Գարդենիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


Оставьте комментарий

Առցանց ընտանեկան նախագիծ՝ «Սովորող սովորեցնող»

«Սերմնացան» նախագծի շրջանակներում ընտրությմբ գործունեության խմբի անդամ՝ Աննամարիան իր ընտանիքի անդամների հետ պատումով ներկայացրեց ներկայացրեց լոլիկի սերմնացանը և իրենց տնամերձ այգին:: Պարապմունքին մասնակցեցին հայրիկը, մայրիկը, եղբայրը: Ընտանիքը հյուրընկալվում է Ստեփանավանում ապրող տատիկի ու պապիկի տանը: Շատ անմիջական ու կենդանի շփում ստացվեց: Սովորող ընկերները հարցեր հղեցին Աննամարիային:
Պարապմունքին որպես սովորեցնող մասնակցեց նաև Խաչիկը՝ ով գտնվում էր տատիկի տանը: Նա փորձեց պատմել իր տատիկի ջերմոցի մասին՝ որտեղ արդեն կարտոֆիլի բերքահավաքն էին սկսել: Խաչիկի տատիկը՝ տիկին Գոհարը, ով ապրում է Արմավիրի մարզի Արշալուս գյուղում, սիրով պատմեց իրենց ջերմոցի և այնտեղ աճեցվող վաղահաս կարտոֆիլի աճեցման տեխնոլոգիայի մասին: Այսօր ստացվեց մի յուրօրինակ էքսկուրսիա դեպի Ստեփանավան և Արմավիրի մարզի Արշալույս գյուղ: Հաջորդ պարապմունքը կվարեն Էլենն ու Ալենը, ովքեր կներկայացնեն իրենց ողջ տարվա գործունեությունը: Նրանք հաճախել են Քոլեջի ջերմոց-լաբորատորիա գրեթե ամեն օր դասերից հետո իրենց քրոջ՝ երրորդ դասարանցի Էվելինայի հետ հաճախել են Քոլեջի ջերմոց-լաբորատորիա գրեթե ամեն օր դասերից հետո:
Ներկայացված են պարապմունքի հղումը և լուսանակարներ:


Оставьте комментарий

Անենաիրական նախագծերի շարքից՝ «Սերմնացան»+«Սովորող սովորեցնող»

Պարզապես չեմ կարող չպատմել այս հաջողված նախագծի մասին: Առցանց պարապմունքը «Բույսերի բազմացումը սերմերով»+ «Սովորող սովորեցնող» նախագծի շնորհիվ շատ հաջող կայացավ: Մասնակիցները Հյուսիսային դպրոցի Անժելա Բլեյանի ընտրության խմբի սովորողներն են: Ամենաուշագրավը, պարապմունքից հետո, պարապմունքի վերարտադրումն է ֆիլմի տեսքով: Հաստատ գովեստի խոսքերի են արժանի Հենրիկի մայրիկը, մորաքույրը՝(օպերատոր) համբերատար ու կարևոր է սիրով իրենց ժամանակը տրամադրելու, իրենց երեխայի օրը հիշարժան ու բովանդակալից դարձնելու համար: Ասեմ, որ Հենրիկը մեծ պատասխանատվությամբ էր վարում դասը ու կարևորում իր օրվա պաշտոնը:😊 Պարապմունքը ձայնագրվել է Անժելա Բլեյանի կողմից: 
Հիմա Հենրիկի պատումն ու նյութը.
Ուզում եմ հատուկ շնորհակալությունս հայտնել ընկեր Անժելային և տիկին Շողիկին , որ մեզ  հնարավորություն տվեցին մեզ՝աշակերտներիս ,զգալ ուսուցչի դերում։Շատ պատասխանատու էր և պարտավորեցնող։Տիկին Շողիկը ինձ առանձին բացատրեց թեման, թվարկեց անհրաժեշտ պարագաները։Առանձին քննարկումից հետո մենք միացանք խմբին և սկսեցինք վարել դասը ։Տեսադասի ընտացքում ես ցույց տվեցի , թե ինչպես պետք է բազմացնել բույսը սերմերի միջոցով։Դիտարկեցինք երկու մեթոդ։Տեսադասի վերջում ունեցանք <<հարց ու պատասխան>> քննարկում: