. Շփումը կենդանիների հետ՝ երեխաների մոտ, որպես պատասխանատվության զգացումի մեծացման գործոն.
3. Ընկերասեր, ինքնուրույն անհատի ձևավորում.
4. Երեխաների մեջ մարդասիրական, ինրպես նաև բարության, կարեկցանքի, հոգատարության, անկեղծության վերաբերմունքի դրսևորում.
Արդյունք
Երեխաների անընդհատ, պարբերաբար շփումը կենդանիների հետ և նրանց խնամքին մասնակցություն ունենալը փոքր հասակից, աստիճանաբար հանգեցնում է վերը նշված նպատակի կետերի վերածմանը արդյունքի: